TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց

12:35 12.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 36 զինծառայողի անուն

12:29 12.12.2020

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել է ևս 36 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Ալեքսանյան Արման Վազգենի, ծնվ. 2001թ. Շահբարյան Տիգրան Տոնականի, ծնվ. 2001թ. Ամիրջանյան Հարություն Սուրիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Նիկողոսյան Արմեն Յուրիկի, ծնվ. 1988թ. Սեդրակյան Պարգև Կարենի, ծնվ. 2001թ. Կարապետյան Արգիշտի Մասիսի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Ջանոյան Կարեն Մարգարի, ծնվ. 1978թ. Սուլեյմանյան Սասուն […]

̰
Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը

11:28 12.12.2020

Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։ Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»։ Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան […]

̰
ՊԲ հարավային մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ․ վիրավորվել է 3 պահեստազորային

11:16 12.12.2020

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 995 նոր դեպք, 17 մահ

11:00 12.12.2020

Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք: […]

̰
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:27 12.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
ԱՄՀ-ն վարկային մեխանիզմի շրջանակում Հայաստանին կհատկացնի մոտ 37 մլն դոլար

08:47 12.12.2020

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն դոլար տրամադրելուն։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։ «Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, արդյունքում վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»,-ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՀ-ում նշել են, […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Սյունիքի մարզում

08:10 12.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1 շենք, Ավան՝ Դուրյան թաղամաս 34, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Տերյան փ. 57, 59, 68/3 շենքեր, Կորյուն փ. 9, 11, 15ա շենքեր, Իսահակյան փ. […]

̰
Արմաշ գյուղի մոտ այրվել է հեղուկ վառելիք տեղափոխող «Reno» մակնիշի մեքենայի վարորդի խցիկը

00:12 12.12.2020

Դեկտեմբերի 11-ին` ժամը 18:09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի մոտակայքում, այրվում է հեղուկ վառելիք տեղափոխող բեռնատար ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 63-րդ կմ-ին։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 12.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։  

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:46 11.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, […]

̰
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

23:34 11.12.2020

Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Այս մասին հայտնում է  Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: «Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։ Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի […]

̰
Դեկտեմբերի 20-ին կիրականացվի Ակտաու-Երևան չարտերային չվերթը

21:43 11.12.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է դեկտեմբերի 20-ին ժամը 18։10-ին։ «Տոմսի արժեքը կազմում է 300 ԱՄՆ դոլար։ Տոմսերը կարող եք գնել www.scat.kz կայքից։ Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

21:36 11.12.2020

Դեկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։ Վաղարշակ Հարությունյանը շրջել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:35 11.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի […]

̰
Իրականացվում են նոր բնագծերի ձևավորման աշխատանքներ

21:30 11.12.2020

Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները իրականացնում են նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։  

̰
Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը

21:05 11.12.2020

Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էի, գրել է ՇՄ նախարար Ռոման Պետրոսյանը։ Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով: Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու: Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու Նիսան […]

̰
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

20:39 11.12.2020

Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում,  Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության […]

̰
Շենքում բռնկված հրդեհի հետևանքով ծխից թունավորում ստացած կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում

20:25 11.12.2020

2020թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհից առաջացած ծխի թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1949թ. ծնված կին, որը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նույն օրն ահազանգ է ստացվել նաև ԱԻՆ […]

̰
Քանդվել ու ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

20:10 11.12.2020

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտնաբերել է առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարության մի շարք դեպքեր: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Կուրղինյան փողոցի 38/6, Տիչինայի փողոցի հ.158 հասցեի հարևանությամբ քաղաքացիների ինքնակամ շինությունները ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով քանդվել են: Անդրանիկի փողոցի հ.26 շենքի հարևանությամբ էլ բնակիչն ավտոտնակը փորձել է երկհարկանի […]

̰
112 միավոր տեխնիկայից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքներում. քաղաքապետն այցելել է ԵԱՍՄ

20:05 11.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան սպասում է իր ժամին: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանների: 2019-ի ամռանը ձևավորված համայնքային կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ն օգտագործվում է նաև ձնամաքրման աշխատանքների համար: Այս պահին պահեստավորվել է 5000 խմ աղ և ավազ, ևս 900-ի կուտակումն […]

̰
Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքի չեղարկում, կանաչ գոտիների և գազի համընդհանուր շուկայի ստեղծում․ վարչապետի ելույթը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում

20:00 11.12.2020

Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքի չեղարկում, կանաչ գոտիների և գազի համընդհանուր շուկայի ստեղծում: Այս թեմաների մասին է այսօր խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տարվա վերջին նիստում: Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալ Կուբային և Ուզբեկստանին: Իսկ միությունում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի. Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ պահանջում են դադարեցնել ընդդիմության ակցիաները

19:45 11.12.2020

Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ակցիա են անցկացրել ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք, ընդառաջելով ոստիկանության հորդորներին, չեն փակել Գյումրի – Երևան մայրուղին: Ցուցարարները վանկարկումներում իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին, քննադատել են ընդդիմադիր ուժերին՝ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի հանրահավաքներ անցկացնելու և սպառնալիքի լեզվով հայտարարություններ հնչեցնելու համար։ Ակցիային մասնակցել են գյուղապետներ, պատերազմի մասնակից կամավորականներ, […]

̰
Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական ծրագիրը կավարտվի հաջորդ տարի

19:35 11.12.2020

Շիրակի մարզի գյուղերում մեկնարկած բնակարանաշինությունը այս տարի չի ավարտվի: Շինարարությունը աշնանը մեկնարկեց: Մարզի 7 գյուղերում 27 բնակարան է կառուցվում, միայն 4-ի շինարարությունը մինչև տարեվերջ կավարտվի։ Շահառուներն այն ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և բնակարանաշինություն են պահանջել: Կառավարությունը շինարարության պետական ծրագրերում մինչ այս չկիրառված տարբերակ է ընտրել: Աշխատուժի գումարը և շինանյութը տրամադրում է […]

̰
Մեկնարկել է ՄԻՊ-ի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր

19:22 11.12.2020

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից:

̰
Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ալիևի հայտարարությունը արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ. Ռուբեն Սաֆրաստյան

19:10 11.12.2020

Ի՞նչ ենթատեքստեր կային Բաքվի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ելույթներում և ինչպե՞ս արձագանքել դրանց։ Այս և այլ հարցերի է այսօր անդրադարձել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մշտադիտարկումներ կանցկացվեն ջերմոցային տնտեսություններում. ՍԱՏՄ

18:58 11.12.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային տնտեսություններում աճեցվող մշակաբույսերի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը և լաբորատոր փորձաքննությունների կարևորությունը: Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով ՀՀ-ի Արմավիրի մարզից ՌԴ արտահանված լոլիկի ու պղպեղի որոշակի խմբաքանակում Pepino […]

̰
Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է

18:36 11.12.2020

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին տեղեկություններ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող 29-ամյա մի երիտասարդ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Նույն օրը՝ ժամը 23․20-ին, կասկածվողը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Դատարանի որոշմամբ «Կիան» խուզարկվեց։ Սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտով։ Դեպքի առթիվ […]

̰
Ոստիկանության ստորաբաժանումներում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել

18:21 11.12.2020

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման համատեքստում ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ Արզնի գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7․62մմ տրամաչափի 90 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ բերել է Արցախից։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ նորանշանակ դեսպանին

18:05 11.12.2020

Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի […]

̰
BACK_TO_TOP