TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունից 2 զինծառայող է զոհվել

11:38 02.12.2020

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների […]

̰
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

11:29 02.12.2020

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած: Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք, 35 մահ

11:02 02.12.2020

Դեկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած, 2228-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515992 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1264 նոր դեպք: Ունենք 1430 առողջացած և մահվան 35 դեպք: […]

̰
Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը․ Արյան բանկ

10:47 02.12.2020

Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ ?A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն […]

̰
Քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 50 մասնակցի նկատմամբ, 18-ի դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ԱԱԾ

10:36 02.12.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների […]

̰
Աջափնյակ վարչական շրջանում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

10:16 02.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 44-համարի, Մարգարյան 5, 7 համարների, «Կենտրոն» հեռուստաալիքի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]

̰
Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով

09:49 02.12.2020

Դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ կից հղմամբ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը։ Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին […]

̰
ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:24 02.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Մանթաշ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

̰
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազամատակարարումը 9 ժամով կդադարեցվի

08:30 02.12.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գասպառողների գազամատակարարումը:

̰
Տեսանյութերից կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 40-ի․ Բեգլարյան

08:19 02.12.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

08:08 02.12.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Դեղատան փ. 15, Խորենացի փ. 25ա շենքեր, Մհեր Մկրտչյան փ. 1 շենք, Չարենցի փ. 10-24 շենքեր, Չարենցի փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 106/1 շենք, Իսահակյան փ. 8, 10 […]

̰
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին

23:55 01.12.2020

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով խմբաքանակի մի մասը, մասնավորապես՝ ձեռնոցներ, դիմակներ, թթվածին արտադրող, ինչպես նաև թթվածնային թողունակության սարքավորումներ, պաշտպանիչ հակահամաճարակային արտահագուստ, շնչառական սարքավորումներ, հատկացվել է Երևանի քաղաքապետարանին: Թթվածին արտադրող և թթվածնային թողունակության սարքավորումները կտրամադրվեն «Երևանի քաղաքապետարանի սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին, իսկ մյուս պարագաները՝ քաղաքապետարանի […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

23:55 01.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Աբովյան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, իսկ Թալին քաղաքում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները […]

̰
24-ամյա երիտասարդի դանակահարություն Սիս գյուղում․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

23:44 01.12.2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ աճուկային հատվածի կտրած-ծակած վերքով Սիս գյուղի 24-ամյա մի բնակիչ հիվանդանոց է տեղափոխվել: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ դանակահարությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:25 01.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

̰
Մինչև տարեվերջ կկառուցենք 16 կմ երկարությամբ ջրագծեր, որը կոռոգի և կբարելավի ավելի քան 400 հա գյուղատնտեսական տարածք. Տավուշի մարզպետ

22:51 01.12.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռազմավարական ուղղություն՝ ՈՌՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ – Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին Այս հարցը շատ ենք քննարկել հատկապես հուլիսյան մարտերից հետո։ Իմ խնդրանքով և հիմնավորումներով Հովնանյան հիմնադրամը, Կլոր սեղան հիմնադրամը, Պահապան հիմնադրամը, Լիլիա Շաքարյանը և Անյա Թերքոթը աջակցեցին Տավուշի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներին, որի շնորհիվ […]

̰
Գողը տուժողի հարևանն էր․ ոստիկանների բացահայտումը

22:46 01.12.2020

Նոյեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել Արարատ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը: Նա հայտնել է, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել: Արարատի քրեական հետախույզները մանրամասն զրույց ունեցան տուժած քաղաքացու հետո, ապա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և նույն օրը` երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, մայրաքաղաքից բերման ենթարկեցին տուժածի հարևան, 45-ամյա տղամարդուն: Շուտով […]

̰
Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը

22:21 01.12.2020

Եռակողմ հայտարարությանի պահանջի համաձայն` այս գիշեր Քաշաթաղի շրջանը հանձնվել է ադչբեջանական կողմին: Համաձայնագրով հայկական կողմին է մնում Արցախը Հայաստանին կապող հինգ կիլոմետր լայնությամբ միջանցք, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջով են հայտնաբերել

22:14 01.12.2020

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի ռազմամթերք և թմրանյութ է պահում: Նոյեմբերի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նույն օրը նրա տան բակի զննությամբ տարաների մեջ հայտնաբերվեցին 1800 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչպես և նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ ու պահունակ: Ըստ 39-ամյա տղամարդու` […]

̰
Ֆոտոբռնիչ սարքերը Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ են արձանագրել

22:05 01.12.2020

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ են արձանագրել: ✅ Հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, որպես «Խոցելի» տեսակ` VU B2a: ✅Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված կենսակերպ: Ակտիվ է բացառապես գիշերը: Սովորաբար, ինքնուրույն փորում է […]

̰
ԼՂ-ում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

21:58 01.12.2020

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ԼՂ-ում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ «Դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և […]

̰
Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով

21:33 01.12.2020

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան […]

̰
Կոնաշենկովը Հայաստանից ԼՂ վերադարձած փախստականների թվի մասին նոր տվյալներ է հայտնել

21:24 01.12.2020

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թվի մասին նոր տվյալներ: «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ՝ մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Նախկին բնակավայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է Կոնաշենկովը:

̰
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

21:13 01.12.2020

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Այս մասին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից։ Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները […]

̰
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում. Կոնաշենկով

21:05 01.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգին և ընդգծել, որ այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում: «Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման […]

̰
ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը

20:57 01.12.2020

Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։ «Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես […]

̰
Անհայտ կորածների և գերիների հարցն առաջնահերթություն է. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

20:50 01.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարույունյանը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում, և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

20:44 01.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Վահրամյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N […]

̰
Հայաստանի մի շարք համայնքներում մառախուղ է

20:35 01.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Աբովյան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, իսկ Թալին քաղաքում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները […]

̰
Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ

20:27 01.12.2020

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է […]

̰
BACK_TO_TOP