TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

18:55 30.11.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Բեդրիխ Կոպեցկիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։ Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր […]

̰
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:47 30.11.2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։ Նշենք, որ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։

̰
Թալինի և Սպիտակի ճանապարհներին մառախուղ է՝ 70-100 մետր տեսանելիություն

18:04 30.11.2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի և Սպիտակի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

17:56 30.11.2020

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել […]

̰
Դանակահարություն Յան Ռայնիսի փողոցում․ ոստիկանները օպերատիվորեն բացահայտել են հանցագործությունը

17:54 30.11.2020

Նոյեմբերի լույս 28-ի գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցում մի տղամարդու են դանակահարել։ Տուժողը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ ժամը 2-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ 42-ամյա տղամարդու վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ Բաժնի քրեական հետախույզները գիշերն իրականացրած օպերատիվ միջոցառումներով պարզեցին դեպքի հանգամանքները, և լուսադեմին հանցագործությունն արդեն բացահայտված էր։ […]

̰
Գորիսում ոստիկանները Արցախից բերված պայթուցիչներով նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

17:43 30.11.2020

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի վարած ավտոքարշակն ու վրայի «Սուզուկի» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենան։ Վերջինիս սրահում հայտնաբերվել են պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ։ Ավտոքարշակը տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ […]

̰
Մայրաքաղաքի շուրջ 100 հետիոտնային անցում արդեն լուսավորված է

17:38 30.11.2020

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը: Նախագծում ընդգրկվել էին հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

̰
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը

17:28 30.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Պարոն Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

17:23 30.11.2020

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ […]

̰
Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

17:17 30.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ […]

̰
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը

17:13 30.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը: Ցանկացողները, առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

̰
Կանաչուտ գյուղի տներից մեկից մի քանի տասնյակ միլիոն փող ու ոսկեղեն են գողացել․ ոստիկանության բացահայտումը

17:01 30.11.2020

Նոյեմբերի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կանաչուտ գյուղի տներից մեկը թալանել են։ Նախնական տվյալներով՝ հափշտակվել էր 37 միլիոն դրամ, 25 հազար ռուբլի, 10 հազար դոլար, 500 եվրո և ոսկեղեն։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Արտաշատի ոստիկանների բացահայտման միջոցառումներին միացան Արարատի մարզային վարչության ու ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողները։ […]

̰
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

16:53 30.11.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։ Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։ «Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու խնդիրներով […]

̰
500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է. Երևանի քաղաքապետարան

16:43 30.11.2020

Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: Դրանցից 251-ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

̰
«Ուրալյան ավիաուղիներ»-ը մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները

16:37 30.11.2020

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ»-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթները: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում:

̰
Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները

16:30 30.11.2020

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները: «Պատվաստումը լավագույն կանխարգելումն է: Պաշտպանեք Ձեզ և Ձեր շրջապատը»:

̰
Ուսման հրավեր` 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցում

16:20 30.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի փետրվարի 28-ից մարտի 14-ն ընդունվում են Վարշավայում կայանալիք 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցի մասնակցության հայտեր: Դպրոցը նախատեսված է հումանիտար գիտությունների վերջին կուրսի ուսանողների համար, որոնք 25 տարեկանից ցածր են (կամ բարձր՝ բացառիկ դեպքերում) և պատրաստում են իրենց բակալավրի կամ մագիստրոսի թեզերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և ներկայի […]

̰
Մինաս Ավետիսյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

15:59 30.11.2020

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]

̰
«GovTech» ծրագրի աքսելերացիոն փուլի շրջանակներում եզրափակիչ անցած ստարտափները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեխնոլոգիական լուծումները

15:56 30.11.2020

«GovTech» ծրագրի աքսելերացիոն փուլի շրջանակներում եզրափակիչ անցած ստարտափները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեխնոլոգիական լուծումները, վերջին թարմացումները և արձագանքներ ստացան մեր գրասենյակից, տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Մասնակցում էին Into.thetech, TeachSurfing, MyRoomy և HyeR ստարտափները, որոնք սեպտեմբերին հաջողությամբ անցել են «GovTech» բութքեմփը և սկսել աշխատել իրենց լուծումների զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել դատական համակարգի ներկայացուցիչների

15:49 30.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հանդիպմանը մասնակցում են տարբեր ատյանների դատարանների նախագահները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները և այլք: Կառավարության մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ չգիտեն, թե ինչ հարցեր են քննարկվելու:

̰
Սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ… Արաբկիրում շարունակվում է Արցախի ընտանիքների աջակցության ծրագիրը

15:44 30.11.2020

Արաբկիր վարչական շրջանում պետական և մասնավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների և մեր քաղաքացիների համատեղ ջանքերով շարունակվում է Արցախի ընտանիքների աջակցության ծրագիրը: Մինչ այժմ աջակցություն է ցուցաբերվել Արաբկիրում բնակվող 1413 ընտանիքի (3689 անձի): Այս մասին տեղեկացրին Արաբկիր վարչական շրջանի մամուլի ծառայությունից։ «Համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում ‹‹Հոգ տար››, ‹‹Թիմ Թայմ››, ‹‹Ռուսալ Արմենալ››, ‹‹USAID››, ‹‹ՀՔՎՕՍԵ››, ‹‹ԿԱԵ››, ‹‹Հայկական բարեգործական […]

̰
Ծովագյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ

15:29 30.11.2020

Նոյեմբերի 30-ին` ժամը 11:58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արման Գ., ծնված 1985 […]

̰
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Պուտինին՝ աջակցելու ադրբեջանական գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցում

15:14 30.11.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու Սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին […]

̰
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ

15:13 30.11.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային […]

̰
Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան. ՀՀ ոստիկանապետ

15:03 30.11.2020

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ: Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման […]

̰
ԱԻՆ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը

14:53 30.11.2020

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որն անցկացրեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, ներկայացվեց մարզերում ազդարարման համակարգերի և պատսպարանների, ձմեռացման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականի համաձայն, գույքագրվել են հանրապետության բոլոր մարզերի բազմաբնակարան շենքերի նկուղները, թաքստոցները և ճշգրտվել դրանք իբրև պատսպարան օգտագործելու, անհրաժեշտության դեպքում պատշաճ վիճակի բերելու հնարավորությունները: Զեկուցվեց նաև, […]

̰
Ժամկետային զինծառայողների հարազատները կառավարությունից ստացել են իրենց հարցերի պատասխանները

14:52 30.11.2020

Կառավարության շենքի առջև այսօր կրկին հավաքվել են Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Այսօրվա հավաքը հիմնականում իրազեկող բնույթ է ունեցել` ամփոփել են բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպումները: Ծնողների հավաստմամբ` մասամբ լուծվել է զինվորների արձակուրդի հարցը, սակայն կշարունակեն մշտական կապի մեջ լինել թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ակցիայի […]

̰
Պուտինը նշել է ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ժամանակակից սպառնալիքների դեմ պայքարում

14:42 30.11.2020

«Ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի հետ կապված աճող մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների օրենսդրությունները»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն այս հարցում կարևոր դեր ունի, շեշտել է նա Խորհրդարանական վեհաժողովի հանդիպման մասնակիցներին ուղղված իր ուղերձում: Ռուսաստանի ղեկավարի խոսքերով՝ միջխորհրդարանական համագործակցության մեկ այլ […]

̰
Նոյեմբերի 16-20-ը հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

14:25 30.11.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 12.317.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին […]

̰
Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի դեկտեմբերի 2-ից

14:06 30.11.2020

2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի բնականոն ընթացքով՝ դեկտեմբերի 2-ից: Այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության ծառայությունը:

̰
BACK_TO_TOP