16:45 21.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր […]
16:30 21.11.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ուղերձում ասվում է. «Պարո՛ն Սարգսյան, ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, […]
16:14 21.11.2020
Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի օրինակներ»,-ասել է նախարարը՝ իր հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները: Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական […]
16:00 21.11.2020
Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է […]
15:52 21.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զարուհի Բաթոյանին կատարած աշխատանքի համար և Մեսրոպ Առաքելյանին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, […]
15:45 21.11.2020
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 09:17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել […]
15:38 21.11.2020
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում լաբորատորիայի բացման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, […]
15:10 21.11.2020
Երկօրյա ընդմիջումից հետո այսօր դարձյալ Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը, որի օրակարգում իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է: Մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանափոխություն: Հայտարարել են, որ իրենց գործում թերացած պաշտոնյաների պաշտոնանկությունները հարցը չեն լուծում: Բանախոսները անդրադարձել են վերջին օրերին փողոցներ փակելու և հանրահավաքներ […]
15:05 21.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից: Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման […]
14:51 21.11.2020
ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
14:35 21.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման տեղեկացրին ՀՀ ՀՔԾ-ից: «Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ծառայությունից:
14:31 21.11.2020
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բաքու: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը այսօր՝ Երևանում ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
14:16 21.11.2020
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչողություն։ Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական […]
13:51 21.11.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս տարվա մայիսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում COVID19֊ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։ Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների […]
13:39 21.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ […]
13:34 21.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:
12:54 21.11.2020
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից՝ մակագրելով այն այսպես․ «Դրամատուրգիա»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում է գտնվում ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար […]
12:17 21.11.2020
Շիրակի մարզում տեղացել է առաջին ձյունը։ Լուսադեմին տեղումներ են սկսվել Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի տարածաշրջանների բնակավայրերում։ Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Գյումրիում ու մարզի այն բնակավայրերում, որտեղ ձյուն չի տեղացել, առկա է մառախուղ ու ցածր տեսանելիություն։
12:07 21.11.2020
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Պաշտպանը […]
11:31 21.11.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակությանը։ Երևանում է գտնվում ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։ Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել […]
11:16 21.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական […]
11:13 21.11.2020
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։ Բագրատ Բադալյանն ավելի վաղ զբաղեցրել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Վարագ Սիսեռյանին։
11:06 21.11.2020
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին: Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված […]
11:02 21.11.2020
Նոյեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 124839 դեպք, որոնցից 92829-ն` առողջացած, 1931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 483652 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3207 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1193 նոր դեպք: Ունենք 2075 առողջացած և մահվան 31 դեպք: […]
10:46 21.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի […]
10:23 21.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ […]
09:59 21.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը։ Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական […]
09:46 21.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորաններում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
08:27 21.11.2020
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները: Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից: Հայտնում եմ իմ շնորհակալությունը […]