TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անհնազանդության ակցիաներ Մաշտոցի պողոտայում․ կան բերման ենթարկվածներ

19:32 01.12.2020

Այսօր երեկոյան մի խումբ քաղաքացիներ, հիմնականում ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչներ, կրկին քաղաքացիական անհնազանդության  ակցիա են իրականացրել: Նրանք փակել են Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան լարված է եղել հենց առաջին իսկ րոպեներից։ Ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են երիտասարդներին բացել պողոտան, այլապես ստիպված կլինեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ քայլեր ձեռնարկել: Երիտասարդները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, […]

̰
ՀՀ դատախազը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը

18:45 01.12.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:   Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու առաքելության կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են […]

̰
68․000 դրամ միանվագ աջակցության արցախցի շահառուների ցանկն ընդլայնվել է

18:40 01.12.2020

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։ Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզի համայնքներում կառուցվում են ֆոտովոլտային կայաններ

18:30 01.12.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագիրը Սարալանջ համայնքն ուղղել է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմանը և փողոցային լուսավորության ցանցի ընդլայնմանը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն 580 հազար դրամ, որից պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը 65 տոկոս է, իսկ համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը՝ 35: «Ույուտ-Սենթր» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները ավարտված են, […]

̰
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը

18:20 01.12.2020

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Դավիթ Բաբայանն այս մասին ասել է  «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի  արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին: Բացի դրանից՝ […]

̰
Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում. համայնքապետարանի հերքումը

17:56 01.12.2020

Կապանի համայնքապետարանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»։

̰
Գուգարքի ոստիկանները շորթման մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

17:44 01.12.2020

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկում հայտնաբերել և Գուգարքի բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի: Նա օգոստոսի 27-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր շորթման և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

17:33 01.12.2020

ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն, Արկադի Խաչատրյանի նախագահությամբ, դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Հաշվեքննիչ պալատի անդամ, […]

̰
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով Հանրային խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

17:27 01.12.2020

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ Հանրային խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` խնդրելով անհապաղ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող […]

̰
Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

17:12 01.12.2020

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալու է ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 9 ըմբիշով: Մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 […]

̰
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

17:06 01.12.2020

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված […]

̰
ՌՈ աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ

17:00 01.12.2020

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ […]

̰
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:47 01.12.2020

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին Մոլդովական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վրեժ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:29 01.12.2020

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «Կիրովական» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հովհաննես Մ․), […]

̰
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ

16:21 01.12.2020

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:  

̰
Նոյեմբերի 20-26-ը Երևանում ծնվել է 494 երեխա

15:57 01.12.2020

Նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 494 երեխա՝ 262 տղա և 232 աղջիկ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

̰
Դեկտեմբերի 1-2-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը

15:54 01.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 22.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը. ?Ադոնցի, ?Շիրվանզադեի, ?Ն.Տիգրանյան, ?Շահսուվարյան, ?Մամիկոնյանց, ?Բուդաղյան, ?Տոլբուխին, ?Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցներ, ?Կոմիտասի 1-ին, ?Վրացական 4-րդ, ?Գրիբոյեդովի 1-ին ե ? Մալխասյանց նրբանցքներ, ?Ն.Զարյան՝ 21-140 համարներ […]

̰
33-ամյա տղամարդու դանակահարություն Մաշտոցի պողոտայում. ոստիկանության բացահայտումը

15:46 01.12.2020

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 17։50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ ստացվեց, որ ծակած-թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում տղամարդուն նույն օրը դանակահարել է մի տաքսու վարորդ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու համար իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքներ։ Եվ նույն օրը Երևանի 28-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն […]

̰
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տնտեսագետի թափուր հաստիք կա

15:44 01.12.2020

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տնտեսագետի թափուր հաստիք կա։ Այս մասին տեղեկացրին ՇՄ նախարարությունից։ Տնտեսագետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝ Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսական և/կամ հաշվապահական ոլորտներում. Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ. «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքի, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող օրենսդրական և նորմատիվային իրավական ակտերի, […]

̰
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

15:31 01.12.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝ – Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը: Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող ԱԺ […]

̰
Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

15:27 01.12.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝ Այրք բնակավայրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը […]

̰
ՀՀ դատախազությունը՝ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի մասնակից

15:16 01.12.2020

ՀՀ դատախազության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիան դեռևս 2017-ի դեկտեմբերի 9-ին ստորագրված հուշագրով համագործակցում են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում տեղեկատվության փոխանակման, աշխատանքային քննարկումների և համատեղ այլ նախաձեռնությունների միջոցով հանրային մասնակցայնության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը նպաստելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովման, […]

̰
1 միլիարդ 355 միլիոն դրամով Երևանում ես մեկ դպրոց կկառուցվի. ՀՏԶՀ

15:05 01.12.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության ներդրումներով և Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով մեկնարկել են Երևանի 116-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976 թվականին և այժմ գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված համակարգչային կաբինետ, […]

̰
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ

15:00 01.12.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ ֆորմատով հանդիպել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չցանկացավ մանրամասներ հայտնել: Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 26-ին:

̰
Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ․ ՏՄՊՊՀ

14:39 01.12.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում: Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է հետևյալը. ✅Ալյուր Խոշոր առևտրային ցանցերը պահպանել են մինչև […]

̰
Թալին-Հացաշեն ճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

14:22 01.12.2020

Դեկտեմբերի 1-ին` ժամը 09։59-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և […]

̰
Հայաստանում տնային տնտեսությունների շուրջ 4%-ը աղքատ և 11,3%-ը սննդամթերքի սպառման սահմանային գնահատական ունի

14:10 01.12.2020

Հայաստանում տնային տնտեսությունների շուրջ 4%-ը աղքատ և 11,3%-ը սննդամթերքի սպառման սահմանային գնահատական ունի: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ ? COVID-19 համավարակն էապես ազդել է տնային տնտեսությունների եկամտի, սննդի և ռեսուրսների հասանելիության վրա` ընդհատելով տնային տնտեսությունների և աշխատանքային առօրյան: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրապարակել է 2020-ի հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում իրականացված Սննդամթերքի անվտանգության գնահատման զեկույցը: […]

̰
Գոռ Գևորգյանը դուրս է գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից

13:42 01.12.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու և խորհրդարանում աշխատանքը որպես անկախ պատգամավոր շարունակելու որոշման մասին: «Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են: Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն […]

̰
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է

13:38 01.12.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին։  

̰
«Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը». վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

13:19 01.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի ու […]

̰
BACK_TO_TOP