TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 4700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

16:52 11.12.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 108 գրամ միջին քաշով 4700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին: Մանրաձկների բաց թողումը կատարվեց Սևանա լճի ափամերձ՝ «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքի հարակից հատվածում: 2020 թվականների ընթացքում […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:31 11.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։

̰ ̰
Շատին գյուղում այրվել է 100 հակ անասնակեր և մոտ 400 հակ՝ ջերմահարվել

15:31 11.12.2020

Դեկտեմբերի 11-ին` ժամը 11:09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի 16-րդ փողոցում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շատին գյուղի 16-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 հասցեում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, […]

̰
Կապանն ու Մեծավանը նորից տեխնիկա են ստացել․ ներդրվել է 106 միլիոն 500 հազար դրամ ՀՏԶՀ

15:19 11.12.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։ Ծրագրի շահառու` Կապան և Մեծավան համայնքները նորից տեխնիկա են ստացել։ Կապանին տրամադրվել է մինիամբարձիչ կցորդ` խոզանակով` 31 միլիոն 400 հազար […]

̰
Դատապարտյալը, գտնվելով բժշկական կենտրոնում, ապօրինի ձեռք է բերել թմրամիջոց

15:17 11.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 9-ին դատապարտյալը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ […]

̰
Հմայված եմ բնությամբ, մարդկանցով և խոհանոցով․ բրիտանացի բժիշկը ՀՀ է ժամանել COVID-19-ի դեմ պայքարելու համար

15:13 11.12.2020

Բժիշկ, Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ Փոլ Ռանսոմը, որն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան, այժմ եկել է COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացի վերահսկման ժամանակ հայ բժիշկներին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռանսոմը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող մի կազմակերպության համար։ «Առաջին անգամ, երբ եկա Հայաստան՝ աշխատում էի հանքարդյունաբերական […]

̰
Փարաքար համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 1400գծմ կոյուղագիծ

15:08 11.12.2020

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 1400գծմ կոյուղագիծ՝ Թաիրովի Վ. Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Ծրագրով նախատեսվում է կառուցել մաքրման կայան և դիտահոր։ Ծրագրի արժեքը՝ շուրջ 77,4 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորումը՝ 42,6 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 34,8 մլն դրամ։

̰
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

15:05 11.12.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է […]

̰
Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ

15:00 11.12.2020

Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): […]

̰
ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ. Փաշինյան

14:45 11.12.2020

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մուտքի արգելքի վերացման հարցը: «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները […]

̰
Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ն արդյունավետ կառույց դարձնելու գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտությունը

14:34 11.12.2020

«Համավարակը և մարտահրավերները, որոնց մենք բախվեցինք այս տարի, ստեղծել են նշանակալի հարցեր, բայց միաժամանակ, դրանք չեն հանգեցրել միության գործունեության շրջանակների նեղացման. ընդհակառակը՝ դժվարությունները միավորել են մեզ»,- ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դրանք ընդգծել են արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորում ստեղծելու գործընթացներն ավարտին հասցնելու գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը. միավորում, որն ապահովում […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 64 դեպք

14:25 11.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցների մաքսանենգության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, […]

̰
Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

14:16 11.12.2020

Լոռու մարզի Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին տեղեկացրին Լոռու մարզպետարանից։ Նախատեսվում է համայնքում տեղադրել 335 վտ հզորությամբ արևային ֆոտովոլտային վահանակներ: Արդյունքում կլուսավորվեն համայնքի 4,5 կմ երկարությամբ փողոցները, Արտադրվող էներգիայի քանակը կկազմի տարեկան 52.900 Կվտ: Ծրագրի արժեքը՝ շուրջ 12,2 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորումը՝ 7,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 5 մլն […]

̰
Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները

14:14 11.12.2020

Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի համաքաղաքացիներ Ս.թ. դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները կվերսկսեն բնականոն աշխատանքը: Քաղաքացիներին հասանելի են նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները: Դիմումների համար՝ անցնել հետևյալ հղումով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր»:

̰
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ վիրավորները ՌԴ խաղաղապահ զորքերի զինծառայողներ են

13:44 11.12.2020

Երեկ` դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած КамАЗ մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով էլ Արթուր Գերեևի վարած КамАЗ-ն էլ հարվածել է Ս․ Պշկովի վարած КамАЗ-ի հետնամասին։ 2 հոգի մարմնական […]

̰
Հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

13:38 11.12.2020

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 33-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 22։00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 33-ամյա Արամ Մուրադյանը, մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

̰ ̰
Ալիևի հայտարարությունն արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ․ թուրքագետ

12:52 11.12.2020

Երեկ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Սյունիքը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են, ըստ էության, արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Վերջինս մեկնաբանել է այդ զորահանդեսին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ունեցած հայատյաց ելույթները։ «Դեռևս երբ պատերազմը նոր […]

̰
Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ

12:47 11.12.2020

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար: Այդ միջոցները նախատեսված են Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կատարելու համար: Աշխատանքներն իրականացվելու են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից, պեղման աշխատանքներում […]

̰
Պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կկազմակերպվի պետպատվերի շրջանակում

12:42 11.12.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ Ծառայությունից […]

̰
Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում․ Արսեն Բաբայան

12:33 11.12.2020

«Հայրենիք» կուսակցություն խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում: Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի: Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող […]

̰
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

11:57 11.12.2020

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]

̰
Գյումրիում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

11:53 11.12.2020

2020թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 23:40-ին, Գյումրի քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից` դիմակավորված երկու անձինք մտել են բնակարան, քաշքշել են 73-ամյա մորը, գցել գետնին, կպչուն ժապավենով կապել նրան ու այդ պահին բնակարանում գտնվող երկու հարևանուհիներին և դանակի գործադրմամբ սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել գումար […]

̰
Ուղևորափոխադրող ընկերություններում շարունակվում են Covid-անվտանգության կանոնների վերահսկողական միջոցառումները

11:29 11.12.2020

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերություններում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տասնյակ ստուգայցերով արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Իրազեկման աշխատանքների շրջանակում հանրային տրանսպորտում փակցվում են իրազեկման թերթիկներ։

̰
Գառնիկ Իսաղուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ

11:28 11.12.2020

«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք, 29 մահ

11:02 11.12.2020

Դեկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1077 նոր դեպք: Ունենք 1592 առողջացած և մահվան 29 դեպք: […]

̰
ՀՀ կրթական բարեփոխումների համար հաստատվել է «Գլոբալ գործընկերությունը կրթության (GPE)» հետազոտական դրամաշնորհը

10:23 11.12.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2018 թ․-ից քայլեր է ձեռնարկել համագործակցելու «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education» (GPE)) միջազգային կազմակերպության հետ, որը զարգացող երկրներում կրթական համակարգերի ամրապնդման գործընթացն ակտիվորեն խթանող կառույց է: GPE-ի ծրագրի նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտի զարգացման քաղաքականության իրականացմանը՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հիմնադրամներին: GPE-ի առաջին փուլի […]

̰
Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն

10:18 11.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է. Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն: Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️❗️❗️ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից

09:57 11.12.2020

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «1695 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»,- հայտնեցին վարչությունից։ Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության […]

̰
BACK_TO_TOP