TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.42 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու

18:09 02.12.2020

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է Կարապետյանը: Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն […]

̰
Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

18:02 02.12.2020

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։49-ին, մարվել՝ 14։55-ին։ Մասամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1955 թ․) […]

̰
ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը՝ չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին

17:49 02.12.2020

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին, քայլեր ձեռնարկել միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության […]

̰
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ

17:38 02.12.2020

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ ✅Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: ✅Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը: ✅Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

̰
«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են կորոնավիրուսի նմուշառման կետեր

17:32 02.12.2020

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր: Նշենք նաև, որ COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները […]

̰
Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

17:08 02.12.2020

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 1-ին Օրբելու փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Էլիանորա Բ.-ին, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 234-րդ (Ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Էլիանորա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով իրավապահ այլ մարմինների […]

̰
Ծեծել էր 51-ամյա տղամարդուն ու հափշտակել հեռախոսը․ ոստիկանների բացահայտումը

16:58 02.12.2020

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 4։20-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ ստացվեց, որ «գանգուղեղային տրավմա, գանգի դիմային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց և պարզեց, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 3-ի սահմաններում, Արտաշատի Oգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ծեծել է տղամարդուն, գրպանից հափշտակել բջջային […]

̰
Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց․ Զատուլին

16:57 02.12.2020

«Հեռանկարում» Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: «Գնահատում եմ, որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծանր ռազմական, դիվանագիտական պարտություն:  Ցավոք, հնարավոր չեղավ ժամանակին կանգնեցնել ռազմական գործողությունները: Երևի սրանում նաև արտահայտվեց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորությունը հասնել ռազմական հաղթանակի: Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ […]

̰
Կառավարությունը կվերացնի ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները

16:56 02.12.2020

Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: Այս մասին տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

̰
Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

16:53 02.12.2020

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է Զորավար Անդրանիկ և 21-րդ փողոցների ասֆալտապատումը։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն 485 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս […]

̰
Գերմանիայից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ

16:39 02.12.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

16:28 02.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

̰
Դավթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել

16:23 02.12.2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեկտեմբերի 2-ին`ժամը 6։30-ի սահմաններում, քրեական հետախույզները Դավիթաշենի 2-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ կասկածվողի պայուսակից հայտնաբերվեց 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված: Ըստ […]

̰
ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին

16:00 02.12.2020

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:

̰
Պուտինը նշել է ՀԱՊԿ երկրների հաջող համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

15:48 02.12.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները հաջողությամբ համագործակցում են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրները շարունակեցին համագործակցել ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին առընթեր պրոֆիլային աշխատանքային խումբը հաջողությամբ գործում […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

15:43 02.12.2020

Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել […]

̰
ՄԻԱՎ-ով վարակելը ոչ միայն ապաքրեականացվում է, այլև վարչական պատասխանատվություն չի նախատեսում. քննարկում ԱԺ-ում

15:34 02.12.2020

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» և «Քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Կառավարության կողմից առաջարկվող որոշ փոփոխություններ անընդունելի են եղել հանձնաժողովի իմքայլական անդամների համար, նշել են, որ առաջարկներով հանդես կգան, այնուամենայնիվ, այն դրական եզրակացություն է ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման վերաբերյալ

15:28 02.12.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1-առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ։ «ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 34 զինծառայողի անուն

15:19 02.12.2020

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն․ Պահեստազորային Մանուկյան Արթուր Տիգրանի, ծնվ. 1994թ. Թովմասյան Տիգրան Սերյոժայի, ծնվ. 1998թ. Դունամալյան Միշա Վարդանի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Սարգիս Գևորգի, ծնվ. 1999թ. Սահակյան Մերուժան Ռուբենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Դավիթ Մանվելի, ծնվ. 2000թ. Մելքոնյան Նարեկ Վարդանի, ծնվ. 2000թ. Աղվանյան Արման Սանասարի, ծնվ. 2000թ. […]

̰
Այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ. Նիկոլ Փաշինյան

15:09 02.12.2020

«Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար դարձան ագրեսիայի դիմակայման շրջան: Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկիչ վարձկանների կողմից սատարվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմական գործողությունները ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացման շուրջ: Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ դադարեցված են ռազմական գործողությունները: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս […]

̰
19-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով կալանավորվել է համագյուղացին

14:58 02.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դրանից […]

̰
Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել. ՌԴ նախագահ

14:11 02.12.2020

«Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց՝ ժողովրդի համար անհրաժեշտ»,- ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իրոք, Հայաստանը, հայ ժողովուրդը հիմա անցել է իր պատմության մեջ շատ դժվար ժամանակաշրջան: Եվ Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության նախագահը, վարչապետը ստիպված էին շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Պետք է […]

̰
ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրագործվում է. Պուտին

13:57 02.12.2020

«ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրագործվում է. շփման գծում աշխատում են խաղաղապահները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասել է նա։ Պուտինը նշել է, որ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ

13:45 02.12.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

̰
ՀԱՊԿ այսօրվա նիստին հաստատման համար ներկայացվել է համաձայնությունների լուրջ փաթեթ. Պուտին

13:40 02.12.2020

«Այս տարի մեր երկրների համատեղ աշխատանքի արդյունքներով ՀԱՊԿ այսօրվա նիստին հաստատման համար ներկայացվել է համաձայնությունների լուրջ փաթեթ, այդ թվում՝ արդյունքների ներկայացում և հայտարարություն արդար և կայուն խաղաղության ձևավորվելու մասին»,- ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստի ժամանակ ուղիղ եթերում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված ոչ հեշտ իրավիճակի պատճառով անհրաժեշտ եղավ առաջնահերթ […]

̰
Թափուր հաստիք` ԱԱՏՄ-ում. հայտարարություն

13:32 02.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ՝ – Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 66-27.7-Մ3-1)։ Պահանջներ՝ ▪️ Բարձրագույն կրթություն, ▪️ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ▪️ կամ մեկ տարվա […]

̰
Հայաստանի ազգային գրադարանը բաց է ընթերցողների համար

13:23 02.12.2020

Հայաստանի ազգային գրադարանի սիրելի ընթերցողներ, ձեր հարցումներին ի պատասխան հայտնում ենք, որ Ազգային գրադարանը նոյեմբերի 23-ից անցել է բնականոն աշխատանքի և բաց է նաև ընթերցողների համար: «Մեր ընթերցասրահներն աշխատում են սովորական ռիթմով, ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահները սովորականի պես բաց են նաև շաբաթ-կիրակի. աշխատանքային օրերին աշխատում են 09։00-21։00, շաբաթ օրը՝ մինչև 20։00, կիրակի՝ մինչև 17։00: […]

̰
ԱԺ-ում կստեղծվի տնտեսական հարցերի արագ արձագանքման խումբ

12:46 02.12.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել տնտեսական հարցերի արագ արձագանքման խումբը, որը կզբաղվի գործարարներին մտահոգող, օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նիստի ընթացքում քննարկվել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծով, որը հեղինակել են կառավարությունն […]

̰
ՊՆ-ծնողներ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ

12:42 02.12.2020

Կառավարության շենքի առջև են հավաքվել Արցախում ծառայության անցած ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Հավաքն իրազեկող բնույթ է կրում։ Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողներից կազմված 6 հոգանոց խումբը երեկ հանդիպում էր ունեցել ՊՆ ներկայացուցիչների հետ, և այսօր խումբը հանդիպման մանրամասների վերաբերյալ իրազեկում է մնացած ծնողներին և հարազատներին: Հավաքվածները նշում են, որ կառավարությունից պահանջներ չունեն, զինվորներն արդեն արձակուրդ […]

̰
Մեկնարկել է արցախցիներին սոցաջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

11:53 02.12.2020

Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am […]

̰
BACK_TO_TOP