20:48 16.11.2020
«2020 թվականին մենք գնահատել էինք, որ մենք կարող ենք բավականին հաջող դիմակայել Ադրբեջանին: Մենք նաև հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների պրոցեսին ներգրավվելու»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը կրկնել է, որ պատերազմը կանխարգելել՝ նշանակում է համաձայնել «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևին: «Այս իրավիճակում մեր որոշումը եղել է այն, որ […]
20:34 16.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև։
19:55 16.11.2020
«Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորումը պետք է լինի այն կարևոր նպատակը, որ մենք մեր առաջ դնենք, որպեսզի այդ կոնֆլիկտը հաջորդ սերնդին չժառանգենք»,- այս մասին այսօր խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանական նիստի ժամանակ: Ըստ վարչապետի ԼՂ ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը շատ կարևոր է, պետք արվի հնարավորը, որպեսզի ԼՂ ժողովուրդն ապրի ԼՂ-ում, ՀՀ-ի ժողովուրդը՝ […]
19:40 16.11.2020
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ ՃՏՊ-ի հետևանքով […]
19:30 16.11.2020
«Էսօր շատ մարդիկ կան՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր լալահառաչ ճառեր են ասում Արցախի մասին, Հայաստանի մասին, բայց այդ մարդիկ եղել են պետական պաշտոնյաներ, ունեն միլիոնավոր դոլարների ունեցվածք և դա հանրահայտ փաստ է: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի մասին որևէ լալահառաչ ելույթ ունենալու իրավունք չունեն, որովհետև այդ նրանց կողմից գողացված միջոցներ […]
19:10 16.11.2020
Ազատության հրապարակում ընթանում է 16 կուսակցությունների հանրահավաքը: Նրանց հիմնական պահանջն, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Հավաքի մեկնարկից առաջ արդեն ձևավորված ավանդույթի պես ոստիկանությունը բարձրախոսներով դարձյալ տեղեկացրեց, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումն ու անցկացումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ խաղաղ հավաքը խոչընդոտելու նպատակով գուցե սադրիչներ հայտնվեն՝ […]
19:05 16.11.2020
«ՀՕՊ համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել»,- խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվելով ձեռք բերված համակարգերի անունները: Ըստ վարչապետի՝ այլ բան է, որ այդ համակարգերը բավարար չեն եղել մարտահրավերներին դիմակայելու համար: Պարզ պատճառով՝ վերջին ամիսների ընթացում ի հայտ են եկել նոր գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը փոխող. «Մեր ամենամեծ սախալը եղել է այն, որ մենք […]
18:57 16.11.2020
Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին։
18:47 16.11.2020
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Գրառում, որը կեսգիշերին, համենայնդեպս, սոցիալական ցանցերում, բուռն քննարկումների առիթ տվեց։ Հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ, արվեցին տարբեր վերլուծություններ ու տրվեցին բազում գնահատականներ։ Այնուհետև այդ ամենին հաջորդեցին […]
18:37 16.11.2020
Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել […]
18:28 16.11.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»,- ասվում է […]
17:55 16.11.2020
«Վերջին երկու օրերին Շուշիից մեր զոհված հերոսների 300 մարմին է դուրս բերվել: 300-ից ավելի, դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի մասշտաբը, իսկ մարդիկ ասում են, որ գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել՝ չպայքարել, բա էս մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռվել և զոհվել»,- ասել է ՀՀ վարչապետը խորհրդարանում՝ Շուշիին վերաբերող հերթական հարցին պատասխանելիս: Փաշինյանը հավելել […]
17:50 16.11.2020
Երկու նախագահները կարևորել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծումը, այդ թվում՝ փախստականների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը։
17:40 16.11.2020
«Վերջին 30 տարում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց Սփյուռքում դա չի արտահայտվել»,- ասել է ՀՀ վարչապետը՝ պարզաբանելով, որ նախկինում Սփյուռքի 70 տոկոսը այս կամ այն կազմակերպության անդամ էր, բայց հիմա մեծամասնությունը սփյուռքյան ինստիտուցիոնալ կյանքի հետ կապ չունի: «Հենց դա պետք է շտկվի»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ քայլերը պետք է արվեն այնպես, որ նպաստեն, […]
17:30 16.11.2020
«Ե՞րբ պետք է ազատվենք ոչ մի կառուցողական քայլ արած նախարարներից, փոխնախարարներից և ոլորտների մասնագետներից»,- ԱԺ-ում վարչապետին հարցրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Պողոսյանը: «Կարվեն հետևությունները, կոնկրետ ժամկետ չեմ նշի»,- ասել է վարչապետը: Այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում:
17:27 16.11.2020
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՌՀ-ն դիմում է բոլոր հեռարձակողներին Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ և չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: […]
17:17 16.11.2020
«Կա քաղաքական պատասխանատվություն, կա բարոյական պատասխանատվություն, կա քրեական պատասխանատվություն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատասխանատվության ենթարկվելու ձախողումների պատասխանատուները: Փաշինյանն ասել է, որ համարժեք պատասխանատվության մասին է խոսքը: Կառավարության կազմում փոփոխություններ են լինելու: «Փոփոխություններ լինելու են այնպես ու այն ժամկետներում, որ ոչ թե գործողություն անելու համար, այլ բովանդակային արդյունավետության և […]
17:05 16.11.2020
«Խաղաղության ինչպիսի՞ իրատեսական պոտենցիալ կա»,- հարցը հնչել է խորհրդարանում և ուղղվել ՀՀ վարչապետին: «Ես ընտրությունը կատարել եմ և այդ ընտրության մեջ պարտվել եմ, այո, և կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունն անձամբ: Ուրիշ ոչ մեկ, բացարձակապես ուրիշ ոչ մեկ: 30 տարվա մեջ այլ պատասխանատու չկա, միակ պատասխանատուն ես եմ, ես կկանգնեմ ժողովրդի դատի առաջ, և ինչ […]
16:48 16.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին: Ո՞րն է Փաշինյանի ճանապարհային քարտեզը և արդյո՞ք այդ քարտեզում դրված է արտահերթ ընտրությունների հարցը։ «Յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է և հետևություններ կարվի: Ինչ վերաբերում է անելիքներին, մի քանի անգամ ասել եմ, մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն […]
16:36 16.11.2020
«Միֆ համար մեկ՝ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար այսպես ստացվեց»,- այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այս օրերին շրջանառվող խոսակցություններին՝ պատերազմի ու ստորագրված փաստաթղթի առնչությամբ: Փաշինյանն ընդգծել է, թե պաշտոնապես է ասում՝ վերջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Փաշինյանն ասել է նաև, որ այս հայտարարությունը […]
16:25 16.11.2020
ՀՀ վարչապետը խորհրդարանում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք չպետք է երկխոսություն սկսել այն քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում հնարավոր է լարումներից ու բախումներից խուսափել։ «Ես չեմ կարծում, թե կա այնպիսի ուժ, որի հետ, ընդհանրապես, հնարավոր չէ երկխոսություն: Այլ բան, որ դրա համար պետք է լինի ցանկություն: Իսկ այդ ցանկության արտահայտման ձևը կոնկրետ այս իրավիճակում՝ […]
15:59 16.11.2020
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեում գտնվող «Կանաչ» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 14։14-ին։
15:56 16.11.2020
Նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 460 երեխա: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ ծնված երեխաներից 216-ը տղա է, իսկ 244-ը` աղջիկ:
15:49 16.11.2020
Կյանքից հեռացել է բուժծառայության պահեստազորի գնդապետ, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Սուրեն Խաչիկի Թադևոսյանը: «ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Մուշ» սգո սրահում (Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ): Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
15:25 16.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 5, կողոպուտի՝ 4, յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի […]
14:44 16.11.2020
Կարծո՞ւմ եք, որ հանրային վստահությունը ձեր նկատմամբ բավարար է, որ մասնակցեք ԼՂ շուրջ բանակցություններին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները նման հարց էին ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է մասնակցի բանակցություններին, բայց տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց, և եթե պարզվի, որ բավարար չէ վստահությունը, մենք չենք կարող […]
14:33 16.11.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը. «Սիրելի հայրենակիցներ Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ապրել ենք թերևս մեր կյանքի ամենաբարդ օրերը: Հիմա, երբ գտնվում ենք հետպատերազմյան վիճակում` ցավն ավելի հաճախ է հիշեցնում իր գոյության մասին: Պատերազմը շատ խոր և ցավագին հետևանքներ է թողել բոլորիս և հատկապես իրենց որդիներին կորցրած հայրերի և մայրերի վրա: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակում […]