TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ, ավելի ուշ հանդիպումը կայացել է

19:19 27.11.2020

Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները այսօր նախ պաշտպանության նախարարության, ապա նաև Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պնդում են, որ ծառայության մեջ գտնվող իրենց որդիները առողջական խնդիրներ ունեն և կեցության անբավարար պայմաններ: Ծնողներն ու հարազատները կառավարությունից և ՊՆ-ից պահանջում են պատասխանել իրենց հուզող հարցերին և աջակցեն զինծառայողներին: Հիշեցնենք, որ […]

̰
Աջակցող միջոցներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին

19:10 27.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի […]

̰
Հայկական տիրույթում կրկին ակտիվացել են կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալների

19:00 27.11.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է. «Հարգելի քաղաքացիներ, ֆեյսբուքյան օգտատերերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են նման կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալների։ Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։ Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման […]

̰
Մեծամորի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

18:49 27.11.2020

Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի Արցախի փողոցի 28-ամյա մի բնակիչ վարչական տարածքում մեքենայից գողություն է արել: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց բաժին: Պարզվել է, որ նա ժամը 3-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհին, օգտվելով «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է նվագարկիչ, բարձրախոսներ, մոնիթոր և մարտկոց: […]

̰
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

18:41 27.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը: Արմեն Ղևոնդյանը զբաղեցնում էր Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

̰
Դեկտեմբերի 1-ին բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը

18:22 27.11.2020

  Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։ Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով»։

̰
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

18:15 27.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում: Կառավարության ղեկավարը հաջողություններ է […]

̰
Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

18:01 27.11.2020

2020թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 և 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, […]

̰
Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Մաշտոցի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:55 27.11.2020

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 5։30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայության ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի, 43-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

̰
Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

17:36 27.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր վարչապետը հանդիպել է «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ: Այսօրվա հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը […]

̰
Երևան է ժամանել ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը

17:21 27.11.2020

«Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:  

̰
Դիմել եմ ՌԴ նախագահին՝ հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ. Մարուքյան

17:13 27.11.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սիրելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ։ Մանրամասները՝ ստորև»։

̰
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

17:00 27.11.2020

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

̰
Ընտանիքն ու դպրոցը պետք է համագործակցեն, որ տեղեկատվական բազմազանության և ապատեղեկատվության մեջ կարողանան ուղենիշային դեր կատարել երեխայի համար. ԿԳՄՍ փոխնախարար

16:00 27.11.2020

«Ընտանիքն ու դպրոցը պետք է համագործակցեն, որ տեղեկատվական բազմազանության և ապատեղեկատվության մեջ կարողանան ուղենիշային դեր կատարել երեխայի համար՝ ձևավորելով արժեքային ճիշտ միջավայր։ Այստեղ, իրոք, կարիք ունենք գտնելու նոր արդյունավետ ձևեր կրթական համակարգի ու ծնողների միջև համագործակցության, որովհետև մի օղակը առանց մյուսի չի կարող հաջող լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այն, ինչը տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է. ՀՀ վարչապետ

15:51 27.11.2020

Իր այսօրվա տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն, ինչը տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է, իսկ այդ գործընթացը ենթադրում է, որ նաև Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈՒ պետք է տեղակայվեն ՀՀ սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով: «Ես հիմա խոսում եմ, կոնկրետ, Քարվաճառի […]

̰
Զախարովան բոլոր կողմերին հորդորել է չքաղաքականացնել ԼՂ-ում մարդասիրական դոսյեն

15:49 27.11.2020

Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին չքաղաքականացնել հումանիտար դոսյեն այդ տարածաշրջանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ТАСС-ը: «Մենք կողմնորոշում ենք բոլոր կողմերին չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն և անմիջապես սկսել աշխատանքը, որը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում բավականին սուր մարդասիրական իրավիճակի համատեքստում։ Դա […]

̰
Պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը. Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ին համաձայնեցվածի մասին

15:44 27.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսուղերձում ասել է, որ այսօր շատ ավելի կարևոր է խոսել այսօրվա և ապագայի մասին: «Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և  անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: […]

̰
Որո՞նք են լինելու ապագայի կառուցման քայլերը. ՀՀ վարչապետի պարզաբանումը

15:37 27.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում ասել է, որ, այնուամենայնիվ, մեր այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է, բայց դրանից առաջ նախ՝ մենք պետք է վերադարձնենք մեր զոհերի մարմինները, ու ոչ միայն։ «Մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որևէ տեղ: Պիտի ապահովենք […]

̰
119 միլիոն 180 հազար դրամի տեխնիկա` Սյունիքի մարզին ՀՏԶՀ

15:22 27.11.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը. այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։ Կապանը մասնավորապես ստացել է […]

̰
«Մեր հարցերին պատասխանեք, հակառակ դեպքում հացադուլ կհայտարարենք»․ ժամկետային զ/ծ-ի ծնողները` կառավարության դիմաց

15:20 27.11.2020

Արցախում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն ու հարազատները նախ ՊՆ, ապա նաև Կառավարության շենքի առաջ հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ զինծառայողները ունեն առողջական խնդիրներ և ոչ բավարար կեցության պայմաններ: Ծնողներն ու հարազատները կառավարությունից և ՊՆ-ից պահանջում են պատասխանել իրենց հուզող հարցերին և աջակցեն զինծառայողներին: Հիշեցնենք, որ երեկ ակցիայի […]

̰
Հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կորոնավիրուսի ընթացքում

15:09 27.11.2020

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե՛ անհատական, թե՛ սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք: Հակաբիոտիկները […]

̰
ՀՀ զինդատախազությունը ստուգում է ՊՆ-ի կողմից իրականացված պետական գնումներին առնչվող փաստաթղթերը

14:58 27.11.2020

ՀՀ զինվորական դատախազությունը շարունակում է իր գործառույթների շրջանակում ուսումնասիրություններ իրականացնել պաշտպանության ոլորտում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության բնագավառում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Այդ համատեքստում ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել և ստացել էր զինված ուժերի կարիքների համար, այդ թվում նաև ռազմական […]

̰
Իմ տիկնոջն է թիրախ դարձնում. վարչապետն անդրադարձել է ասուլիսներ տվող գեներալին

14:56 27.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձի ժամանակ ասել է, որ հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվել է՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ […]

̰
ՀՀ վարչապետը խոսել է պատերազմի օրերին ճշմարտություն ասել-չասելու մասին

14:44 27.11.2020

Այսօրվա տեսաուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գիտի, որ ժողովուրդը հարցեր ունի, երբեմն դառնացած է և զայրացած, հիասթափված ու հուսալքված, բայց այդ ամենի մեջ ինքը տեսնում է նաև ժողովրդի վստահությունը և ուզում է շնորհակալություն հայտնել այդ վստահության համար: «Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության […]

̰
Մեկնարկում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման հերթական դասընթացը

14:37 27.11.2020

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ, կազմակերպում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Այն տևելու է 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռքբերման՝ պրակտիկ գործընթացի, համար։ Դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր անձինք պետք է բավարարեն ստորև ներկայացված փաստաթղթային և նախնական գիտելիքների իմացության պահանջներին։ […]

̰
Կարևորագույն հարցը Հայաստանի շուրջ և ներսում անվտանգություն ապահովելն է. ՀՀ վարչապետ

14:24 27.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսուղերձի ժամանակ ասել է, թե որն է այն հարցը, որն առաջինը պետք է լուծում ստանա: «Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ: Չեմ ուզում կրկնել նախկինում ասվածը, բայց պետք է կրկնեմ համոզմունքս, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետև ցանկացած […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

14:16 27.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Թույլ չենք տա պատերազմը տեղափոխել Հայաստան. վարչապետը` ՀՀ-ում ու դրանից դուրս գործող ուժերի, նրանց տարածած քաոսի մասին

14:10 27.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին՝ նախ ասելով, որ այս դժվարին օրերին շատ կարևոր է պահպանել ազգային հպարտությունն ու արժանապատվությունը: Դրանք շատ հեշտ է պահպանել, երբ հարվածի տակ չեն, ոչինչ չի սպառնում, բայց առավել կարևոր է այն պահպանել, երբ բազմաթիվ հարվածների ներքո են. «Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, […]

̰
Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը․ Փաշինյան

13:54 27.11.2020

Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: Այս մասին ասել է ՀՀ […]

̰ ̰
BACK_TO_TOP