TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.26 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ թեկնածուն ընտրվեց Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ

22:30 04.12.2020

Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվեց ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այս կարևոր փորձագիտական խմբում, վկայում է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի […]

̰
«Մեր բակը» մանկապարտեզը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է երեխաներին ծեծելու մասին լուրերը

22:05 04.12.2020

«Մեր բակը» մասնավոր մանկապարտեզը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանն ասաց, որ ձայնագրությունը հրապարակել է ծնողներից մեկը, ով իր երեխային 2 օր է ինչ տանում է այդ մանկապարտեզ: «Հարցեր կան, որոնք դեռ չենք պարզել: Պետք է […]

̰
«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար. ՇՄ նախարար

21:39 04.12.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ: ՊՈԱԿ-ի վարչական շենքում աշխատանքային առաջին հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ենթակա բոլոր ստորաբաժանումների («Որդան կարմիր» պետական արգելավայր, «Էրեբունի» պետական արգելոց, Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկ, «Զիկատար» պետական արգելավայր) ղեկավարների, ինչպես նաև անտառպարկի աշխատակազմի հետ: Հետպատերազմյան փուլում անելիքների վերաբերյալ առարկայական քննարկումների արդյունքում արձանագրվել […]

̰
Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

21:31 04.12.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ղալեչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Առողջապահության նախարարությունը ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման շուրջ բանակցություններ է վարում

21:19 04.12.2020

Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում: Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին` առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և […]

̰
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

20:58 04.12.2020

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Այս մասին հայտնում  են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները ։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթի հաղթողներն հայտնի են

20:50 04.12.2020

Գյումրիի «Բարեկամության այգու» վերականգման ծրագիրը ֆինանսավորող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը նախագծերի մրցույթ հայտարարել էր  հուլիսին,ներկայացվել էր 84 հայտ  աշխարհի 16 երկրների 34 քաղաքներից: Միջազգային մասնագիտական  ժյուրին ընտրությունը կատարել է առցանց քվեարկությամբ: Գնահատման մի քանի պարտադիր  չափորոշիչներ են հաշվի առել ՝ ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը։ Ճարտարապետական ինչ  լուծումներ են առաջարկել , ինչպիսի ենթակառուցվաքծներ է ունենալու այգին […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

20:40 04.12.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել   «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկեցինք առկա հիմնախնդիրները, դրանք ճշգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը: Ներկայացրի Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառավարչական, Անտառային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Պետք […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

20:28 04.12.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին եւ բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող  մի շարք հարցեր, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ:

̰
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների համար 24 տան կառուցումը շարունակվում է

19:40 04.12.2020

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պետական բյուջեով նախատեսված հատկացումներով, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի թվով 24 բնակելիների […]

̰
ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

19:26 04.12.2020

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ եթե […]

̰
Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՀՀ ՄԻՊ

19:23 04.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան […]

̰
Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից. ԱԳ նախարար

19:20 04.12.2020

ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ փակ հանդիպման արդյունքներով ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ «Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ. Առաջին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ հեղինակազրկելու այս կառույցը […]

̰
Արցախից Երևանի հիվանդանոց հասած հավատարիմ Ջոնին սպասում է վիրավոր տիրոջ ապաքինմանը

19:11 04.12.2020

Տեսանյութը Ջոնիի մասին է, Արցախից Երևան հասած մի շան, որն իր մաշկի վրա է զգացել պատերազմի ողջ ծանրությունը․ նախ ինքն է փրկվել, հետո փրկել կյանքեր, հիմա էլ հիվանդանոցի բակում համբերատար սպասում է տիրոջ ապաքինմանը։ Գիշեր ու ցերեկ քուն ու հանգիստը կորցրած, ծանոթ-անծանոթի համար սիրելի դարձած, համացանցում իր պատմությամբ հայտնի Ջոնին ավելի քան 20 օր է […]

̰
Հետպատերազմյան քաղաքական զարգացումների վերաբերյալ «Գելափ ինթերնեյշնլ»-ը երկրորդ հետազոտությունն է կատարել

19:04 04.12.2020

Հետպատերազմյան քաղաքական զարգացումների վերաբերյալ «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը երկրորդ հետազոտությունն է կատարել, որի արդյունքները ներկայացրել է այսօր: Պատերազմի ընթացքում կազմակերպությունը ևս երեք հետազոտություն է կատարել: Վերջինը նախորդներից տարբերվում է նրանով, որ հարցումներ անցկացնելու համար ընտրվել է ավելի երկար ժամանակահատված՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ազգությամբ հայ ո՞ր ֆուտբոլիստների հետ են բանակցություններ տարվում հավաքական հրավիրելու համար․ ՀՖՖ նախագահը մանրամասնում է

18:39 04.12.2020

Հայաստանից դուրս հանդես եկող հայ նոր ֆուտբոլիստների՝ ազգային հավաքական հրավիրելու գործընթացը շարունակվում է։ Չնայած ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ դրսից ֆուտբոլիստների անընդհատ ներգրավել հնարավոր չէ, և առաջին հերթին պետք է պատրաստել մեր սերունդը, այնուամենայնիվ, նա նաև տեղեկացրել է, որ նոր ֆուտբոլիստների հետ էլ բանակցություններ տարվում են։ «Այս շրջանում հավաքական հրավիրված […]

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

18:31 04.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Իր ելույթում Հայաստանի վարչապետը կարևոր է համարել ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ երկրներ մուտքի արգելքի չեղարկումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Խինես Մելենդեսը աշխատանքը չի շարունակի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում

18:23 04.12.2020

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ այս տարվա վերջ ավարտվում է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ, և նա հեռանալու է Հայաստանից: «Նրա հեռանալուց հետո համագործակցությունը չի դադարի. նա երբեմն-երբեմն կայցելի մեզ, կօգնի իր խորհուրդներով, դասախոսություններով, կնպաստի ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,- նշել է Մելիքբեկյանը։ Նա կարևորել է այս ընթացքում […]

̰
Հրդեհ Նորատուս գյուղում

18:16 04.12.2020

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում՝ «Շանթ» խանութի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:55-ին: Պարզվել է, որ այրվել է տան տանիքից մոտ 15 քմ և նախամուտքի փայտե […]

̰
Կայացել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկումը

18:11 04.12.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Քննարկումը վերաբերել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, և անդամ-պետությունների համար մշակված նոր ճանապարհային քարտեզի իրագործմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթության […]

̰
Դատական ակտի հարկադիր կատարման համար մարդիկ ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար

18:05 04.12.2020

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախատեսվող փոփոխություններով դատական ակտի հարկադիր կատարման համար անձինք ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար, իսկ դատարանները այլևս չեն ծանրաբեռնվի կատարողական թերթի տրամադրմամբ: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով. կատարողական թերթի ինստիտուտը փոխարինվել է համարժեք և առավել […]

̰
29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի. գործը դատարանում է

17:39 04.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա տղամարդու կողմից 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինչպես նաև քննչական վարչության վարչական շենքից փախուստի փորձ կատարելու դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ. հու­լի­սի 26-ին՝ ժա­մը 11:15-ի սահ­ման­նե­րում, Վա­նա­ձոր քա­ղա­քին հա­րա­կից ան­տա­ռում […]

̰
Գողություն, ինքնավնասման ու պայթեցման սպառնալիքներ, վնասազերծում․ ոստիկանության բացահայտումը

17:28 04.12.2020

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ ժամը 05։47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։ Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարողներին […]

̰
«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»․ Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը իրեն կգտնի․ Medialab.am

16:59 04.12.2020

Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից առաջնագիծ։ Այս մասին հաղորդում է MediaLab.am-ը։ Ասում է՝ նամակ գրելիս և ուղարկելիս մտքով էլ չէր անցնում, որ պատերազմի ավարտից հետո զինվորը կփնտրի ու կգտնի իրեն։ Արկղում, որի […]

̰
Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին

16:57 04.12.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը:

̰
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

16:56 04.12.2020

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ ուժերի Telegram ալիքը: «Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ […]

̰
Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել, ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ․ ՀՏԶՀ

16:48 04.12.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքներում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ «ԿամԱԶ»` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ […]

̰
Բագրատաշենի անցակետն անցել է բնականոն աշխատանքի

16:41 04.12.2020

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքերով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային  սպասարկում. «Աշխատանքային […]

̰
Պարզաբանում՝ սոցիալական աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայության վերաբերյալ

16:15 04.12.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանում է տարածել սոցիալական աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայության վերաբերյալ․ «Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։ Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որն առաջիկա […]

̰
Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է, Թալին քաղաքում ձյուն է տեղում

16:10 04.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
BACK_TO_TOP