23:19 03.12.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի […]
23:00 03.12.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Արման Բաբաջանյանը՝ Մարտական ծառայության մեդալով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվա-ծի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական […]
22:54 03.12.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած […]
22:40 03.12.2020
Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո […]
22:25 03.12.2020
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի թեման չշրջանցեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի շնորհիվ 3 տասնամյակ հետո խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծվել։
21:03 03.12.2020
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և օրակարգային այլ խնդիրների շուրջ Այվազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 03.12.2020
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
20:47 03.12.2020
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ՝ Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ. ?1) Արցախի Հանրապետության և Հայաստանի […]
20:40 03.12.2020
Շիրակի մարզի Սարապատ համայնքում գյուղատնտեսական, մասնավորապես գյուղտեխնիկայի խնդիրները գրեթե 90 տոկոսով մնացել են անցյալում։ Միավորված #համայնքի ղեկավարը թվարկում է, թե վերջին շրջանում որքան գյուղտեխնիկա են ստացել։ Արտուշ Մանուկյանի խոսքով, Սարապատում գյուղատնտեսությամբ զբաղվելը այլևս շահեկան է դարձել գյուղացու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՏԿԶ-ից։ ՏԿԵ Նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և #ԱՄՆ_Միջազգային_զարգացման_Գործակալության կողմից ֆինասավորվող` «Տեղական […]
20:33 03.12.2020
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տեղեկատվություն Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների վերաբերյալ։ ✔️07․12 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (16:35-ին) ✔️11.12 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (17:00-ին) ✔️13․12 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Nord Star» ընկերություն (21:30-ին) ✔️14․12 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն […]
20:25 03.12.2020
Գավառում ծնվեց ևս մեկ արցախցի: Այս մասին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից։ Գավառի ԲԿ-ում լույս աշխարհ եկած փոքրիկ Ալենը հետպատերազմյան ժամանակահատվածում հավատի, հույսի և լույսի խորհրդանիշ է, – ասում է նրա Ինեսա մայրիկը: Պատերազմի օրերին Ալենի ընտանիքը հանգրվանել էր Գավառում: Երեխայի ծնվելուց հետո նրանք պատրաստվում են հայրենի քաղաք՝ Ստեփանակերտ մեկնել:
20:18 03.12.2020
Սան Ջորջո դի Նոգարո համայքնը ճանաչել է 1915-1916 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Սան Ջորջո դի Նոգարոյին, համամարդկային արժեքների կողքին կանգնելու, ինչպիսինն են ճշմարտությունը և արդարադատությունը, և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար։
20:14 03.12.2020
3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Արցախի պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։ Այս մասին հաղորդում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, […]
20:00 03.12.2020
Բեյրութահայ Նարինե Փոլատյանը Հայաստանում միակ կին խաչքարագործն է: Նրան Լիբանանից հայրենիք է բերել կամավոր աշխատանքը, իսկ Հայաստանում ընդմիշտ բնակություն հաստատելու պատճառ դարձել են սերը գյումրեցի երիտասարդի և խաչքարագործության հանդեպ: Ամեն օր ու օրական մի քանի ժամ արվեստանոցի վերածված հացատնից միալար թխկթխկոցներ են լսվում: Նարինեն աշխատում է քանդակագործի մանրազննությամբ։ Ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ, երբ կամավոր […]
19:55 03.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային հումանիտար օրենքի պահանջները կատարելու պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և նրանց մնացորդների վերադարձի հարցում
19:41 03.12.2020
Մեկից մինչև 5 միլիոն դրամ: Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով։ Գործադիրն այսօր որոշում է կայացրել նաև անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 03.12.2020
«Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» շքանշաններով են պարգևատրվել մարտական գործողություններին մասնակցած ԱԻՆ Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։ 12 փրկարարներ պատերազմի առաջին օրերին կամավորագրվել են, ջոկատ կազմել ու ռազմաճակատ մեկնել։ Փրկարարները փրկության օղակ են հանդիսացել Արցախի Ասկերանի շրջանի 4 գյուղերի համար, իրենց առջև դրված մարտական գործողություները պատվով են կատարել, թույլ չեն տվել թշնամու առաջխաղացումը։ […]
19:27 03.12.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։
19:21 03.12.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է վարչապետի իր թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ […]
19:09 03.12.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ ՀՀ սահմանին մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։ Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի 1917-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147807) վերացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության […]
18:54 03.12.2020
Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք վստահեցրել են, որ անցումային ժամանակահատվածից հետո Մանուկյանն իր թեկնածությունը չի առաջադրելու հաջորդ ընտրություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
18:42 03.12.2020
2014 թվականից դեկտեմբերի 3-ը ՌԴ-ում նշվում է որպես Անհայտ զինվորի օր: Օրվա առթիվ այսօր ՌԴ գիտության և մշակույթի Գյումրիի կենտրոնի նախաձեռնությամբ ծաղկեպսակադրության արարողություն է անցկացվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի, […]
18:27 03.12.2020
Բանակացությունների ընթացքում հիմնական շեշտը կդրվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի, ենթակառուցվածքների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման վրա։
18:14 03.12.2020
Պաշտպանության բանակը հերոսական մի քանի դրվագ է ներկայացրել. «Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրս բերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ: Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի ՈՒզունյանը, […]
18:09 03.12.2020
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ և ինքնաձիգի մի քանի տասնյակ փամփուշտ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել […]
17:53 03.12.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին: Նախագահը նշել է, որ […]
17:40 03.12.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գնումների մեկնարկ շինարարության և բարեկարգման վարչության 2021թ. ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար, ֆինանսական միջոցների բացակայությամբ: Մրցույթների հայտերը հասանելի են Երևանի քաղաքապետարանի՝ www.yerevan.am կայքում, նաև էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգում: Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` ? 011-514-177 ? 011-514-178 ✔️ Ասֆալտապատում` 18.01.21թ. ժ.10:00 ✔️ Կամուրջներ` 13.01.21թ. ժ.10:00 ✔️ Հրատապ աշխատանքներ` 22.01.21թ. ժ.10:00 ✔️ […]
16:55 03.12.2020
Հանրային խորհրդի քարտուղարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին Հանրային խորհրդի շուրջ 2 տասնյակ անդամներ Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ միասին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման օրակարգում եղել է մի քանի տասնյակ հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Արցախյան պատերազմի ու դրա արդյունքների ռազմաքաղաքական պատճառներին (մինչև պատերազմն ու դրա ընթացքում Արցախյան խնդրով բանակցային […]