11:33 28.11.2020
Այսօր՝ ժամը 11։45-ին, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։ ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են շրջանի բնակավայրերին հարող տարածքներից։ «Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։ Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասված է […]
11:02 28.11.2020
Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և մահվան 31 դեպք: Նախորդ […]
10:40 28.11.2020
Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկանում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր և բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը: Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ […]
09:22 28.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
08:09 28.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Տերյան փ. 66 շենք, Այգեստան 9 փող 69 շենք, Ամիրյանփ. 7 շենք, Մաշտոցի պող. 18 շենք, Արհեստավորների սեփական տներ մասնակի, Տիգրան Մեծի պող. 23, 25, 27 շենքեր, Մոսկովյան փ. 31 շենք մասնակի, Կորյուն […]
00:37 28.11.2020
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար: Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի […]
00:23 28.11.2020
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց փոխգործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ […]
00:20 28.11.2020
Արցախի քաղաքացիների համար սայլակ, քայլակ, հենակ և այլ աջակցող միջոցներ ստանալու համար այսուհետ կարիք չկա բժշկական կենտրոնից եզրակացություն ներկայացնել․ընթացակարգը պարզեցվել է նախարարի հրամանով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այժմ հնարավոր կլինի գնահատել կարիքն ու տալ եզրակացություն` Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա) ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։ Հանձնաժողովի […]
23:54 27.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:40 27.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության […]
23:04 27.11.2020
Վերջին 2 շաբաթների ընթացքում կետ առ կետ իրագործվում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Ըստ այդմ՝ հայկական կողմը կորցնում է տարածքներ, Ռուսաստանը Արցախ է տեղափոխում խաղաղապահ ուժեր, զրահատեխնիկա, օդուժ, ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա: Ըստ հայտարարության՝ մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին պետք է հանձնվի վերջին՝ Լաչինի շրջանը: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի 11.500 […]
22:24 27.11.2020
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց […]
22:20 27.11.2020
Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ, այսօր իր տեսուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև վերջին օրերի աղմկոտ իրադարձություններին ու արձագանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 27.11.2020
Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ: Ծրագիրը նպատակ ունի դեռևս դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել հողի հետ ճիշտ […]
22:06 27.11.2020
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տեղացի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին: Այս մասին տեղեկացրին USAID Armenia-ից։ ՛«Այս դժվարին ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան աշխատակազմը մի քանի միջոցառումներ կազմակերպեց պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Երևանում ապաստանած երեխաների համար։ Այն մեր աշխատակիցների համար լավ հնարավորություն էր ցույց տալու, թե որքան են նրանք հոգ տանում իրենց հայրենակիցների համար և, որ նրանք […]
21:56 27.11.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հաղորդագրություն է տարածել․ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։ Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի […]
21:33 27.11.2020
Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման […]
21:17 27.11.2020
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ […]
21:10 27.11.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը` 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։ Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև […]
21:02 27.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը […]
20:39 27.11.2020
ՀՀ վարչապետի 1292-Ա որոշման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։
20:27 27.11.2020
Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։ «Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն […]
20:05 27.11.2020
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ. – ի անվամբ քաղաքացի Ա. Կ. – ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքնում հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գր ընդհանուր քաշով, հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11 […]
19:57 27.11.2020
Նոյեմբերի 13-ին շտապօգնության խումբ էր ահազանգով մեկնել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 2-րդ շենք։ Տարեց կնոջն օգնության շտապած բուժխումբն արձանագրել էր, որ 81-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ բնակարան մեկնեցին նաև օպերատիվ-քննչական խմբեր ու դատաբժիշկ։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա կապտուկներ հայտնաբերվեցին։ Ըստ դատաբժշկի՝ կինը մահացել էր մարմնական […]
19:52 27.11.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը` իբր Տավուշի մարզի 7 գյուղեր անցնում են Ադրբեջանին: Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը: «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Չոբանյանը:
19:45 27.11.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Կենտրոնի ընթերցասրահում տեղի ունեցավ նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմեցին իրենց մարտական ուղու մասին, բարձրացրին իրենց հուզող հարցերը, դիտարկումներ […]
19:36 27.11.2020
Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]
19:29 27.11.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները․ «Հարգելի համաքաղաքացիներ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված ս/թ. նոյեմբերի 30-ից ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները: Քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից: Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/։ Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր՝ https://www.yerevan.am/am/hot-line/»:
19:26 27.11.2020
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E190» (վարորդ` Վարդան Գ., ծնված 1956 թ․) և «Mercedes-Benz E320» […]
19:25 27.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]