TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան

15:55 29.11.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության […]

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է

15:39 29.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում, Արարատի մարզի Վեդի քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]

̰
Մտավորականները երթ են կատարել դեպի ՌԴ դեսպանատուն

14:43 29.11.2020

Ազատության հրապարակից ժամը 12 -ից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի  նպատակն է աջակցել զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների և քաղացիական անձանց հարազատներին, նրանց բողոք-խնդրանքները հասցնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Երթի մասնակիցները քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն: Նրանք նամակ են դրել դեսպանատան մոտ գտնվող հատուկ արկղում՝ խնդրելով այդ երկրի համապատասխան կառույցներին օժանդակել գերեվարված անձանց ու […]

̰
Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած

14:31 29.11.2020

Նոյեմբերի 29-ին, 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնից դեպի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «BMW E46» և «Mercedes […]

̰
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Barbera del Valles միջազգային մրցաշարում

14:22 29.11.2020

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն է ունեցել իսպանական միջազգային մրցաշարում, հայտնում է «Արմենպրես»-ը: Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր լրացուցիչ միավորներով գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդում են Արգենտինայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն, ովքեր հավաքել են նույնքան միավոր: Գրոսմայստերը պարտություն կրեց միայն առաջին տուրում: Barbera del Valles միջազգային մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ Իսպանիայից, Արգենտինայից, Շվեյցարիայից, Իսրայելից, […]

̰
Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը

13:57 29.11.2020

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական […]

̰
Փլուզում «Օդալեն» ռեստորանում․ կա զոհ

13:50 29.11.2020

Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խմբեր, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը […]

̰
Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր միջպետական ավտոճանապարհը. Արցախի ԱԻՊԾ

13:24 29.11.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր միջպետական ավտոճանապարհը: Որոշ հատվածներում առկա է թույլ տեսանելիություն:

̰
Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կա 4 տուժած. երկուսը՝ մանկահասակ երեխա

12:34 29.11.2020

Նոյեմբերի 29-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/3 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։48-ին, […]

̰
ԱԻՆ-ը կեղծ ահազանգ է ստացել «Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին

12:18 29.11.2020

Նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿ-ում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
ՌԴ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

12:03 29.11.2020

Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ավտոշարասյունը շարժվել է Երևանից Ստեփանակերտ: Ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները տեղափոխվել էին Երևան: Շարասյունի տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների […]

̰
Մեր օրակարգում 1 հարց կա. երկրի զարգացումն այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել. Տավուշի մարզպետ

11:51 29.11.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումն այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։ Ես հավատում եմ: Կրթության և գիտելիքի գերակայությունը ընտանիքից, համայնքից մինչև համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ: Աշխատանքի գերակայությունը, աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։ Բոլորիս ջանքերը պետք է […]

̰
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ»

11:35 29.11.2020

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

11:18 29.11.2020

Նոյեմբերի 29-ին, ժամը 00։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արաբկիր 17-րդ փողոցում բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ավետիս Ս., ծնված 1979 թ․), «Toyota […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, ունենք 885 առողջացած

11:02 29.11.2020

Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 885 առողջացած և 21 մահվան դեպք: […]

̰
Հիմա ամենակարևոր խնդիրը գերիների, անհետ կորածների և հնարավոր պատսպարվածների հարցն է. Փաշինյան

10:57 29.11.2020

Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ: Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ […]

̰
Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել Moderna- ի հետ՝ ևս 2 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար

10:49 29.11.2020

Միացյալ Թագավորության իշխանությունները պայմանագիր են կնքել ամերիկյան Moderna ընկերության հետ հավելյալ 2 միլիոն դեղաչափ կորոնավիրուսային պատվաստանյութեր ձեռք բերելու համար՝ ի հավելումն ավելի վաղ պատվիրված 5 միլիոն դեղաչափի, այս մասին նշվում է Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Միացյալ Թագավորության կառավարությունը նոյեմբերի 29-ին կիրակի պայմանագիր է կնքել Moderna- ի խոստումնալից պատվաստանյութի լրացուցիչ 2 միլիոն դեղաչափ ձեռք […]

̰
ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժած

10:16 29.11.2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 22:34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ […]

̰
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

10:00 29.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, տեղում է ձյուն։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]

̰
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

00:17 29.11.2020

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ […]

̰
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա է այրվել

00:13 29.11.2020

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» (վարորդ՝ Արմեն Հ․) մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հատուցումների տրամադրման կարգ

00:10 29.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)): Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող […]

̰
Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածների վիճակը ծանր է

00:04 29.11.2020

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է երկու […]

̰
Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

23:57 28.11.2020

Նոյեմբերի 28-ին` ժամը 20:56-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Դավիթ Չ․, ծնված 1979 թ.) […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:32 28.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

23:19 28.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է […]

̰
Տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար

23:15 28.11.2020

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաշալի բիզնես հնարավորություններ Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. […]

̰
Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

22:56 28.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների […]

̰
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը հայտարարում է դեպոզիտային փոխհատուցման համակարգի փորձագետ-խորհրդատուի պաշտոնին դիմելու համար մրցույթ

21:53 28.11.2020

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը հայտարարում է դեպոզիտային փոխհատուցման համակարգի փորձագետ – խորհրդատուի պաշտոնին դիմելու համար մրցույթ: ✅ Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, բնապահպանական գիտությունների, թափոնների կառավարման, ճարտարագիտության և հարակից այլ ոլորտի ակադեմիական որակավորում […]

̰
Ժամկետային զինծառայողների համար կմշակվի փուլային արձակուրդի տարբերակ

21:40 28.11.2020

Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին ու հարազատներին այսօր ժամը 18:00 ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Հիշեցնենք՝  ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են սատար կանգնել իրենց որդիներին, քանի որ նրանցից շատերն ունեն  առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ բավարար պայմաններում: Ժամը 20։00 ի սահմաններում պաշտպանության նախարարի  հետ հանդիպումն ավարտվել է, ժամկետային զինծառայողերի ծնողներն […]

̰
BACK_TO_TOP