11:07 01.12.2020
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում եւ մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում […]
11:03 01.12.2020
Դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և մահվան 29 դեպք: […]
10:52 01.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն […]
10:48 01.12.2020
ՀՀ կենտրոնական բանկը 2019-ի 4-րդ եռամսյակից 2020-ի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով, որն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.25%։ Այս մասին ասվում է նշված ժամանակահատվածն ընդգրկող ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ։ Փաստաթղթում ասվում է, որ 2020-ի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային […]
10:09 01.12.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մայրաքաղաքում կրկին աղբաման է այրվել․ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»,-գրված է լուսանկարին կից։
09:25 01.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ և Ապարան քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
08:44 01.12.2020
Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Քիչ առաջ մեր աշխատակազմում ավարտեցինք այս պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական […]
08:18 01.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, […]
08:10 01.12.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Վարդանանց փ. 11 շենք, Մաշտոցի պող. 3, 39 շենքեր, Աղայան փ. 19/1 շենք, Բուզանդի փ. 91 շենք, Տիգրան Մեծի պող. 29ա շենք, Տիգրան Մեծ 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆիրդուսի փողոցի սեփական […]
01:00 01.12.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կվճարվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, որից հետո պետք է կազմվեն նոր ցուցակներ դեկտեմբեր ամսվա համար։ «Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և ովքեր չեն հասցրել ստանալ՝ մինչև նշված ժամկետը դիմել համապատասխան փոստային ծառայություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
00:45 01.12.2020
Երկուշաբթի` նոյեմբերի 30-ին, Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 850 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն ։ «Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 846 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական։
00:00 01.12.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
23:23 30.11.2020
Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ։Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը […]
23:10 30.11.2020
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, կրիմինալիստ ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական […]
22:30 30.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին: Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ է նախարարության գումարտակը մասնակցել Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին: Նախարար Փիլոյանը «Համագործակցություն հանուն փրկության», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներ է շնորհել մարտական գործողություններին մասնակցած մի շարք փրկարարների: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր […]
22:24 30.11.2020
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ […]
21:26 30.11.2020
Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպան Թրեյսին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որպես առաջնահերթություն, առանձնացվել է գերիների վերադարձման, անհայտ կորածներին […]
20:55 30.11.2020
Նոյեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
20:42 30.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ֆեյսբուքյան էջից:
20:35 30.11.2020
Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։ Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության […]
20:27 30.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն […]
20:19 30.11.2020
Այսօր դեսպան Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։ Այս մասին տեղեկացրին Երևանում ԱՄՆ դեսպանությունից։ Դեսպանը կարևորեց մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում […]
20:07 30.11.2020
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, համաձայն որի` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործական ձկնորսություն էին […]
19:56 30.11.2020
Այսօր երեկոյան մի խումբ քաղաքացիներ կրկին քաղաքացիական անհնազանդության ակցիա են իրականացրել Ազատության հրապարակում: Ակցիայի մասնակիցների թվում են եղել նաև ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչներ: Իրադրությունը սրվել է, երբ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցները փորձել են փակել Մաշտոցի պողոտան։ Ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են երիտասարդներին բացել պողոտան, այլապես ստիպված կլինեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ քայլեր ձեռնարկել: Երիտասարդները […]
19:20 30.11.2020
Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Օզանյան-Ղարսի խճուղի փողոցների խաչմերուկի մոտ կա անհայտ ծագման առարկա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հայտնաբերված առարկան հակահետևակային մարտական ական է: Նախ սահմանազատել են տարածքը անցորդների համար, ապա հայտնել, որ ականը ուսումնասիրելու, վնասազերծելու […]
19:10 30.11.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ: Տիկին Հակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու […]
19:05 30.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին՝ տեղում ծանոթանալու նրանց առողջական վիճակին և տեղեկանալու հաշմանդամության խմբի տրման հետ կապված արագացված նոր գործընթացի արդյունավետությանը, լսել գործընթացը զինվորների համար էլ ավելի պարզ և արագ դարձնելուն միտված կարծիքներն ու առաջարկները։ Մեսրոպ Առաքելյանը կարևորել է զինվորների հաշմանդամության սահմանման […]