TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անդրանիկ Քոչարյանն անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում․ ՊՆ

10:42 19.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և […]

̰
«Ավրորան»՝ Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերի մասին

10:37 19.11.2020

2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը: Առանձնացված առաջին նախագծերն են. 1. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար, 2. Աջակցություն 15 օր շարունակ Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 […]

̰
ՀՀ մարզային որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

09:40 19.11.2020

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և […]

̰
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը մահացել է

09:29 19.11.2020

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը։ «Մահացավ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը…Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ»,-գրել է նա:  

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի մարզերում

08:09 19.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Լեփսիուսի փ. 9 շենք, Այգեկցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գր.Արծրունի փ. 10 շենք, Հակոբյան փ. 1 շենք, Այգեձորի փ. 78/1 շենք, […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զինծառայողների ընտանիքների անդամների հետ

23:53 18.11.2020

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողների հարազատներին փոխանցել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են, համապատասխան կառույցների հետ համատեղ Զինված ուժերի ներկայացուցիչներն իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Դավիթ Տոնոյանը զինծառայողների հարազատներին […]

̰
Շիրակի մարզում ևս կորոնավիրուսի արձանագրվող դեպքերը դեռ նվազման միտումներ չունեն

23:42 18.11.2020

Հայաստանում օրական արձանագրվող կորոնավիրուսի դեպքերի ցուցանիշը առայժմ նվազման միտումներ չունի։ Պրոֆիլավորված բոլոր կլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված։ «Գյումրի» բժշկական կենտրոնում ու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալներ չկան։ Երկու հիվանդանոցներում բուժում են ստանում ոչ միայն Շիրակի մարզի, այլև Հանրապետության այլ բնակավայրերի հիվանդները։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նախորդ օրվա տվյալներով՝ մեկ օրում կատարվել է 127 նմուշառում, 50-ը՝ դրական հաստատումով։ […]

̰
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնաժողովի ստեղծման մասին

23:36 18.11.2020

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերն ընդգծել են Արցախի Հանրապետության ճանաչման կարևորությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գրավական:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:23 18.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 22-23-ը սպասվում է […]

̰
«Շանթ»-ը հավակնում է թե՛ հանրապետական, թե՛ մայրաքաղաքային հեռարձակման. ՀԸ-ի կատարած աշխատանքն ու հետագա ծրագրերը

22:39 18.11.2020

Շարունակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ներկայությամբ հայտատու ընկերությունների ներկայացուցիչները հերթով ելույթներով հանդես են եկել և ներկայացրել իրենց կատարած աշխատանքն ու հետագա ծրագրերը։«Շանթ»-ն այս մրցույթին մասնակցում է թե՛ հանրապետական, թե՛ մայրաքաղաքային սփռման լիցենզիաներ ստանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

22:23 18.11.2020

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

22:15 18.11.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը:

̰
ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. նախարար

21:52 18.11.2020

ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ […]

̰
Ե՞րբ կզորացրվեն ՄՈԲ ծառայողներն ու պատերազմած զինծառայողները. նախարարի պարզաբանումը

21:38 18.11.2020

«Ծառայողներ են եղել, որոնք մոբիլիզացվել են: Սեպտեմբերի 27-ից առ այսօր գտնվում են ծառայության մեջ: Արդյո՞ք չի նախատեսվում, որ իրենց արդեն հետ ուղարկեն կամ արձակուրդ տան, որովհետև այն մարդիկ, ովքեր մասնակցել կամ մասնակցում են սեպտեմբերի 27-ից, դեռևս գտնվում են զինվորական ծառայության մեջ»,- այսօր խորհրդարանում պաշտպանության նախարարից հետաքրքրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նախարարն ասել է, […]

̰
Ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարի մի մասը նվիրաբերվել ՀՀ կառավարությանը. փոխվարչապետի պարզաբանումը

21:30 18.11.2020

Խորհրդարանում պատգամավորներից Արթուր Մանուկյանը հետաքրքրվել է կառավարությունից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծառայեցի՞ն իրենց նպատակին, թե՞ ոչ: Արդյո՞ք դրանք ուղղվում են վիրավորներին, փախստականներին, ո՞վ կամ ովքե՞ր են հավաքված միջոցների հասցեատերերը։ «Հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ասեմ՝ ի՞նչ նպատակով և ո՞րն է հիմնադրամի հետ մեր համագործակցության տրամաբանությունը: Այս իրավիճակում, […]

̰
Գետափ գյուղի հացատներից մեկում հրդեհ է բռնկվել

21:22 18.11.2020

Նոյեմբերի 18-ին` ժամը 14։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 17:57-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ […]

̰
Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

21:14 18.11.2020

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական համակարգման հարցերը։

̰
«Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել». Գերմանիայի ԱԳ նախարար

20:53 18.11.2020

Մաասը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները:

̰
Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել Հայաստան․ Վայքի ոստիկանների բացահայտումը

20:24 18.11.2020

  Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով: Նոյեմբերի 14-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անցակետից բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի […]

̰
Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում

20:11 18.11.2020

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որի օրակարգում վարչապետի հրաժարականի հարցն է: Ներկաներն իրենց ելույթներում անդրադարձել են ոչ միայն վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, այլև խոսել են անցած տարիների կառավարության քայլերի մասին: Իրենց դժգոհությունն են արտահայտել երկրի տնտեսության և մյուս ոլորտների կառավարման գործադիրի քայլերի մասին: Հանրահավաքին քաղաքական […]

̰
Վարչապետն իր աջակիցներին կոչ արեց հանրահավաք չանել

20:03 18.11.2020

Այսօր ժամը 18-ից սկսած Հանրապետության հրապարակում հավաքվեցին վարչապետի աջակիցները: Նրանք նախապես հայտարարել էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որին հաջորդել էին Աժ «Իմ քայլը» խմբակցության, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները՝ հավաք նախաձեռնելուց ձեռնպահ մնալու հորդորներով: Չնայած կոչերին, այնուամենայնիվ, նրանք հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Նրանց ցրվելու կոչերով մոտեցան նախ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ […]

̰
Ի՞նչ ազդեցություն է ունեցել պատերազմը շինարարության ոլորտի վրա. հարց նախարարին

19:56 18.11.2020

Ի՞նչ ազդեցություն է թողել պատերազմը կապիտալ շինարարության ոլորտի վրա: Հարցի վերաբերյալ այսօր խորհրդարանում պարզաբանումներ է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը. «Պատերազմի օրերին, առաջին տասնօրյակում շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, բայց մեր աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ և այն տեխնիկական միջոցները, որոնք մնացել էին  ու նրանց միջոցով հնարավոր է շարունակել շինարարությունը, և այն […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

19:46 18.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։ Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասային […]

̰
Մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերություններում խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ․ ԱԱՏՄ

19:27 18.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքը սպասարկող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում և դրանց դիսպետչերական կետերում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Տեղում պարզվել է՝ արդյո՞ք վարորդներին տրամադրվում են դիմակներ և ախտահանիչներ։ Հընթացս ստուգվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում կանգառներում՝ ընթացքի պահին և երթուղիների վերջին կետերում դիտարկվել […]

̰
Հարևան երկիր ներմուծելու համար նախատեսված սփրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր է տրվել․ ՍԱՏՄ

19:04 18.11.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար: Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից: Կասեցնելով […]

̰
Հնարավո՞ր է արդյոք ազգային համաձայնության կառավարության ձևավորում. հարց ՀՀ վարչապետին

18:55 18.11.2020

Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթագրվել է 7 պատգամավոր: Ընդդիմությունը նիստին չի մասնակցել, հարցեր տվողները «Իմ քայլը» խմբակցության և անկախ պատգամավորներն էին: Արդյո՞ք վարչապետը հնարավոր է համարում  ազգային համաձայնության կառավարության ստեղծումը․ Նիկոլ Փաշինյանն այս հարցին պատասխանելիս անդրադարձել է նաև ճանապարհային այն քարտեզին, որն ավելի վաղ է հրապարակել․ «ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն […]

̰
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

18:35 18.11.2020

ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:  

̰
Զինծառայողներին պատշաճ բուժօգնություն տրամադրելը բյուջեի վրա 2-2.5 միլիարդ դրամ կարժենա

18:31 18.11.2020

Ի՞նչ է արվում, որպեսզի լիարժեք աջակցություն ստանան նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել կամ որևէ առողջական խնդիր են ձեռք բերել պատերազմական գործողություններին մասնակցելու հետևանքով: Հարցն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ «3 հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք, որպեսզի վերադարձնենք մեր զինծառայողներին իրենց լիիրավ ու ամբողջական կյանքին: Մեկը՝ եղած […]

̰
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխման նպատակով մինչև օրս իրականացվել է 184 թռիչք. Կոնաշենկով

18:20 18.11.2020

Կոնաշենկովի խոսքով՝ խաղաղապահական խնդիրների լուծման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ուղիղ կապուղիներով իրականացվում է մշտական հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

̰
Նորօրյա հերոսներ. Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նրանցից մի քանիսի սխրանքները

18:17 18.11.2020

«Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի: Շարքային Սուրեն Արիկի […]

̰
BACK_TO_TOP