TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

 ԱԺ-ում այսօր հերթական նիստը սկսվել է ստեղծված իրավիճակի շուրջ բանավեճով

16:10 17.11.2020

ԱԺ-ում այսօր հերթական նիստը սկսվել է ոչ թե օրակարգի հարցերի քննարկմամբ, այլ ստեղծված իրավիճակի շուրջ բանավեճով: Ընդդիմությունը հանդես է եկել վարչապետի հրաժարականի, եռակողմ հայտարարության քննարկման նպատակով արտահերթ նիստ անցկացնելու պահանջներով, որոնց արձագանքել է իշխանությունը: Ի վերջո՝ նիստը վերածվել է վիճաբանության: Իսկ բուն օրակարգի հարցերը քննարկելուց առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում […]

̰
Կրեմլը նշել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների հիմնական արդյունքները

15:59 17.11.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների հիմնական արդյունքները, ասել է, որ ամենաարժեքավորն այն է, որ «զենքերը լուռ են», և մարդիկ չեն մահանում: «Պետք է դիմել ռազմական փորձագետների, բայց առաջին հերթին, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լուռ են: Սա է հիմնական արդյունքը: Մարդիկ չեն մահանում: Սա ամենաարժեքավոր […]

̰
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» արդեն սկսել է հատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին

15:56 17.11.2020

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» արդեն սկսել է հատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից և կից հրապարակել ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 13-ին հրապարակված տեսանյութը մանրամասների վերաբերյալ։  

̰
Մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը

15:53 17.11.2020

Մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ 1-4-րդ դասարաններում կազմակերպվում է առկա ուսուցում, իսկ 5-12-րդ դասարաններում՝ հեռավար:

̰
Կառավարությունում ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական հնարավոր չէ․ Լենա Նազարյան

15:45 17.11.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ամփոփիչ ելույթում նշեց՝ ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախ և առաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, որից հնարավոր չէ հրաժարվել, և ինքը ևս ընդունում է դա։ «Հենց այս պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30․000 զինվորականների կյանք է փրկվել, ու նրանք հո դա […]

̰
«ՀՀ քրեական օրենսգիրք-օրենք»-ի նախագիծն ընդգրկվեց ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում

15:43 17.11.2020

ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք-օրենք»-ի նախագիծը՝ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Դեմ և ձեռնպահ գտնվողներ չեղան,  72 կողմ ձայներով որոշումն ընդունվեց։ 2-րդ բաժնի հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք-օրենք» նախագիծն էր։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը առաջարկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում թողնել այս նախագիծը […]

̰
Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

15:41 17.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- գրված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի տեսնում ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունը վերաշարադրելու փորձեր

15:38 17.11.2020

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վերանայումը կանխելու համար։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա մենք չենք տեսնում տարածված հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր… Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի փորձեր տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

̰
Լոռու մարզպետարանից հորդորում են զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել․ մարզում Covid-19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 5918 է

15:22 17.11.2020

Լոռու մարզում այսօրվա դրությամբ Covid-19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 5918 է, մահվան դեպքերը՝ 66-ն են, առողջացել է 4518 քաղաքացի, բուժում է ստանում 1334 հիվանդ: Այս մասին տեղեկացրին Լոռու մարզպետարանից։ «Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Կրկին խնդրում և […]

̰
Ռուսաստանում հրաժեշտ են տալիս լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

15:13 17.11.2020

Ռուսաստանը հրաժեշտ է տալիս լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Բորիսի Ջիգարխանյանին: Նա կյանքից հեռացել է շաբաթ երեկոյան, 86 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը ստեղծել և ղեկավարել է Արմեն Ջիգարխանյանը: Նրա նախկին գործընկերները, ընկերներն ու երկրպագուները եկել են հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստի հիշատակին: Ներկաների թվում են Մարկ Ռուդինշտեյնը, Բեդրոս […]

̰
Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2․5 տարվա համար․ Լիլիթ Մակունց

15:11 17.11.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, իր ելույթում իշխող կուսակցությանը դիմելով, նշեց, որ իշխանությունը որևէ բարեփոխում անելու էներգիա և ռեսուրս չունի։ «Հասկացեք, որ դուք չունեք այդ կարողությունները, հասկացեք, որ մենք պետություն ենք կորցնում և ձեր քայլը արեք։  Կապիտուլյացիայի փաստաթուղթը չեք ուզում քննարկել, շատ լավ, դրա հետևանքները չեք ուզում քննարկել, շատ լավ, ես հասկանում եմ՝ ինչու […]

̰ ̰
Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ին և Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի և ԼՂ-ի վերաբերյալ

14:41 17.11.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան դրանք: «Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական ​​գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցերով կանոնավոր շփումներ […]

̰
Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, ցավոք, դուք հիմա զբաղված եք ցավի կապիտալիզացիայով․ Ռուբեն Ռուբինյան

14:21 17.11.2020

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ելույթում նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, դժվար է բառերով ներկայացնել։ Նրա խոսքերով՝ ստեղծվել է մի իրավիճակ և, որքան էլ, որ դժվար է, այսօր պետք է ամփոփենք տեղի ունեցածը և նայենք առաջ։ «Այս կառավարությունը, բոլոր պատասխանատուները, անկախ նրանից ով ո՞ր […]

̰
Երևան է ժամանել ռուս խաղաղապահներ տեղափոխող 22 ինքնաթիռ

14:12 17.11.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Իլ -76» և «Ան -124» ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում 22 թռիչք են կատարել դեպի Հայաստան ՝ ռուս խաղաղապահների՝ Ղարաբաղ տեղափոխման շրջանակներում, և տեղ է հասել 64 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: «Օրվա ընթացքում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ -76» և «Ան -124» ռազմական տրանսպորտային ավիացիան իրականացրել է 22 […]

̰
Ի՞նչ էիք ուզում քննարկել այդ լարված իրավիճակում, հիմա այդ բոլոր հարցերը կարող ենք քննարկել․ Լենա Նազարյան

13:48 17.11.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե այն համաձայնությամբ, որ ստորագրված հայտարարությունը քննարկելու և դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ պետք է գումարեր, ինչո՞ւ այն տեղի չունեցավ։ Լենա Նազարյանն էլ նշեց, որ եղել է խորհրդի նիստ, ինքը վարել է այդ նիստը, և քվորում […]

̰
Հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակել են ավելի քան 200 զոհվածների մարմիններ

13:33 17.11.2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակեցին ավելի քան 200 զոհվածների մարմիններ։ Այս մասին հայտնում է Инфотека 24-ը։

̰
Վաղը Երևանում ջրանջատումներ կլինեն

13:27 17.11.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 18-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Լիսինյան, Աճեմյան, Սուվորովի, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի, Գետառի, Բեռնակիրների, Խ. Դաշտենցի փողոցի, Նուբարաշեն փողոցի և խճուղու, Մուրացանի 1-30 համարների, Դավիթ Բեկ թաղամասի; Կենտրոն վարչական […]

̰
ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի այնքան կամք, ամրություն, որ սադրանքներին չտրվի․ Վաղարշակ Հակոբյան

13:25 17.11.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնի ելույթներն ուղղված են հայ ժողովրդին և ովքեր կասկածում են հայ ժողովրդի լայնախոհության վրա, մոլորյալներ են։ «Ես ուզում եմ բոլորս գիտակցենք, որ այս ամբիոնից նման հռետորաբանությունն անուղղակիորեն բախումների կոչ է։ ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի […]

̰
Ռուս խաղաղապահները բացել են Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը

13:12 17.11.2020

Ռուս խաղաղապահները բացել են Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը, հայտնում է Инфотека 24-ը: ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ճանապարհը: Տեսանյութում ներկայացված է Շուշիի շրջանի անցակետում մեր ավտոշարասյունը, որը շարժվում է դեպի Ստեփանակերտ:

̰
Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի

13:00 17.11.2020

Անասնաբուժությանն առնչվող գիտական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման արդյունքում ստեղծվել է ուղեցույց, համաձայն որի համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու պատկան մարմինները պատերազմական պայմաններում ծավալել և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև […]

̰
Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀԾԿՀ անդամի պաշտոնից

12:56 17.11.2020

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից: Այս մասին ասված է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

̰
Մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել և պատրաստվել պայքարը շարունակելուն. Օնիկ Գասպարյան

12:52 17.11.2020

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու մասին շատ ծանր պայմաններով հայտարարությունն ընդունվել է իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ պետք է համախմբվել և պատրաստվել պայքարը շարունակելուն: Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. «Հարգելի հայրենակիցներ, զինակից […]

̰
Բացահայտվել է հանցագործության 30 դեպք․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

12:35 17.11.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, անձի նկատմամբ քաղաքական […]

̰
Շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով․ Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

12:23 17.11.2020

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ․ «Սիրելի գործընկերներ, Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը: Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։ Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում: Շատ […]

̰
Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ և կալանավորվածներ․ Մանե Գևորգյան

12:16 17.11.2020

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում: Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ և կալանավորվածներ»։  

̰
Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ

11:58 17.11.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ․ «Սիրելի՛ ռազմական բժիշկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է […]

̰
Պատերազմն ավարտվեց, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո․ Գորգիսյան

11:56 17.11.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ելույթները մեկնարկեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Ըստ նրա՝ կարևոր են այն քայլերը, որոնք պետք է կյանքի կոչվեն այս իրավիճակում։ «Պատերազմն ավարտվեց, ցավոք, մենք պարտվեցինք, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ցանկացած պատերազմի ավարտ նշանակում է հետհաշվարկ՝ մինչ հաջորդ պատերազմ։ […]

̰
Ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստանի» պահանջը

11:50 17.11.2020

ՀՀ ԱԺ ամբոնից մտքեր փոխանակելու համար նախ ելույթներ ունեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեսել են այն կադրերը Քարին տակ գյուղից մեր զինվորների դիերով։ Հարգելի՛ հայրենակիցներ, այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ հարց այս դահլիճում, մենք որևէ բարոյական իրավունք […]

̰
ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների

11:49 17.11.2020

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի քաղաքացինե՛ր: ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով: Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը: Ոստիկանության […]

̰
BACK_TO_TOP