12:39 14.12.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության […]
12:36 14.12.2020
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է շտապօգնության ենթակայանների նորոգման խնդրին։ «Տարեսկզբից՝ պատերազմ համավարակի դեմ, տարեվերջին՝ ագրեսիվ հարևանների: «Շտապբուժօգնության» բրիգադներն այս ամբողջ ընթացքում իրենց աշխատանքով պայքարի առաջնագծում էին: Ամեն օր վտանգներով լի հարյուրավոր կիլոմետր ճանապարհ՝ հանուն ևս մեկ հերոսի փրկության: Խաղաղ պայմաններում 1-03 Երևանի շտապբուժօգնության ծառայությունն օրվա ընթացքում 1200-1400 կանչ է սպասարկում: Քաղաքի ամենատարբեր հատվածներից ստացվող զանգերին շուտ […]
12:27 14.12.2020
Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք ուղղություններ նախանշեց, որոնք փուլ առ փուլ սկսեցին իրագործվել: Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի գիշերային լուսավորությամբ կահավորվեց շուրջ 100 հետիոտնային անցում: Նախագիծն իրականացվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, ծրագրում ընդգրկվել են […]
12:00 14.12.2020
Մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
11:36 14.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ջրային կենդանիների […]
11:17 14.12.2020
Դեկտեմբերի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 339 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 54, փլուզման 1, ինքնասպանության փորձի 8 դեպք, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 27 մահ: […]
11:02 14.12.2020
Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք: […]
10:58 14.12.2020
Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության ինքնաթիռը Երևան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։ Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և […]
10:32 14.12.2020
Անհետ կորած զինծառայողնորի ծնողներն ու հարազատներն այսօր առավոտվանից հավաքվել են Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Այսօր ևս նրանք պատրաստվում են նամակ փոխանցել դեսպանատուն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Վերջին զանգը ստացել եմ հոկտեմբերի 14-ին: Տղաս սպա է, հեռախոսով շատ բան չէր խոսում, նույնիսկ գտնվելու վայրը չէր ասում: Բոլոր հասցեներով դիմել եմ։ Մեկ ասացին՝ մոխրակույտ են գտել, […]
09:36 14.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձանագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության […]
09:32 14.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
08:08 14.12.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Անհասկանալի է, օրինակ, գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ […]
23:51 13.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին, 17-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 […]
23:24 13.12.2020
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»: Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված […]
20:37 13.12.2020
Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր՝ արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ,Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը […]
20:20 13.12.2020
«Ռոման» ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում հյուրընկալվել էր «Բոլոնիային»։ Խաղի 5-րդ րոպեին «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ։ Ինքնագոլ գրանցեց Անդրեա Պոլին։ 5 րոպե անց Էդին Ջեկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Եվս 5 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց Լորենսո Պելեգրինին, հայտնում է armsport-ը։ «Բոլոնիան» 24-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Ինքնագոլ գրանցեց Բրիան Քրիստանտեն։ 35-րդ րոպեին Հենրիխ […]
19:32 13.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը […]
18:50 13.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]
18:43 13.12.2020
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է մեկ խախտում, նշված է ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեղեկագրում: «Ռուս խաղաղապահների գործողությունները կանխել են իրավիճակի հետագա սրումը», – ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը նրանց մշտական բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում […]
17:36 13.12.2020
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներում այրվում է վագոն-տնակ. ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։55-ին, մարել՝ 16։36-ին։ Այրվել է գյուղի Զեյթուն թաղամասի վագոն-տնակներից մեկը (27 քմ): Փրկարարները ներսում հայտնաբերել […]
17:19 13.12.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով, որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս […]
16:28 13.12.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»:
15:19 13.12.2020
63 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Աշխարհի գավաթի շրջանակում հաղթեց թուրք մարզիկ Աբդուրահման Ալթանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը: Գոտեմարտն ավարտվել է մեր ըմբիշի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
13:40 13.12.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումների՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում կազմակերպած գործողությունների կապակցությամբ։ «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ […]
13:07 13.12.2020
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած։
12:51 13.12.2020
Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։
12:00 13.12.2020
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, […]
11:17 13.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]