TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.46 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ապօրինի ծառահատման դեպք․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

16:42 03.12.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 6։30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երեք ծառ: Փայտանյութով […]

̰
Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ով կարող է հաղթահարել մեր և մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները. Իշխան Սաղաթելյան

16:34 03.12.2020

«Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել մեր և մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները, ղեկավարել իր գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարությունը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա չի մանրամասնել հայտարարությունը՝ նշելով, որ այդ մասին առաջիկայում ասուլիս կհրավիրեն: Հարցին, թե հաջորդ ընտրություններին Վազգեն Մանուկյանը մասնակցելո՞ւ է, վստահեցրել է, […]

̰
Կենտրոնականի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել, այդ թվում՝ սննդի կետից կատարված

16:15 03.12.2020

Նոյեմբերի 18-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի սննդի կետերից մեկի հանդերձարանի պահարաններից գողություն են արել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը սննդի կետում արձանագրեց, որ հափշտակել են գանձապահների դրամապանակները, որոնց մեջ եղել են գումար, նույնականացման և բանկային քարտեր: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

16:06 03.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը։ «Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները: Միաժամանակ խորհուրդ է տրվում […]

̰
Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

15:55 03.12.2020

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդ` Արթուր Պ.) և «Kia Sorento» (վարորդ` […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ

15:53 03.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ: Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում: Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին և նշել, […]

̰
60 տարեկանում մահացել է հոգեբան Սամվել Խուդոյանը

15:51 03.12.2020

Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը: Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը: «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի […]

̰
Արդարադատության նախարարը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը

15:30 03.12.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության օրակարգում է եղել նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի փաթեթը, որը չզեկուցվող հարցերի ցանկում էր: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում որոշակի պարզաբանում է ներկայացրել նախագծի մասով. «Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ այն […]

̰
Ռուս խաղաղապահները թեժ գիծ են բացել անհետ կորածների մասին տեղեկություն ստանալու համար

15:26 03.12.2020

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում թեժ գիծ են բացել պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու համար. թեժ գծի հեռախոսահամարն է՝ 047 94 61 94։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թեժ գծով բացված հեռախոսահամարի պատասխանատու ռուս խաղաղապահը: Նրա խոսքերով՝ թեժ գծով կարող են դիմել անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար:

̰
Ադրբեջանը հրապարակել է առաջին պաշտոնական տվյալները Ղարաբաղում սպանվածների վերաբերյալ

15:24 03.12.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած առաջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում զոհվել է 2783 զինծառայող: Այս մասին հաղորդվում է ռազմական գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Ավելի քան 100 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած, 1 245 մարդ շարունակում է բուժումը: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ավելի ուշ գերատեսչությունը տեղեկատվություն կհրապարակի զոհված զինծառայողների անունների, ծննդյան ամսաթվի և երթուղիների վերաբերյալ. […]

̰
Մեր առաջնահերթությունն է ԼՂ հիմնախնդրի քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ. ԱԳ նախարարը խոսել է գերիների մասին

15:19 03.12.2020

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: «Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ: – Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ […]

̰
«Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում Covid-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր

15:11 03.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում Covid-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը «Վեոլիա Ջուր» ընկերության գլխամասում արձանագրել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։ Որոշակի թերություններ են նկատվել գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Ախտահանիչ նյութի վրա […]

̰
Հետպատերազմական ժամանակաշրջանում պետությունը պետք է ավելի մեծ ջանքերով երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

14:47 03.12.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են: Նրանց նկատմամբ հարգանքի, արժանապատիվ կյանքի և ներառական միջավայրի ապահովումը պետք է լինի մեր պետության գլխավոր առաջնահերթությունների թվում: Նրանց իրավունքների ապահովումը […]

̰
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի պարտականությունները կատարողի հարցում

14:44 03.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՀ ՊԲ հրամանատարի հետ

14:41 03.12.2020

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման […]

̰
Ինչո՞ւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը գործադիրի նիստում չքննարկվեց. փոխվարչապետի պարզաբանումը

13:58 03.12.2020

Այսօր կառավարության օրակարգում է եղել նաև  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի փաթեթը, որը չզեկուցվող հարցերի ցանկում էր: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագծին այս անունն է ունեցել ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ […]

̰
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա

13:52 03.12.2020

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։ Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր: Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds […]

̰
Սերժ Թանկյանը Ֆրանսիայի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Արցախը

13:46 03.12.2020

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։ «Արցախը ճանաչելը Արցախի հայերի համար խաղաղ ու անվտանգ կյանք երաշխավորելու միակ միջոցն է: Սենատի՝ բանաձևն ընդունելն առաջին քայլն էր: Ժամանակն է, որ Ազգային ժողովը «Այո» քվեարկի և ճանաչի Արցախը»,- գրել է նա:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԻՊ Արման Թաթոյանի հետ

13:40 03.12.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԺ լրատվության բաժնից։ Քննարկվել են գերիների և զոհվածների մարմինների փոխանակմանն առնչվող և այլ հարցեր:

̰
Պատերազմին մասնակցած անձանց զավակների ու ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. ՀՀ վարչապետ

13:33 03.12.2020

ՀՀ կառավարության նիստի օրակարգում այսօր 66 հարց է եղել, որից զեկուցվող էին միայն մի քանիսը. «Այսօր զեկուցվող հարցերն, ըստ էության, տեղավորվում էին նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: Չզեկուցվող  հարցերի փաթեթի մեջ նույնպես մենք ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են: Մենք այս ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակենք: Ուզում եմ ասել, որ այժմ պատրաստվում […]

̰
Արցախցիներին հյուրընկալածների ծախսերը պետությունը կփոխհատուցի՝ 6 ամսվա կտրվածքով

13:24 03.12.2020

Գործադիրն այսօր քննարկել և հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը: «Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 […]

̰
«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի հարցը գործադիրի օրակարգում էր

13:14 03.12.2020

Այսօր գործադիրում քննարկվել է նաև Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցը: «Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային […]

̰
Անձի առևանգում, յուրացում, վատնում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

13:00 03.12.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 38 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հեղինակային և հարակից իրավունքների խախտման ու թմրամիջոցի […]

̰
Վահան Հունանյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խոսնակի պաշտոնից և նշանակվել խորհրդական

12:52 03.12.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։ Մեկ այլ որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական։

̰
62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

12:45 03.12.2020

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով: Մասնավորապես, ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցներում աշխատող 52 ուսուցիչ ստացել է առաջին, 9 ուսուցիչ՝ երկրորդ, 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ։ Որակավորման տարակարգերի […]

̰
Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը

12:31 03.12.2020

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան նախագիծը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցողը` ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, հայտնել է, որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ […]

̰
Սյունիքի և Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակիչներն անշարժ գույքի համար փոխհատուցում կստանան

12:05 03.12.2020

Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։ «Միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների ծավալով, մասնավորապես՝ Սյունիքի մարզի մի փոքր հատվածն է, Գեղարքունիքի մարզն է: Ընդհանուր առմամբ՝ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը», – ասել […]

̰
«Ավրորան» կապահովի համագործակցություն կամավորների և մարդկային ռեսուրսի կարիք ունեցող  նախագծերի միջև

11:34 03.12.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) […]

̰
Քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերն իրավական պատասխանատվություն են առաջացնում․ ՀՀ ոստիկանություն

11:22 03.12.2020

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացինե՛ր Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։ Մասնավորապես, իրավական […]

̰
Կառավարությունը հաստատել է զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցելու ծրագիրը

11:17 03.12.2020

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամություն […]

̰
BACK_TO_TOP