13:47 30.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին. «2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենևին գոհացուցիչ չեն, […]
13:36 30.11.2020
Արաբկիր վարչական շրջանում կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով։ Այս մասին հայտնում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից։
13:33 30.11.2020
Դեպի ՀՀ ուղևորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից և կուտակումներից խուսափելու համար, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝ ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ – Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։ – […]
13:23 30.11.2020
Վարդաշեն համայնքում ընթանում են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացրին Արարատի մարզպետարանից։ Աշխատանքներն իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով: Դեռևս սեպտեմբեր ամսին մեկնարկած ծրագրով նախատեսվում է կառուցել ընդհանուր 970 մ երկարությամբ ոռոգման ջրագիծ: Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 80 տոկոսը: Ծրագրի բյուջեն կազմում է 24 մլն 150 հազար ՀՀ դրամ, […]
13:21 30.11.2020
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, գործել էր Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։ Նկատել էին, որ խանութի դուռը բաց է, և ոստիկանության Նոր Նորքի բաժնից օժանդակ ուժեր էին խնդրել։ Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության օպերատիվ խումբը։ Ոստիկանները խանութում հայտնաբերել են դիմակավորված երկու […]
13:13 30.11.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան […]
13:00 30.11.2020
Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 39, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ծեծի՝ 5, բնակարանային գողության՝ 3, անձի առևանգման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, յուրացնելու կամ վատնելու, թմրամիջոցի մաքսանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, դատական ակտի պահանջները չկատարելու, սպանության […]
12:41 30.11.2020
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը: 1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն […]
12:04 30.11.2020
2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայփոստի կողմից շրջանառության մեջ է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները: […]
11:48 30.11.2020
Նոյեմբերի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 79, փլուզման 1, մերկասառույցի 1, ինքնասպանության փորձի 7 դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 […]
11:31 30.11.2020
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է. Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են։ Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
11:00 30.11.2020
Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1078 առողջացած և 22 մահվան դեպք: […]
09:51 30.11.2020
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի, Գորիսի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […]
09:26 30.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]
08:52 30.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ […]
00:36 30.11.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 29-ին` ժամը 12։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խմբեր, Ճգնաժամային […]
23:59 29.11.2020
Սուրբ Երրորդություն եկեղեցու մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ «Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,- ասված է հաղորդագրության մեջ։
23:51 29.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, […]
23:42 29.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Արարատի մարզի Մասիս քաղաքում, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
23:06 29.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի: «Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:52 29.11.2020
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։38-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող տնակում։ Հրդեհը մեկուսացվել է […]
22:42 29.11.2020
Հանրապետության գրեթե ողջ տարածքում առկա են տեղումներ ձյան կամ անձրևի տեսքով: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
22:30 29.11.2020
Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 1700 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «2020թ. նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը։ Երևան քաղաքից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 1699 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ շարասյան շարժումն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության […]
22:23 29.11.2020
Նոյեմբերի 29-ին, ժամը 18։15-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էդգար Մ․, ծնված 1979 […]
22:15 29.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է Քարվաճառի զորամասի զինվորների ու սպաների մասին տեսանյութ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:08 29.11.2020
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Մասիսի և Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Սիսիանի, Կապանի, Մեղրիի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
20:52 29.11.2020
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
20:33 29.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Արմավիրի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի […]
17:58 29.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ […]
17:17 29.11.2020
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Hidden Road Initiative ՀԿ-ի «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որը նպատակ ունի տոնական ուրախություն պարգևել Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: «Դրեք ուսապարկը խաղալիքներով, դպրոցական և արվեստի պարագաներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, անձնական […]