11:03 03.12.2020
Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և մահվան 26 դեպք: […]
10:44 03.12.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային մարմիններին կներկայացնի էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ զեկույցը: «Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի […]
10:31 03.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի […]
10:29 03.12.2020
Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով: Ինչպես հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության […]
10:01 03.12.2020
82 տարեկանում այսօր կյանքից հեռացել է ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ Դմիտրի Աթբաշյանը։ Աթբաշյանի մահվան մասին հաղորդվում է նրա ֆեյսբուքյան էջում։ «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Աթբաշյանը եղել է Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ԼՂՀ կառավարությանն […]
08:11 03.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 75 շենք 1, 2 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31, 35, […]
00:00 03.12.2020
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իսկական Հավատարիմը: Նա վիրավոր զինվորի շտապ օգնության մեքենայի հետևից եկել, հասել է մինչև Երևան․․․ և մինչ օրս հիվանդանոցի մուտքից այն կողմ չի գնում․․․»:
23:55 02.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
23:50 02.12.2020
Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Գործընկերներ ջան, ստանձնել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարտականությունները, պատրաստ եմ համատեղ աշխատանքի»,- գրել է նա։
23:39 02.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 23:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
23:35 02.12.2020
Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման,Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի […]
23:18 02.12.2020
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձան […]
22:50 02.12.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. «Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի […]
22:12 02.12.2020
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին, գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս նրա մայրն էլ, կինն էլ հաճախ կրկնում էին.«Ինքը հզոր էր»»,- գրել է […]
21:51 02.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր ևս երթ է կազմակերպվել: Նախաձեռնողներն այն անվանել են «արժանապատվության երթ»: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Օպերայի թատրոնի հարակից տարածքում և շարժվել դեպի կառավարություն: Կառավարության շենքի դիմաց նրանք ակցիաների շարունակականության մասին հայտարարություն են արել, բայց մինչ գործադիրի շենքին մոտենալը Հանրապետության հրապարակում եռագույնն են ծածանել՝ որպես վստահեցում, որ Փաշինյանի հրաժարականից հետո, ըստ […]
21:47 02.12.2020
Հայկական կողմը շարունակում է դիմումներ ներկայացնել Եվրոպական դատարան՝ գերեվարված անձանց պաշտպանության հարցով: Իսկ Ադրբեջանը ձգձգում է գերիների փոխանակման գործընթացը: Թե քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում, հստակ թիվ չի նշվում, սակայն հրապարակված տեսանյութերի միջոցով հաջողվել է նույնականացնել շուրջ վաթսունին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:41 02.12.2020
Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 22.30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Փայտանյութով […]
20:30 02.12.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր […]
20:15 02.12.2020
Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաչագան Կ․, ծնված 1984 թ.) դուրս […]
20:10 02.12.2020
Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։ Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի […]
19:45 02.12.2020
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հիմք էր ընդունվել այն […]
19:40 02.12.2020
Մշակույթն ու արվեստն այն փրկօղակն են, որոնք կարող են օգնել հետպատերազմյան շրջանում, համախմբել ու հուսադրել նորից արարելու, ստեղծագործելու համար: Այս տրամաբանությամբ է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերսկսում ներկայացումները: Նախ՝ համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված թատրոնը աշխատեց ընդհատումներով: Այդուհանդերձ, տարվա ընթացքում 4 նոր ներկայացում են բեմադրել, խաղացել են անգամ պատերազմի օրերին: Իսկ հիմա՝ հետպատերազմյան շրջանում, […]
19:23 02.12.2020
Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ Հանրային խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ու անդամ երկրներին` խնդրելով անհապաղ ջանքեր գործադրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր […]
19:07 02.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը: Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական […]
19:05 02.12.2020
Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման, սակայն ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով: Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում: COVID-19 համավարակի համատեքստում ռիսկի խմբում են համարվում այն երեխաները, ովքեր վարակված են COVID-19-ով կամ ունեն COVID-19-ով վարակված ընտանիքի անդամ, ունեցել են ուղղակի շփում վարակակրի հետ կամ ունեն բարձր ջերմություն և ցուցված են […]
18:57 02.12.2020
Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին, 1980-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում: 1985-ից, ավարտելով ասպիրանտական կրթությունը, զբաղվել է ինչպես գիտական գործունեությամբ, այնպես էլ զբաղեցրել տարբեր պաշտոններ տնտեսական ոլորտի տարբեր կազմակերպություններում: 2011 թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի […]
18:28 02.12.2020
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին նոյեմբերի 27-ին: Նախ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի իր տնից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 54-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց 17 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Փաստի առթիվ հարուցվեց […]
18:18 02.12.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի հետ։ «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր […]