16:05 04.12.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ` ԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոց, հիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոց, խոհանոցային պարագաների 1400 հավաքածու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային […]
16:00 04.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Երևան քաղաքի Արաբկիր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին […]
15:42 04.12.2020
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային […]
15:37 04.12.2020
ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ-ն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման […]
15:31 04.12.2020
2020-ի դեկտեմբերի 1-ին FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ստացավ ահազանգ․ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում քոթոթը խճճվել է այգու ցանցավանդակների մեջ և մնացել «գերության» մեջ՝ չկարողանալով ազատվել։ WRC մասնագետներն անմիջապես մեկնել են նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու կենդանուն։ Մասնագետների կողմից տեղանքի ուսումնասիրություն կատարելուց հետո, կենդանին քնեցվեց հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով։ Կենդանու և տարածքի բնակիչների […]
15:26 04.12.2020
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից Կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
15:09 04.12.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:
15:00 04.12.2020
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայրենակիցներին ուղղված ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության` ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով և տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը` մենք, այնուամենայնիվ, […]
14:41 04.12.2020
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ. «Մեր երկրի համար այս դժվարին օրերին այն պատասխանատու գործունեությունը, որ սկսելու եք այսօրվանից, շատ կարևոր է: Հույս ունեմ՝ Ձեր պարտականությունները […]
14:35 04.12.2020
Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես և մյուս երկրները, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ տարածքի պատկանելությունը սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով բավական վաղեմի։ Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը ոչինչ […]
14:15 04.12.2020
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության […]
13:55 04.12.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով թեժ գծով ստացվող հարցերը, իրազեկում է. «ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID-թեստի պատասխանի ներկայացման պահանջ սահմանված չէ, եթե դա չի պահանջվում ավիափոխադրող կազմակերպությունների կողմից կամ մուտք գործելու երկրի նորմատիվ իրավական ակտերով։ Հիշեցնում ենք նաև՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջ սահմանված է ՀՀ […]
13:49 04.12.2020
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։50-ին, Բերդ-Արծվաբերդ ճանապարհի 15-րդ կմ-ին «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121-ի» 14-ամյա ուղևորը, «Մոսկվիչի» 24-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեկտեմբերի 3-ին «Մոսկվիչի» 14-ամյա ուղևոր Արեն Ուզունյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
13:42 04.12.2020
Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող […]
13:35 04.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Վարչապետ Փաշինյանը հանդես […]
13:21 04.12.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի առնչությամբ. «Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ […]
13:09 04.12.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է տեղեկատվություն տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ։ «Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա […]
12:54 04.12.2020
Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունում մեկ ժամ տարբերությամբ գողությունների վերաբերյալ ահազանգեր ստացվեցին։ Մայրաքաղաքի Կողբացու և Հանրապետության փողոցներից գողացել էին 4 հեծանիվ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանները պարզեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Բացահայտման աշխատանքները շարունակվում էին, սակայն սեպտեմբերին ու հոկտեմբերին ստացվեցին մայրաքաղաքում կատարված գողությունների վերաբերյալ ևս 6 ահազանգ։ Տարբեր վայրերից հափշտակել […]
11:49 04.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սպանության սպառնալիքի՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, […]
11:46 04.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Լոռու մարզի 28 և 26-ամյա բնակիչները, գումարային հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են Վանաձոր քաղաքի Բաղրամյան […]
11:03 04.12.2020
Դեկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1762 առողջացած և մահվան 23 դեպք: […]
10:51 04.12.2020
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Ալթունյանն ասաց, որ նա դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ […]
09:38 04.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է:
08:20 04.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի փողոցի (նրբանցքներով), Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների (նրբանցքներով), Ջիվանու փողոցի […]
08:09 04.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Այգեստան 9 փողոցի տներ մասնակի, Չարենցի փ. 1բ շենք, Նալբանդյան փ. 55 շենք, Կորյուն փ. 1, 3 շենքեր, Կորյուն նրբ 11 շենք, Սայաթ Նովա պող. 20 շենք, Չարենցի […]
23:59 03.12.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը մանդատը վայր է դնում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս […]
23:47 03.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է:
23:40 03.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը […]