TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.86 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սիսիան և Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

22:14 05.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

̰
«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձը

20:34 05.12.2020

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ պատմությունը գրվում է փաստերով և կոշտ  քննադատության է ենթարկվում վարչապետն ու գործող կառավարությունը: Նաև ասվում է, որ երրորդ նախագահի գրասենյակն այս ու կարևոր այլ հարցերին առաջիկայում առավել հանգամանորեն կանդրադառնա: «Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո […]

̰
Ինչպես է արձագանքել Փաշինյանը Քոչարյանի քննադատությանը

20:26 05.12.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ մեղադրանքներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով՝ արձագանքելով դիվանագիտական հարթակում ձախողման մեղադրանքներին ու խոսել հետագա անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի կարևոր դրվագները

20:15 05.12.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը: Նա  անդրադարձել է վերջին շրջանի իրադարձություններին՝ պատերազմին ու նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարությանը, ներկայացրել իր վերլուծություններն ու գնատականները, խոսել իրավիճակից ելքերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անիի տարածաշրջանի ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է՝ 30-50 մետր տեսանելիություն

19:15 05.12.2020

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն թույլ անձրև է տեղում։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Այս մասին հայտնում են«Ճանապարհային դեպարտամենտ»> ՊՈԱԿ-ից։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […]

̰
Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի

19:05 05.12.2020

Բուլղարական ՛՛Вместе в 21 веке“ 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների: Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է […]

̰
«Հայրենիքի փրկության խորհրդի» վարչապետի թեկնածուն ներկայացրել է իր ծրագրած քայլերի հաջորդականությունը

18:26 05.12.2020

Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը: Նրանց միացել են նաև մտավորականներ:Հանրահավաքը սկսել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, նա առաջարկել է աղոթքով սկսել հանրահավաքը: «Փրկության շարժում» կոչվող նախաձեռնության հանրահավաքի կազմակերպիչները կարծում են, որ պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Ընդդիմադիր ուժերն առաջարկում են […]

̰
Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

18:06 05.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ […]

̰
Ֆրանսիական կառավարության տրամադրած անհետաձգելի բուժօգնության պարագաներ են հատկացվել նաև Գյումրիի 2 բուժհաստատության

17:40 05.12.2020

Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված հումանիտար օգնությունից մասնաբաժին է տրամադրվել նաև Գյումրի ԲԿ-ին և Գյումրիի շտապ բուժօգնության կայանին։ Հումանիտար օգնությամբ տրամադրվել են անհետաձգելի բուժօգնության դեղորայք և պարագաներ, թթվածնային կոնցենտրատորներ, արտածծիչներ, վերջիններիս համար նախատեսված ծայրակներ, անհատակսն պաշտպանիչ միջոցներ։ Գյումրիի բժշկական հաստատություններին հումանիտար աջակցության  հատկացումը եղել է  ֆրանսահայ բժիշկ, ծագումով գյումրեցի Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ։Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ […]

̰
Կրկին աղբաման է այրվել

16:56 05.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
Խարդախության համար հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

16:49 05.12.2020

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 4-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արմեն Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 29-ամյա Ստյոպա Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Տաշիրի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ձորամուտում

16:20 05.12.2020

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 4-ին Լոռու մարզի Ձորամուտ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 30-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի […]

̰
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

16:12 05.12.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով: «Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը: Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ […]

̰
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:47 05.12.2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին վրաերթի ենթարկված Կարինե Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
Արցախահայության աջակցության 1-ին ծրագրով կա 80 հազար հաստատված դիմում, 25 հազար քաղաքացու գումարը փոխանցվել է. Մեսրոպ Առաքելյան

15:41 05.12.2020

Պատերազմից տուժածներին աջակցելու 5 ծրագիր կառավարությունն արդեն հաստատել է. մանրամասները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հարցազրույցում:

̰
ՃՏՊ Սարալանջի խճուղում. կա զոհ

14:27 05.12.2020

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գագիկ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

13:58 05.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։ Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

13:50 05.12.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

12:54 05.12.2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխատանքից ազատման մասին։ «Հարգելի՛ աջափնյակցիներ, ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ […]

̰
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փաշինյան

12:50 05.12.2020

Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը կարևորագույն խնդիր է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետն իր տեսաուղերձում․ «Այստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: […]

̰
Փաշինյանը պատասխանել է դիվանագիտական հարթակում ձախողման վերաբերյալ Քոչարյանի մեղադրանքներին

12:40 05.12.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին: Անդրադարձել է պատերազմի սանձազերծմանը, դիվանագիտական հարցերին, խոսել հետագա անելիքների մասին: Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ մեղադրանքների անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով՝ արձագանքելով դիվանագիտական հարթակում ձախողման մեղադրանքներին։ Վարչապետի խոսքով՝ իրենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի […]

̰
Ի՞նչ ընթացքի մեջ է Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրագործումը

12:31 05.12.2020

Այս ընթացքում կայացվել են սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք որոշումներ: Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող  հայրենակիցներին տրամադրվում է առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր անձի 68 հազար դրամի չափով, գումարած 15 հազար դրամ այն անձանց, ովքեր Արցախում սեփականություն չունեն: Այս մասին ժողովրդին հղված տեսաուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշման մեջ կան որոշ բացառություններ, իհարկե, այդ մանրամասնությամբ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1267 նոր դեպք, 32 մահ

11:00 05.12.2020

Դեկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140959 դեպք, որոնցից 116066-ն` առողջացած, 2309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526148 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Ունենք 1076 առողջացած և 32 մահվան դեպք: […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:27 05.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ […]

̰
ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցը

08:13 05.12.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցին․ «ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ: Չնայած […]

̰
Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

00:00 05.12.2020

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած մարդիկ նաեւ սիրահարվում ու միմյանց հետ ընտանիք են կազմում: Կացարանը, որտեղ բնակություն են հաստատել 55-ամյա Հայկազն ու հասակակից Ռուզանը, դարձել է նրանց համատեղ կյանքի սկիզբը: Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետեւ […]

̰
Չեմ նախանձում որևէ մեկին, որը այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ․ Ռոբերտ Քոչարյան

23:55 04.12.2020

Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է, գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում ռացիոնալ դաշտում ընտրություններ կազմակերպելու համար։ Այս մասին «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող […]

̰
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

23:41 04.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:24 04.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-7-ը՝ ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

22:53 04.12.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա, որը տանում […]

̰
BACK_TO_TOP