08:20 16.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարել է աշխատանքից ազատման դիմում գրելու և անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դադարեցնելու մասին։ Բողոքի ձայն են բարձրացրել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք կին պատգամավորներ։ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը […]
08:05 16.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների […]
00:14 16.11.2020
Նոյեմբերի 15-ին` ժամը 19:33-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռաֆայել Ն․, ծնված 1980 […]
23:59 15.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:18 15.11.2020
Նոյեմբերի 15-ին` ժամը 13:51-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղում այրվում է խոտի դեզ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտենի գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, […]
21:28 15.11.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Արդարությունը այս փուլում հաղթեց»։ Ավելի վաղ, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին […]
21:21 15.11.2020
ՀՀ ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծման վերաբերյալ․ «Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, […]
20:51 15.11.2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել է դատավորներին, որում ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն: Օրհասական և պատմական պահն […]
19:02 15.11.2020
«Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին»:Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել։
18:45 15.11.2020
Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման ախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ […]
18:36 15.11.2020
Նոյեմբերի 15-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար ԶոհրաբՄնացականյանի հետ:Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության իրականացման ընթացքը ,ներառյալ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված […]
18:22 15.11.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։ Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։ Նախարարը […]
17:10 15.11.2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Հեռանկար»-ի շրջանակում խոսել է Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին: Նա տեղեկացրել է, որ պետական բարձրագույն օղակներն իրենց գործունեությունն այս կամ այն կերպ իրականացնում են, որոշ խանութներ աշխատում են: Բաբայանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտում կյանքը քիչ-քիչ կակտիվանա ու կվերադառնա բնականոն հուն: Մանրամասները՝ տեսանյութում․
15:50 15.11.2020
Նոյեմբերի 15-ին, ժամը 09:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում քաղաքացու դի է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արտաշատյան ջրանցքից դուրս են բերել Վարսիկ Վ․-ի (ծնված 1929 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
15:05 15.11.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։ Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի […]
12:22 15.11.2020
«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը»,-ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ […]
11:06 15.11.2020
Նոյեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984-ն` առողջացած, 1763-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40140 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 464001 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3395 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: Ունենք 879 առողջացած և 25 մահվան դեպք: […]
10:15 15.11.2020
Նոյեմբերի 14-ին, ժամը 23:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 15-ին, ժամը 00:16-ին, մարվել՝ 00:37-ին:Այրվել են թիվ 17 հասցեում գտնվող օժանդակ […]
09:55 15.11.2020
Նոյեմբերի 14-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են […]
09:45 15.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի […]
23:59 14.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:30 14.11.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից […]
20:32 14.11.2020
Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վալենտինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արձագանքել է արտիստի մահվան հանգամանքին: «Ես արդեն պարզաբանել եմ այս իրավիճակը, որ նրան երեք տարի առաջ խլեցին ինձանից, որ նա այլևս երբեք ինձ հետ չկապվի, և նրա գլուխն ամեն տեսակ անհեթեթություններ մտցրին»,- ասել է նա «Газета.Ru»-ին: Նրա կարծիքով՝ նախկին ամուսինը 3 տարի վատ վիճակում էր, գրեթե անգիտակից: «Եթե ես […]
19:57 14.11.2020
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը: Ստորագրված փաստաթղթի վերջնական տարբերակից տեղյակ չեն եղել անգամ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները: Դիմումը դեռ ստորագրված չէ:
19:43 14.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։Նա կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, […]
18:42 14.11.2020
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մոմավառության արարողություն: Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում Արցախյան պատերազմում զոհված սուրբ նահատակների հիշատակին: Նախաձեռնողները հայտարարել են, որ որևէ քաղաքական ակցիա տեղի չի ունենա, այսօր հայտարարված է լռության օր, հետևաբար քաղաքացիները լուռ երթով կշարժվեն Մատենադարան: Ինչպես երթի մեկնարկին հայտարարեցին նախաձեռնողները, քաղաքացիներն իրենց վառած մոմերը ձեռքերին կշարժվեն դեպի Մատենադարան: Երթն […]
18:20 14.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման […]
18:12 14.11.2020
«Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։Նրան ներկայացվել է իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք։Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը»։ Այս մասին Վանեցյանի պաշտպանները գրառում […]
17:50 14.11.2020
Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» #STAPL ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ-ում առևտրական (առք ու վաճառքի) գործունեության հարկային ուղեցույցը: Այն կնպաստի ՀՀ-ում առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկային օրենսդրության դրույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հարկային կարգապահության բարելավմանը: Ուղեցույցն անդրադառնում […]