TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ստուգայցի արդյունքում ի՞նչ է արձանագրել «Թեղուտ» ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ

11:24 27.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։ Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է Covid-անվտանգության նորմերի պահպանման բարվոք պատկեր։ Մասնավորապես, աշխատակիցներն ապահովված են եղել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք, 22 մահ

11:03 27.11.2020

Նոյեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ն` առողջացած, 2090-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և մահվան 22 դեպք: […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական մի քանի դրվագ է ներկայացրել

10:53 27.11.2020

Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր: Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ […]

̰
ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

10:21 27.11.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը: Մասնավորապես, կազմակերպվել և իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը: Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը (170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է […]

̰
Հեռուստամարաթոնի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը

09:57 27.11.2020

Երեկ՝ նոյեմբերի 26ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ Հեռուստամարաթոնն այս տարի տևեց 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվեց 22.990.898 ԱՄՆ դոլար: «Արցախում և Հայաստանում տիրող […]

̰
Վարչապետը մշտական կապի մեջ կլինի անհետ կորածների և գերեվարվածների հարազատների հետ

09:52 27.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

09:47 27.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն […]

̰
Երկրաշարժ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, ցնցումները զգացվել են նաև Վարդենիսում

09:42 27.11.2020

Նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]

̰
Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

08:34 27.11.2020

Փարիզը չի ճանաչում ԼՂ ինքնահռչակ հանրապետությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Մեր պարտականությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կայանում է նրանում, որ աշխատենք ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման վրա, մասնավորապես ԼՂ հետագա կարգավիճակի հարցով»,-նշված է հաղորդագրությանմեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ֆրանսիական իշխանությունները կշարունակեն անել անհրաժեշտ ամեն բան՝ Հարավային Կովկասում իրադրության կայունացման համար։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:21 27.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք 2-րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Այգեստան 9 փողոց 23 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր, Պուշկին փ. 46, 48 շենքեր, Աղայան փ. 7 […]

̰
Որքա՞ն գումար է հանգանակվել «Հեռուստամարաթոն 2020-ի» շրջանակում

08:12 27.11.2020

Րոպեներ առաջ ավարտվեց 23-րդ համահայկական հեռուստամարաթոնը: Միջոցառման ավարտին, ամփոփելով տվյալները, նշվեց, որ դրամահավաքը մեկնարկել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 9-ից, որի արդյունքում մինչ այս պահը հանգանակվել է ավելի քան 22 մլն դոլար (22․990․898), իսկ պատերազմի սկսվելուց ի վեր՝ սեպտեմբերի 27-ից մինչ այժմ, միայն ԱՄՆ-ում՝ 102.540.669 դոլար։

̰
Փաշինյանը երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ի՞նչ է քննարկվել

08:03 27.11.2020

Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Նման քննարկումներ […]

̰
Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

00:00 27.11.2020

ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում են պետական սահմանի` նախկինում գոյություն ունեցող եզրագծով և որևէ վայրում հայկական կողմը չունի սահմանից հետ տեղադրված դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Սոթքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին: «Ըստ […]

̰
ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան. Գնել Սանոսյան

23:55 26.11.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական ստորաբաժանումների՝ Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։ ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:54 26.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին․ խոսնակ

23:20 26.11.2020

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Այսօր և վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»,- գրել է նա։

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը` Սոթքում կատարվածի մասին

23:15 26.11.2020

ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հանդես է գալիս ասուլիսով` անդրադառնալով Սոթքում կատարվածին: Ըստ նրա սահմանագիծն անցնում է Սոթքի հանքավայրի գրեթե մեջտեղով: Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը անցակետեր էր տեղադրել այդ հատվածում: Ադրբեջանի զորքերը, բախվելով դրանց, հարց են բարձրացրել: ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի խոսքերով՝ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով […]

̰
ՀՀ-ում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի

22:04 26.11.2020

Զինվորականի մարմինն, առանց կյանքի նշաների, հայտնաբերվել է ծառայակցի կողմից բնակության վայրում։

̰
Վիճաբանություն, քաշքշուկ, մերժված նախագիծ. ռազմական դրությունը հանելու շուրջ ԱԺ արտահերթ նիստն անցել է լարված մթնոլորտում

21:43 26.11.2020

Այսօր ԱԺ-ը ավելի քան 7 ժամ քննարկել է ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Նիստի մեկնարկին ընդունվել է առանց ժամային սահմանափակման հարցը քննարկելու առաջարկը: Նախագծի հեղինակ Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է ռազմական դրությունը չեղարկելու հիմնավորումները, հայտարարել, որ դրանք այլևս բացակայում են, ինչին իշխանությունը դեմ է և իր ելույթներում ու հարցադրումներում ընդգծել է, որ […]

̰ ̰
Երևանից Ստեփանակերտ է ժամանել ռուս փրկարարների լրացուցիչ խումբը

21:21 26.11.2020

Գերատեսչության մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:

̰
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին

21:10 26.11.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս և Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական […]

̰ ̰
Սահմանվել են հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

20:47 26.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները։ Ըստ այդմ՝ հավաստագրի համար հավակնորդները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2020թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 09:00-ից 16:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/։ Համաձայն հրամանի՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին […]

̰
Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

20:35 26.11.2020

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերսկսեց Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել

20:24 26.11.2020

Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։ Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է […]

̰
Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Քարվաճառի շրջանի մեջ․ ՊՆ

20:17 26.11.2020

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, […]

̰
Համաճարակային դրությունը ծանրաբեռնել է նաև առողջապահության առաջնային օղակի աշխատանքը

19:57 26.11.2020

Covid-19-ի թեստավորումների, ինչպես նաև մեկուսացման ցուցումով հիվանդների վերահսկողության պատասխանատվությունը կրում են պոլիկլինիկաները։ Կասկածելի ախտանշաններով դիմող քաղաքացիների թիվը Գյումրիի պոլիկլինիկաներ ավելացել է, բուժօգնության առաջնային օղակում օրական միջինը կատարվում է 15-20 նմուշառում, հաստատվող դեպքերը քիչ թիվ չեն կազմում։ Պոլիկլինիկաները կոնտակտավորների հսկողություն արդեն չեն իրականացնում, կենտրոնացած են միայն  Covid-19-ով հաստատված դեպքերի տնային բուժումով։ Իսկ սուր շնչառական վիրուսների ակտիվացմանը […]

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են ռուսական հումանիտար բեռների առաքումը բնակավայրեր․ Կոնաշենկով

19:52 26.11.2020

ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինները որոնումը և փոխանակումը։

̰
Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները․ գործադիրը մի շարք որոշումներ է կայացրել

19:45 26.11.2020

Ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարությունն առաջին լիարժեք նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ նիստը սկսվել է զոհերի հիշատակը հարգելով: Նիստի օրակարգում 74 հարց էր ընդգրկված, որից մի քանիսն է եղել զեկուցվող։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա […]

̰
BACK_TO_TOP