TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+39.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թեղենիք գյուղում հրդեհ է բռնկվել

16:55 20.11.2020

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղենիք գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղենիք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Մեքենայատերը դուրս է եկել հոգեհանգստի արարողությունից ու տեսել, որ «ԲՄՎ»-ն չկա

16:30 20.11.2020

Նոյեմբերի 17-ին՝ գիշերվա ժամը մեկին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, թե գյումրեցի ներկայացած մեկը Արփի գյուղից գողացել է իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ահազանգով մեկնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ տուժածի` ինքը մեքենայով վերադառնալիս է եղել իր հայրենի Սալլի գյուղ, երբ ճանապարհին հանդիպել է գյումրեցուն: Վերջինս նրան առաջարկել […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

16:17 20.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ […]

̰
Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1382 փախստական

16:15 20.11.2020

Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 1382 փախստական, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 4 400 մարդ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Շարունակվում է մարտական գործողությունների պատճառով նախկինում Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը։ Նոյեմբերի 19-ին ռուս խաղաղապահների հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային […]

̰
Փոքր դրամաշնորհների ծրագրերի հայտերի հրավեր

16:06 20.11.2020

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են․ «Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում»․ փոքր դրամաշնորհների ծրագիր ℹ️ Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմիններին ի աջակցություն մեծ կարիքը լուծելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է Փոքր դրամաշնորհների նախագիծ մի շարք թեմատիկ ուղղություններով։ Այն հասարակական կազմակերպություններին, կանանց և երիտասարդ ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին հնարավորություն կտա նպաստել ճգնաժամի արձագանքման […]

̰
Փոփոխություններ են կատարվել կառավարության կազմում. գործադիրի նոր անդամները

16:01 20.11.2020

Փոփոխություններ են կատարվել կառավարության կազմում։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացվել են գործադիրի նոր անդամների լուսանկարները։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար, Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։

̰
Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:50 20.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը […]

̰
Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար. Շուշան Ստեփանյան

15:40 20.11.2020

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը: «Հարգելի՛ հայրենակիցներ Սիրելի՛ գործընկերներ Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, որն Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ […]

̰
ԱՀ և ՀՀ կառավարությունները գործադրում են բոլոր ջանքերը հետպատերազմական ծանր շրջանի հետևանքները վերացնելու համար. ԱՀ նախագահ

15:25 20.11.2020

Արցախի և Հայաստանի կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազմական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ: Այս մասին […]

̰
̰
ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից․ Զարուհի Բաթոյան

14:53 20.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ […]

̰
Իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում․ Դավիթ Տոնոյանի ուղերձը

14:50 20.11.2020

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում […]

̰
Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

14:44 20.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ «Հիմք […]

̰
Զարուհի Բաթոյանն ազատվել է պաշտոնից. հայտնի է աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարարի անունը

14:27 20.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել  է […]

̰
Հրապարակվել է իտալացի գիտնականների՝ ԼՂ-ի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին

14:21 20.11.2020

Հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար […]

̰
Սյունիքում ոստիկանները մեծ քանակությամբ Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

14:12 20.11.2020

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով,  տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար կնվիրաբերի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

14:04 20.11.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները. «1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 դոլար նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: 2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ […]

̰
Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ-ի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին․ ԱՄՆ արձագանքը՝ համանախագահների զեկույցի վերաբերյալ

13:42 20.11.2020

ԱՄՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի վերաբերյալ։ «Շնորհակալություն եմ հայտնում դեսպան Կասպրշիկին, դեսպան Պոպովին, դեսպան Վիսկոնտիին, պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին և փոխգնդապետ Մուստաֆարաջին։ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարին՝ տեղում տիրող իրավիճակի, վերջին […]

̰
Քննարկվել է Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը

13:37 20.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամ Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է «Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի» հետ՝ քննարկելով ներկայումս Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ «Հայաստանի ՄՌ Ասոցիացիան», համագործակցելով «Աշխատանք արցախցուն» նախաձեռնության հետ, հետապնդում է երկու նպատակ․ ✅Կարճաժամկետ նպատակն է՝ օգնել արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակվելու ընթացքում գտնել աշխատանք և […]

̰
Արցախում հաշվառվածները միանվագ դրամական աջակցություն կստանան առաջնային կարիքները հոգալու համար

13:30 20.11.2020

Արցախում հաշվառվածները միանվագ դրամական աջակցություն կստանան առաջնային կարիքները հոգալու համար։ Դիմումները կընդունվեն առցանց նոյեմբերի 23-ից՝ https://dimum.ssa.am/ կայքում, վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
ՊԲ-ն մերօրյա հերոսների մասին պատմող նոր դրվագներ է ներկայացրել

13:28 20.11.2020

Վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը: Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը: Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու ժամանակ, աչքի են ընկել շարքային-պայմանագրային Իգոր Գարիկի Աբրահամյանը, շարքային-պայմանագրային Սոս Ալբերտի […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 28 զինծառայողի անուն

13:23 20.11.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 28 զինծառայողի անուն․   Ղուկասյան Արեն Արթուրի, ծնվ. 2002թ. Սազբանդյան Էդգար Նորայրի, ծնվ. 2002թ. Իսպիրյան Արմեն Նորիկի, ծնվ. 2002թ. Ստեփանյան Գարիկ Արայի, ծնվ. 2002թ. Դերձյան Արման Անդրանիկի, ծնվ. 2002թ. Ապերյան Անդրանիկ Արգամի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Վարդան Արթուրի, ծնվ. 2001թ. Զեյնալյան Գառնիկ Նշանի, ծնվ. 2001թ. Խաչատրյան […]

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

13:20 20.11.2020

Նոյեմբերի 20-ին` ժամը 09:35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արմեն Մ․, ծնված 1983 թ․), «Volkswagen» (վարորդ՝ Կորյուն Մ․, […]

̰
Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարական և արդիականացման աշխատանքները

13:18 20.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում […]

̰
Le Figaro Magazine-ում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

13:14 20.11.2020

Այսօր Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Այս մասին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի […]

̰
Նոյեմբերի 19-20-ը բացահայտվել է հանցագործության 43 դեպք

13:00 20.11.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրամիջոցների մաքսանենգության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, սպանության սպառնալիքի, ծեծի և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու իմունային […]

̰
Ավելի քան 6 տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով

12:58 20.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ավելի քան 6 տասնյակ զինծառայողների ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության […]

̰
ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերն էականորեն ավելացել են․ Գլխավոր դատախազություն

12:49 20.11.2020

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում: Իսկ […]

̰
Մանվել Գրիգորյանին կհուղարկավորեն Եռաբլուրում. News.am

12:04 20.11.2020

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Էջմիածնի իր տանը՝ այսօր, ժամը 18։00-ին, իսկ հուղարկավորությունը նոյեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը։ Նշվում է, որ նա վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից […]

̰
ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով

11:48 20.11.2020

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի։ Կքննարկվի Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցը: Այս մասին ասված է խորհրդարանի պաշտոնական կայքում: Ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենան նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին:

̰
BACK_TO_TOP