TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2,4 հազար փախստական է վերադարձել Ստեփանակերտ

21:33 28.11.2020

Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2,4 հազար փախստական է վերադարձել Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «2020թ. նոյեմբերի 21-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը։ Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 2431 մարդու», – ասված է հաղորդագրության մեջ:

̰
Զարուհի Բաթոյանը կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացրել

21:03 28.11.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, 22 ամիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարգավիճակում ծառայելուց հետո, վարչապետի որոշմամբ, նոյեմբերի 20-ին ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Այդ կարճ ժամանակահատվածում ինձ համար պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ջանքեր […]

̰
Ինչպե՞ս դիմել SPARK, BUILD և START ծրագրերին

20:41 28.11.2020

Գործող բիզնեսը զարգացնելու, ստարտափ հիմնելու և ինքնազբաղվածության նոր հնարավորություն սիրիահայերի, լիբանանահայերի, այլ երկրներից եկած հայրենադարձների և Արցախից տեղահանված ու Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների համար: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունում SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են Հայաստանում բիզնես նախաձեռնությունների աջակցությանը։ Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեյակից, հայտադիմումները լրացնելու և մանրամասների […]

̰
Գյումրիում մեքենաներ են բախվել․ կա տուժած

20:15 28.11.2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 28 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 91 հասցեում՝ թիվ 28 հիմնական դպրոցի դիմաց, բախվել են «Mercedes-Benz […]

̰
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները հանդիոպում են ունեցել

20:11 28.11.2020

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղահանված արցախահայության՝ իրենց […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

20:08 28.11.2020

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ […]

̰
40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա

19:57 28.11.2020

Մինչև տարեվերջ Շիրակի մարզի Լուսաղբյուր  գյուղը կունենա  ջրամատակարարման  նոր ցանց։ Ծրագիրը սուբվենցիոն է՝ ընդհանուր 72 միլիոն դրամ արժողության,որի  70 տոկոսը  պետության ֆինանսական պարտավորությունն է  ,իսկ 30 տոկոսը՝ համայնքինը: Լուսաղբյուրցիների համար մինչև հիմա ջրի հուսալի պաշարներն իրենց բակերում փորված ջրհորներն են ու մեկ էլ գյուղի միակ ինքնահոս աղբյուրը։ Միակ ու ամենամեծ աղբյուրը գյուղի ձորամերձ հատվածում է։100 […]

̰
Շիրակի մարզի գյուղական համայնքներում սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզների շենքերն են վերակառուցվում

19:33 28.11.2020

Շիրակի մարզի 10 գյուղական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով  հիմնանորոգվում են  մանկապարտեզների շենքերը։ Ծրագիրը ընդհանուր 400 միլիոն դրամ արժողության է։ Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանք իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով։ 39 մլն 79 հազար դրամի շրջանակներում «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն կիրականացնի շենքի […]

̰
Արցախցի երեխաները Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման  դասընթացների են մասնակցում

19:15 28.11.2020

Տեխնոլոգիական դասընթացների ծրագիրը կենտրոնն իրականացնում է  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։Արցախցի պատանիներն առաջին անգամ են  համակարգչային ծրագրավորման դասընթացի մասնակցում։ Ամեն բան նոր է վիրտուալ տիրույթում։   Հարությունը 15 տարեկան է։ Բերձորից է, գրաֆիկ դիզայնի ծրագրավորում է սովորում։Հիմա այն, ինչ անում է,խիստ տարբերվում է դպրոցում անցած ինֆորմատիկայի դասերից: Հարությունին հասակակից է Իլոնան,նա էլ  Հադրութի շրջանի Տումի […]

̰
Ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին

18:55 28.11.2020

Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին: Ֆուտբոլիստը նշել է, որ արցախահայությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է:Հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում […]

̰
Որքանով են մարզասրահներում պահպանվում covid-անվտանգության կանոնները․ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել

18:40 28.11.2020

 ԱԱՏՄ-ն Երեւանում հանգստյան օրով ստուգայց է անցկացրել մարզասրահներում, տեսնելու, թե որքանով են մարզասրահներում պահպանվում covid-անվտանգության կանոնները։ Արձանագրվել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։ Որոշակի թերություններ են նկատվում գրանցամատյանների վարման կարգում. դա նշանակում է, որ աշխատողների ջերմաչափման ու ախտահանման աշխատանքները կամ պատշաճ չեն արվում, կամ պատշաճ չեն գրանցվում։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է` Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը […]

̰
Դեկտեմբերի 1-ից վերականգնվում է Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերի բնականոն աշխատանքը

18:26 28.11.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

̰
Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ–իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները   

18:10 28.11.2020

Նոյեմբերի 27–ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Նախարար Պապիկյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու հայ–իրանական փոխշահավետ համագործակցությունը տնտեսական ոլորտներում։ Դեսպան Զոհուրին իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և իրավիճակի կայունացումը թույլ կտան շարունակել հայ–իրանական բազմաոլորտ փոխգործակցությունը և ընդլայնել առաջիկա համատեղ […]

̰
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 2 ստորաբաժանումների համար նոր շենքեր են կառուցվում

17:55 28.11.2020

Նոր շենքերի կառուցման ծրագիրը վերաբերում է Ախուրյանի և Գյումրիի փրկարարական ջոկատներին։ Գյումրիում 2-րդ նոր ջոկատն է ձևավորվում, որը կտեղակայվի Մուշ 2/2 թաղամասում, իսկ Ախուրյանում փրկարական ջոկատի վթարային շենքը  ապամոնտաժվել է  և տեղում նորն է կառուցվում։ Ախուրյանի փրկարարական ջոկատի ժամանակավոր տեղակայման վայրն այլ հասցեում է, որը դաշտային պայմաններից հեռու չէ:Փակ շինության ներսում կողք-կողքի զինվորական 2 վրան […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողները ցանկանում են՝ իրենց էլ ներգրավեն որոնողական աշխատանքներում

17:40 28.11.2020

Այսօր կառավարության դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող 72 ժամկետային և 7 կամավորական զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքով ավելի քան 50 օր լուր չունեն իրենց որդիներից: Պնդում են, որ իրենց ևս ներգրավեն որոնողական աշխատանքներին և օր առաջ իրենց Արցախ ուղարկեն։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը ժ․18-ին կընդունի ժամկետային զինծառայողների 15 ծնողներին

17:32 28.11.2020

Ժամկետային զինծառայողների 5 ծնողներ մտել են կառավարության շենք, հանձնել դիմումը և հանդիպել վարչապետի օգնական Մանե Գևորգյանին, ապա  հանդիպման արդյունքների մասին դրսում տեղեկացրել են ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մանե Գևորգյանը կապ է հաստատել պաշտպանության նախարարության հետ և ըստ այդմ, 15 ծնողներ այսօր ժամը 18-ին կհանդիպեն պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին։

̰
Դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

17:26 28.11.2020

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Տոնի […]

̰
Հանրակրթական դպրոցների շրջանավարտները դեկտեմբերի վերջին հանձնելու են ավարտական քննություններ

17:15 28.11.2020

Դեկտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետն է։Այս գործընթացում աշակերտներն ունեն ազատ ընտրության իրավունք, որը պայմանավորված է նաև  բուհ ընդունվելու  մասնագիտական  կողմնորոշմամբ։ Դեկտեմբերի 22-26 -ը 12-րդցիները կհանձնեն  ավարտական առարկայական քննություններ։Միջնակարգ ու ավագ դպրոցներում հեռավար դասերին զուգահեռ ընթանում են աշակերտների դիմումների ամփոփման ու առարկայական քննական խմբերի ձևավորման աշխատանքները։ Ավագ դպրոցների աշխատակազմերը զբաղված են […]

̰
ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ-ները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

16:58 28.11.2020

Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական […]

̰
Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր

16:37 28.11.2020

Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, […]

̰
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար

16:30 28.11.2020

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, […]

̰
«Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

16:07 28.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային […]

̰
Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց. Արտակ Զեյնալյան

15:55 28.11.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ […]

̰
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող զինծառայողների և կամավորների ծնողներն ու հարազատները

15:39 28.11.2020

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող 72 ժամկետային զինծառայողների և 7 կամավորների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքերով ավելի քան 50 օր լուր չունեն իրենց որդիներից: Պնդում են, որ իրենց ևս ներգրավեն որոնողական աշխատանքների մեջ և օր առաջ Արցախ ուղարկեն: Հիշեցնենք, որ Կառավարության շենքի առաջ այսօր կրկին հավաքվել են նաև Արցախում ծառայող ժամկետային […]

̰
Արվեստագետները բոլոր հայերին կոչ են անում նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, որ ստիպեն Ադրբեջանին՝ կատարել իր պայմանագրային պարտականությունները

15:33 28.11.2020

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում հայ արվեստագետները: Ինչպես նրանք են հայտարարել, նպատակն է լսելի դարձնել անհետ կորածների ու գերիների, ինչպես նաև այն զոհված զինվորների ծնողների բողոքի ձայնը, որոնց դիակները դեռ չեն հանձնվել: Կազմակերպիչները նշել են, որ իրենց ակցիան չունի որևէ քաղաքական ուղղվածություն, հետևաբար որևէ քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանա: Ելույթներում […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին և նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին

15:20 28.11.2020

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջնորդությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից […]

̰
Հրդեհ Մարմարաշեն գյուղում

14:28 28.11.2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 07:37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:21-ին, մարվել` 08:30-ին: Տան տանիքում այրվել են մալուխ (մոտ 5 գմ), պլաստմասսայե խողովակ (4 […]

̰
Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերի հետ կապված հաշվետվություն է ներկայացրել

14:14 28.11.2020

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]

̰
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

13:56 28.11.2020

ՀՀ գլխավոր դատախազութունից տեղեկացնում են որ, վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ […]

̰
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը` պատերազմի եւ կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ. Արմեն Մուրադյան

13:40 28.11.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը` պատերազմի եւ կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Հեղինակների թվում ենք Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը,պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի […]

̰
BACK_TO_TOP