22:32 14.12.2020
Արաբկիր վարչական շրջանից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների երթը, որը նրանք անվանում են «Արժանապատվության երթ»: Այն անցել է առանց միջադեպերի, ոստիկանության հետ բախումներ չեն եղել: Հասնելով Ազգային ժողովի շենքի մոտ՝ երթի կազմակերպիչները կոչ են արել իշխանական պատգամավորներին միանալ իրենց ու քվեարկությամբ հեռացնել վարչապետին իր պաշտոնից: Մասնակցիները վանկարկումներով քայլել […]
22:19 14.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:15 14.12.2020
Երևանում հետիոտների վրաերթերի հետեւանքով մահվան դեպքերի թիվը նվազել է շուրջ 1/3-ով: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երևանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել: 2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր: Դեպքերը նվազել […]
21:54 14.12.2020
Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ […]
21:43 14.12.2020
Համայնք-պետություն համագործակցության արդյունքում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Սևքար գյուղում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվել: Լուսավորության նորակառույց ցանցի երկարությունը 2 կմ է: Այս մասին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։
21:31 14.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, […]
21:11 14.12.2020
ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած ԱՀ բնակիչները բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի՝ դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար։ «Վիրահատության համար պոլիկլինիկաների միջոցուվ կուղեգրվեք համապատասխան բուժհաստատություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:05 14.12.2020
Վարչապետն այսօր ուղերձով է հանդես եկել, որում մանրամասնել է երեկ անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած խնդիրներն ու անելիքները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շաբաթ օրն ադրբեջանական հատուկ ուժերը գրոհ են ձեռնարկել Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ռուս խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել տվյալ հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:58 14.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրություններ, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքեր, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ […]
20:40 14.12.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Ուղևորը, որը դարձյալ Վանաձոր քաղաքից է, հայտնել է, որ փայտանյութը պատկանում իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ […]
20:12 14.12.2020
Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ կապ հաստատելու ժամանակ պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է: […]
19:55 14.12.2020
Գյումրիի «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում բացվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայաստանի և աշխարհի 14 երկրների 150 նկարիչների ու քանդակագործների աշխատանքները: Ժամանակակից ստեղծագործողների 400 աշխատանքների կողքին ցուցադրվում են նաև հայկական գրաֆիկական արվեստի հարյուրամյա նմուշները, ինչպես նաև հայազգի հայտնի նկարիչների կտավների բնօրինակները: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքերի ստեղծման, […]
19:42 14.12.2020
ՀՀ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ […]
19:35 14.12.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները: Երկուստեք կարևորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:
19:26 14.12.2020
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դեռ Գյումրիում է, շարունակում է ոչ ֆորմալ ձևաչափով տիկնիկային ներկայացումները փոքրիկ հանդիսատեսի համար: Հերթական ներկայացումը կազմակերպել են ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում։ Խաղացել են համալրված դերասանական կազմով՝ պատերազմից վերադարձել է դերասաններից Արմեն Գաբրիելյանը: «Շատ ուրախ էի, որ մեր ներկայացումները խաղացել են իմ գործընկերները, իմ տիկնիկները խաղացել են, […]
19:19 14.12.2020
Կան տվյալներ այն մասին, որ կասկածյալները հեռախոսով նկարել են իրենց գործողությունները, ապա դրանք տարածել սոցիալական ցանցերում:
19:09 14.12.2020
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» (վարորդ՝ Սևակ Բ․, ծնված 1982 թ․) և […]
18:47 14.12.2020
Կեսօրին ադրբեջանցի գերիները և պատանդները, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինքնաթիով բերվել են Բաքու։
18:31 14.12.2020
Ըստ Բաքվի՝ գերիների տեղի է ունենում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
18:20 14.12.2020
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել: Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը. 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ հայտարարություն […]
17:59 14.12.2020
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ՃՏՊ տեղի չի ունեցել, այլ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Ռոբերտ Դ․-ն (ծնված 1979 թ․) գլորվել և ընկել է (մոտ […]
17:58 14.12.2020
Ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու և անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք. հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
17:55 14.12.2020
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը, սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը, շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը, շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը, շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը: Կապիտան Հայկ Սամվելի Ասրյանը հմտորեն ղեկավարել է գումարտակի անձնակազմի գործողությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված մարտական խնդիրներն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Սանհրահանգիչ կրտսեր սերժանտ […]
17:52 14.12.2020
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտվանից հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ վերջին 3 օրերին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ ենթադրաբար գտնվում են հայ զինծառայողները։ Ակցիայի մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանի օգնականի հետ: Ապա դեսպանատուն են հրավիրվել 3 ծնող, որոնք վերջին օրերին […]
17:41 14.12.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2-րդ զորամիավորման N զորամասի ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
17:37 14.12.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնը միայն հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Մարզերում ևս դրանք շարունակվել են։ Նկատի առնելով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առևտրի այս կենտրոնում […]
17:20 14.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]
17:10 14.12.2020
Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում՝ հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ: Այս մասին նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը կուտակվում են դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին զորամաս կառուցելու նպատակով: «Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի […]
17:02 14.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ […]