10:16 13.12.2020
Դեկտեմբերի 12-ին ժամը 21:35-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ․, ծնված 1987 թ․) դուրս է […]
23:56 12.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Գյումրի քաղաքում մառախուղ է։
21:42 12.12.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում․ կա տուժած։ Հրդեհը […]
21:15 12.12.2020
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքից բացված կրակի միջադեպից հետո հակամարտության կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: «Հադրութի շրջանում արձանագրվել է ավտոմատ հրաձգային զենքից արձակված կրակահերթ: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի […]
21:00 12.12.2020
Բուժհաստատությունների միավորման վերաբերյալ որոշումը երեք բուժհաստատությունների տարբեր բաժանմունքների համար տարբեր է, բայց ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցները մնալու են իրենց շենքերում, բայց կազմելու են «Գյումրի» բժշկական կենտրոնի մաս։ Խոսքը Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի, Գյումրիի ծննդատան և Գյումրիի պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է։ Միայն երկու հիվանդանոցների համար միավորվելու պատճառները շենքային ոչ բարվոք պայմաններն են, բուժսարքավորումների պակասը։ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը […]
20:40 12.12.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը․ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։ Վերահաստատեցի կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։ Միևնույն ժամանակ, կարևորեցի Հայաստանում […]
20:14 12.12.2020
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ գրված է. «Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում շարունակում է առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահները 23 դիտակետում իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ իրականացնում են […]
19:23 12.12.2020
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-գրել է նա։
19:00 12.12.2020
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում․ կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին։
18:35 12.12.2020
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:
18:30 12.12.2020
Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում: Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:
18:26 12.12.2020
Դեկտեմբերի 12-ին, Երասխում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակին հուշատախտակ է բացվել ։ Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կտեղադրվի ։ Հիշեցնենք, Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00 -ի սահմաններում, Ադրբեջանի տարածքից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվեց ռուսական Մի-24 ուղղաթիռ։ Անձնակազմի անդամներից երկուսը զոհվեցին, մեկը` վիրավորվեց:
18:16 12.12.2020
Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը […]
17:20 12.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասել է Նաղդալյանը:
17:05 12.12.2020
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ:
16:41 12.12.2020
Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանը դեկտեմբերի 12-ին Հունաստանից հումանիտար օգնություն կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Greekcitytimes»-ը: Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը կհասցնի Հայաստան: Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար: Ազգային պաշտպանության նախարարության […]
16:27 12.12.2020
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է այցերը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: «Ավարտվեցին հանդիպումները Խոզնավար գյուղում»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
16:16 12.12.2020
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հռչակագրի համաձայն` դեկտեմբերի 12-ը նշվում է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր խավերի համար` ներառելով հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, ինչպես […]
15:54 12.12.2020
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա […]
15:20 12.12.2020
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշմամբ (նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից) ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։ Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նշված որոշմամբ սահմանվել էն էլեկտրոնային ՀԴՄ-ների […]
15:10 12.12.2020
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ […]
14:50 12.12.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
14:34 12.12.2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի […]
14:16 12.12.2020
Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ […]
14:10 12.12.2020
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի բոլոր 5406 շահառուները բնակարանով ապահովվել են։ Ինչպե՞ս է կարգավորվելու դեռ տնակներում ապրող մարդկանց հարցը. պարզաբանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
13:53 12.12.2020
Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին: Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ: […]
13:28 12.12.2020
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները: «Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների այն աշակերտների համար, որոնք ցանկանում […]
13:20 12.12.2020
Աշխարհահռչակ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայազգի երգչուհին գրել է, որ Հայաստանը թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան: «Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա […]
13:10 12.12.2020
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Սյունիքի մարզի Խնածախ գյուղում: Մինչ այդ՝ խումբը հանդիպումներ էր ունեցել Սյունիքի մարզի Արավուս և Ներքին Խնձորեսկ գյուղերում:
13:00 12.12.2020
2020 թ. դեկտեմբերի 11-ին Փարիզից մեկնած երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից հավաքագրված մարդասիրական օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ և հագուստ), ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված դպրոցական պարագաներ և «Վեոլիա» հիմնադրամի կողմից Ազնավուրի հիմնադրամին նվիրաբերած հիգիենայի պարագաներ և ծածկոցներ: Այս մասին հայտնում է հիմնադրամի […]