11:45 20.11.2020
«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նշվում է, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
11:33 20.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման […]
11:03 20.11.2020
Նոյեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք, որոնցից 90754-ն` առողջացած, 1900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք: Ունենք 2366 առողջացած և 30 մահվան դեպք: […]
10:50 20.11.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ […]
10:47 20.11.2020
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների […]
10:45 20.11.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մասնավորապես` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սերտորեն համագործակցելով ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության երեք դեպք: Արդյունքում […]
10:39 20.11.2020
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և […]
10:25 20.11.2020
ՀՀ տարածքից նոյեմբերի 19-ին Ստեփանակերտ է վերադարձել ևս 1235 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 4 հազար բնակիչ։
10:08 20.11.2020
Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում […]
08:49 20.11.2020
Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ ութ գյուղերում ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։ «Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները […]
08:40 20.11.2020
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թևն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաև քիթը։ Հիշեցնենք․ նոյեմբերի 9-ին՝ հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության և ԱԺ գույքը վնասելուց զատ, նրանք […]
08:09 20.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Կոնդ թաղամասի սեփական տներ, Զաքիյան փ. 3, Մաշտոցի պող. 37 շենքեր, Հյուսիսային պողոտա 5, Կողբացի փ. 67 շենքեր, Եկմալյան փ. 16 և Կողբացի փ. 30 շենքեր, Արհեստավորների փողոցի սեփական տների բնակիչ-բաժանորդներ և հարակից […]
00:31 20.11.2020
Նոյեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մայիլյանը շնորհավորեց իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների […]
23:49 19.11.2020
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից: ?ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեցկությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին: ?Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն […]
23:19 19.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը կնվազի 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 19-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի […]
22:46 19.11.2020
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի: Օգնությունը տարատեսակ […]
22:13 19.11.2020
ԱԺ արտահերթ նիստին կառավարման համակարգի թերի լինելու մասին հարց է բարձրացրել պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշել է, որ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետը, որը վերաբերում է ԶՈՒ բարեփոխումների հաստատմանը, պաշտպանական գերատեսչությունը չի կարող կատարել, կոշտ քննադատություն է հնչեցրել նաև այլ պատասխանատու մարմինների հասցեին, ինչին արձագանքել է ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: Երկխոսությունը վերածվել է վիճաբանության: […]
22:08 19.11.2020
Նոյեմբերի 19-ին`ժամը 19:16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, […]
22:01 19.11.2020
ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է տեղի ունեցել, որին ընդդիմությունը ներկա չի եղել: «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ դրա նպատակը գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնական դրույքաչափերը պահպանելն է, այսինքն՝ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի զրկվի եկամտից: Նախագիծն ընդունվել է երկու ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 19.11.2020
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այդ մասին լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռիա-նովոստի» գործակալությունը, Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի […]
21:38 19.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն […]
21:37 19.11.2020
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականին, իր կարծիքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներին և այլ հարցերի: Գեներալ-գնդապետը մանրամասներ է հաղորդել մի շարք իրադարձությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 19.11.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին․ Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային […]
21:08 19.11.2020
Նոյեմբերի 19–ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը: Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4–րդ նիստին։ Նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ […]
20:47 19.11.2020
Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ […]
20:39 19.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձնախառն անձրև։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
20:10 19.11.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ: Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը: Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն […]
19:37 19.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները։ «Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն […]
19:28 19.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ դահլիճում ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ տնօրենին, իսկ արտաքին գործերի նախարարությունում՝ նորանշանակ նախարարին։ ԱԱԾ նորանշանակ տնօրենը՝ Արմեն Աբազյանը, մինչ այս զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Նրան ներկայացնելով՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարևոր դերակատարում ստանձնի։ «Համոզված եմ՝ […]
19:17 19.11.2020
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ […]