19:35 26.11.2020
Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել են։
19:27 26.11.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ։
19:22 26.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը: «Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի […]
19:12 26.11.2020
Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն
18:43 26.11.2020
ՀՀ ԱԺ-ն 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը։ Նախագծին դեմ է քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը: Նշենք՝ մոտ 7 ժամ խորհրդարանը քննարկում էր ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմությունը նշում էր, որ ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այլևս գոյություն չունեն, և երկիրը պետք է կարողանա ազատ […]
18:28 26.11.2020
Նոյեմբերի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկե շղթան և դիմել փախուստի: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժողից ընդունվեց հաղորդում: Քրեական հետախույզները որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ […]
18:25 26.11.2020
Մոտ 7 ժամ ԱԺ-ը քննարկել է ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմությունը համարում է, որ ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այլևս գոյություն չունեն, և երկիրը պետք է կարողանա ազատ դիրքորոշում արտահայտել, տնտեսությունը զարգացնել: Իշխանությունը պնդել է, որ երկրի անվտանգության սպառնալիքները վերացված չեն: Հնչած երկու տասնյակից ավելի ելույթներում նրանք հակադարձել են միմյանց, անհամաձայնություն […]
18:05 26.11.2020
Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
18:02 26.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր […]
17:48 26.11.2020
Մահացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են Սարդարապատի համայնքապետարանից: «Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։ Մեր Դավի՛թ, մեր հերո՛ս, մեր սարդարապատցի Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո […]
17:38 26.11.2020
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կոռնիձոր գյուղի մի բնակչուհի նույն գյուղի հէկերից մեկի շինարարական տեղամասից գողություն է արել: Կոռնիձոր գյուղի բնակչուհին հրավիրվեց ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 19-ի սահմաններում, նշված վայրից գողացել է էլեկտրական պոմպ և տեսախցիկների համար նախատեսված կարգավորող 2 սարք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են […]
17:34 26.11.2020
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Արցախի պողոտա-Սասունցի Դավթի փողոց, Արցախի պողոտա-Էրեբունու փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:
16:59 26.11.2020
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։ «Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ […]
16:48 26.11.2020
Բերձորում բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց հրահանգում են տարհանվել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ևս ակտիվ քննարկվում է Բերձորը Ադրբեջանին հանձնելու լուրը։ Այս պահին Բերձորով (Լաչինով) է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և Հայաստանը Արցախին կապող միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պիտի […]
16:46 26.11.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայ ռազմագերիների հարցով դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին։ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից […]
16:44 26.11.2020
Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք […]
16:36 26.11.2020
Սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների «Снуп» գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցիչի ապակյա անոթ: Հայտնաբերվածի կապակցությամբ […]
16:24 26.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]
16:18 26.11.2020
2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին, Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԴ-ի կայքը։ «Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան […]
15:41 26.11.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության […]
15:25 26.11.2020
Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ: Դասընթացները ներառում են՝ – Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ) – Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ) – Գյուղատնտեսության […]
15:12 26.11.2020
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորեց Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ: ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և […]
14:50 26.11.2020
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր […]
14:14 26.11.2020
ԱԺ-ում այսօր քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը: Մինչ քննարկումը ԱԺ փոխնախագահն առաջարկել էր արտահերթ զեկույցի իրավունք տալ ՊՆ ներկայացուցիչ Արթուր Սարգսյանին, այն դեպքում, երբ նախօրեին հանձնաժողովի նիստին հրավիրվել և մասնակցել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը: Վերջինս դեմ չէր եղել ռազմական դրությունը չեղարկելուն: Հետևաբար, այսօր […]
14:10 26.11.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 08։00-20։00, կդադարեցվի Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:55 26.11.2020
Այսօր կառավարությունը որոշում է ընդունել Մեսրոպ Մեսրոպյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին: «Մեսրոպ Մեսրոպյան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է և մարզպետ նշանակվելու կապակցությամբ հրաժարական է տվել հանձնաժողովից»,- Մեսրոպյանին ներկայացնելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, ասել է, որ լավ է հասկանում պատասխանատվության չափը, խոստացել՝ ծառայել ի շահ ՀՀ-ի […]
13:54 26.11.2020
Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ արդեն սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Արարատի մարզպետարանը։ Ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի: Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար:
13:39 26.11.2020
ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել է «Հայկ-88» ՍՊԸ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին հարցը: Նախագծում նշված էր՝ Հավանության տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետև՝ ընկերություն) կողմից ներկայացված` Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող համապատասխանաբար 2016.0քմ և 10028.29քմ մակերեսներով հողամասներում իրականացվող ներդրումային ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի: Համաձայնություն տալ Երևան համայնքի Արաբկիր […]
13:37 26.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): Նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին: Նախարար Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Անդրանիկ […]
13:25 26.11.2020
Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ: Նրանք ահազանգում են մի շարք խնդիրների մասին, որոնք ունեն զինծառայողները, մասնավորապես՝ կենցաղային բազմաթիվ խնդիրներից սկսած մինչև արձակուրդ գալու իրավունք և անհրաժեշտություն: «Բոլոր մեսիջները, որ էս պահին ստանում ենք ՝ պատերազմին մասնակցած զինծառայողների ապահով կացության բացակայության, հանգստի ու բժշկական օգնություն չստանալու մասին են: Շատ զինծառայողներ […]