18:07 18.11.2020
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինվորների մարմինների փոխանակումը։
17:39 18.11.2020
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց է հնչել նաև անհետ կորածների վերաբերյալ: Հայտնի է, որ նրանցից շատերը ընտանիքի միակ կերակրողն են: Արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր նաև նրանց ընտանիքներին աջակցելու համար. «Ինչպես գիտեք, ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ: Լայնածավալ աշխատանքներ են […]
17:28 18.11.2020
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ: «Դիաբետը դատավճիռ չէ, այն կանխարգելվող և բուժվող հիվանդություն է: 1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարի ԱՀԿ եվրոպական […]
17:20 18.11.2020
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված աշակերտները կրթությունը կարող են շարունակել իրենց բնակավայրին ամենամոտ դպրոցում. նրանց հետ աշխատում են նաև վերապատրաստված հոգեբաններ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
17:10 18.11.2020
Վայոց ձորի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Վայոց ձորի մարզում ժամանակավորապես հյուրընկալված սիրելի արցախցիներ, մարզպետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ից դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի նաև Վայոց ձորի մարզից։ Կազմակերպչական հարցերով կարող եք դիմել ձեր բնակության համայնքապետարաններ կամ Վայոց ձորի մարզպետարան՝ հեռ.(0281) 2 06 10, 093 550 002»:
17:00 18.11.2020
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և […]
16:49 18.11.2020
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 2019 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
16:43 18.11.2020
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր է: Գործադիրի ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել էր 7 պատգամավոր: Մինչ հերթագրումը Լենա Նազարյանը հայտարարեց. «ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին կփոխարինի ԱԻՆ տեղակալ Արմեն Փամբուխչյանը, իսկ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին՝ Արտակ Ապիտոնյանը»:
16:40 18.11.2020
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ է արել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հաջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, […]
16:36 18.11.2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու […]
16:25 18.11.2020
«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն, Նոր Ջրաբերդ և Ասկերանի շրջանի Ուղտասար, Արմենակավան բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի […]
16:20 18.11.2020
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Sunny» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1986 թ․) […]
16:10 18.11.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գործելու են Թուրքմենստան մուտք գործող և վերջինիս տարածքով տարանցվող օտարերկրյա պետությունների բեռնատար կցասայլերի սեփականատերերից գանձվող վճարների նոր դրույքաչափեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից։ Ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց` դրույքաչափերի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
16:00 18.11.2020
Վիարեջջոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Ֆորլի համայնքը, Բերչետո համայնքը, Արկոյի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
15:56 18.11.2020
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն այսօր՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին: Բացի դրանից՝ «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: «Նախագծերի չափանիշներն […]
15:51 18.11.2020
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են․ «Պատերազմի օրերին մեր քաղաքում ապաստանել են ավելի քան 1500 արցախցի՝ շուրջ 250 ընտանիք: Այս ընթացքում անհատների, գործարար-բարերարների և կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով և իրերով: Մեծ մասին ապահովել ենք նաև կացարանով: Այս մասին մանրամասն հաշվետվությամբ հանդես կգանք առաջիկայում: Այսօր արդեն ձեռնամուխ ենք եղել Արցախ վերադառնալու ցանկություն […]
15:44 18.11.2020
Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում: «Ամեն դեպքում հերթի մեջ […]
15:29 18.11.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել: «Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է»,- այս մասին հայտնեցին ԱԺ լրատվական ծառայությունից:
15:21 18.11.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ապօրինի որսի և ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու ու կանխարգելելու նպատակով խստացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում՝ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի: «Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:17 18.11.2020
Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»։
15:14 18.11.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում: Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսվել է, ուստի ԱԱՏՄ-ն ստուգայցերով դիտարկելու է ջեռուցման նորմերի պահպանումը։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ • Հաստատության […]
14:53 18.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Գավառ և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ […]
14:45 18.11.2020
Նոյեմբերի 18-ին` ժամը 12։04-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
14:35 18.11.2020
Այսօր ԱԺ-ն սկսել ու 15 րոպեում ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված միակ հարցի քննարկումը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը, ընդդիմությունը նիստին չի մասնակցել: 71 պատգամավորի մասնակցությամբ ու միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:27 18.11.2020
Ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ։ «15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, որոնք ռազմական տրանսպորտային ավիացիայի կողմից տեղափոխվել են Էրեբունի օդանավակայան, շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովում է ռազմական շարասյունների շարժման բոլոր ուղիների անվտանգությունը»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութին կից:
13:59 18.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների […]
13:52 18.11.2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 81 զինծառայողի անուն․ Ճուղուրյան Նորայր Ալեքսանի, ծնվ. 2001թ. Սահակյան Ջոն Անդրանիկի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Վարդան Վանիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Սարգսյան Գագիկ Առաքելի, ծնվ. 1953թ. Պահեստազորային Ներկարարյան Հովհաննես Հովհաննեսի, ծնվ. 1972թ. Գևորգյան Վազգեն Ալեքսանդրի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Ծատուրյան Փայլակ Սեդրակի, ծնվ. 1957թ. Կամավորական Մարտիրոսյան Արտավազդ […]
13:28 18.11.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Ռիտա Սարգսյանի վիճակը հաջողվել է կայունացնել, սակայն այն դեռևս մտահոգիչ է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով […]