TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն մտցնելը․ վարչապետ

14:30 16.11.2020

Լրագրողները վարչապետին այսօր հարց են ուղղել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հրաժարականի պահանջների մասին: Արդյո՞ք նման հարց կա իր օրակարգում, ինչին վարչապետը պատասխանել է․ «Իմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն մտցնելը: Ուրիշ հարց իմ օրակարգում չկա»:

̰
Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի. վարչապետ

14:20 16.11.2020

Ռուս խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի բանակը՝ հետաքրքրվել էին լրագրողները վարչապետից այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, այն Արցախի ՊԲ-ն է, նաև երբ խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, նրանց մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ զինվորների մասին է խոսքը, սա նշանակում է, որ […]

̰
Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից

14:07 16.11.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

14:06 16.11.2020

Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Ինչպես տեղեկացրին Բյուրականի աստղադիտարանից, լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Քանի որ նոյեմբերի 15-ին Նորալուսին է եղել, թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաև առավելագույն փուլին նախորդող օրերին: […]

̰
ՊԵԿ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Միքայել Փաշայանին

14:01 16.11.2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել համակարգում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրած ավանդը և ձեռքբերումները: Միքայել Փաշայանն իր աշխատանքային գործունեության ընթացքում էականորեն բարձրացրել […]

̰
ՀՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց

13:51 16.11.2020

ՀՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց։ Դատախազության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում դատախազների […]

̰
Ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության. Փաշինյան

13:44 16.11.2020

Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ ճի՞շտ է, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին՝ ավելի նպաստավոր պայմաններով, եթե այո, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչո՞ւ էին ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց առաջ տեղափոխվում այստեղ: Վարչապետը պատասխանել է. «Դա բացարձակապես անհիմն է, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարությունը ստորագրելուց հետո, ինչ վերաբերում է […]

̰
ԱԺ նախագահի հետ էն, ինչ տեղի ունեցավ, ՀՀ-ում վերջին երկու տարում ոչ մի ընդդիմադիրի հետ նման բան տեղի չի ունեցել. վարչապետ

13:34 16.11.2020

Վարչապետին այսօր լրագրողները հարցրել են, թե արդյոք մտավախություն չունի, որ երկրում կարող է պառակտում մտնել, երբ թիրախավորվում են վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ: Փաշինյանը պատասխանել է. «Ես ուզում եմ հասկանալ, երբ որ ասում են՝ թիրախավորում են, ինչ են հասկանում, կարող ենք տասնյակ և հարյուրավոր օրինակներ ցույց տալ, երբ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում: ԱԺ նախագահի հետ էն, […]

̰
Ռուսական առաջարկները ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել. Փաշինյան

13:24 16.11.2020

Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են Մարգարիտա Սիմոնյանի այն հարցադրման մասին, թե ճիշտ է, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ: «Իհարկե ճիշտ չէ, ես այս ընթացքում ունեցել եմ 5 խոսակցություն ԱՄՆ ներկայացուցիչների հետ, և այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները: Ռուսական առաջարկները ամերիկյան կողմի […]

̰
Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից, այո, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին. վարչապետ

13:18 16.11.2020

Շուշիի մասին կային կարծիքներ, որ անառիկ է, և այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրատվամիջոցները վարչապետին հարց են ուղղել նաև Շուշիի անկման մասին: Վարչապետն ասել է, որ կարևորագույն քննարկումներից ու ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ, շատ են ասում, որ ուղղակի հանձնվել է: «Այսօր ԱՀ նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասում էր, որ Շուշիում 100-ից ավելի մարմիններ […]

̰
Անցյալ շաբաթ գրանցվել է 165 արտակարգ դեպք, արձանագրվել է 22 մահ. ԱԻՆ

13:08 16.11.2020

Նոյեմբերի 9-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 350 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 69 հրդեհի, 1 քարաթափման, 1 օդաղետի, 7 ինքնասպանության փորձի, 3 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 128 կենցաղային կանչ. տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]

̰
Վարչապետը՝ անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների, նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին

13:00 16.11.2020

Լրագրողներն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ վարչապետից հետաքրքրվել են նաև անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, հարց ուղղել նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նրանց թիվը հայտնի է։ Խոսքը մի քանի 100 զինվորների մասին է։ «Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ՝ ողջ-առողջ: Օրինակ՝ երեկ իմացա, որ […]

̰
Զինադադարի հաստատումից հետո Արցախի ճանապարհին ՀՀ քաղաքացի է գերեվարվել

12:55 16.11.2020

Երևանցի 40-ամյա Դավիթ Իսահակյանը զինադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախից 85 և 75-ամյա ամուսիններին ցանկացել է տեղափոխել Մարտունու Գիշի գյուղ։ Տեղեկանալով, որ Բերձորի ճանապարհն անվտանգ է, քանի որ մարտական գործողություններ չկան՝ Դավիթ Իսահակյանը որոշել է տարեց ամուսիններին Արցախ հասցնել այդ ճանապարհով։ Նրանց հետ կապը կտրվել է Լիսագոր գյուղի հատվածում։ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը, ամուսնու հետ […]

̰
Երևանի թիվ 161 դպրոցում իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկում

12:51 16.11.2020

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 32/1 հասցեում գտնվող թիվ 161 հիմնական դպրոցի էլեկտրաշչակը: Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»։

̰
Արցախում պատերազմի ընթացքում զոհվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայող

12:50 16.11.2020

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը: Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական […]

̰
Երևանից Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն «Կիլիկիա» ավտոկայանից

12:45 16.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։

̰
Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը. վարչապետ

12:42 16.11.2020

Լրագրողները վարչապետից հետաքրքրվել են տարբեր քաղաքական ուժերի այն հայտարարությունների մասին, որ կարող են հայտարարության կետերը հայանպաստ դարձնել։ Հետաքրքրվել են, թե ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա: «Ես չեմ ստացել առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից։ Այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որն ունեցել ենք տվյալ իրավիճակում: Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը՝ […]

̰
Մեկնարկել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը, գործում է թեժ գիծ

12:38 16.11.2020

Մեկնարկել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում գործում է 010 562533 թեժ գիծը, որին զանգահարելով կարող եք տեղեկություններ ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ։ Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ձեր հարցերին։ Ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ՀՀ տարածքային կառավարման և […]

̰
ՀՀ նախագահը և մյուս ինստիտուտները պետք է ոչ թե չգործեն, այլ գործեն. Փաշինյանն՝ ի պատասխան Արամ Աբրահամյանի հարցի

12:32 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև «ՇԱՆԹ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին, որը հետևյալն էր. «Եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունած որոշումից, փաստաթղթից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Չե՞ք կարծում, […]

̰
ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ ու կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում. վարչապետ

12:26 16.11.2020

Պաշտոնավարման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ Ո՞րն է դա, այսօրվա ասուլիսի ժամանակ հարց են ուղղել լրագրողները: Փաշինյանը պատասխանել է. «Սեփական կետ ասելով՝ նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնել, դա է այն կետը, և դրան, ըստ էության, նախորդ հարցին ի պատասխան՝ անդրադարձա։ […]

̰
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը. Գերագույն հոգևոր խորհուրդ

12:19 16.11.2020

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ. «1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, ﬔր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով […]

̰
Կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին. Փաշինյան

12:00 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատերազմն իր վարած քաղաքականության հետևա՞նք է, և ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատվություն է կրում: Նշել է, որ որևէ կասկած չկա, որ ինքն է թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այն, որ կրում է պատասխանատվություն, այստեղ […]

̰
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան. վարչապետ

11:41 16.11.2020

«Մենք տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում՝ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, հարձակման ենթարկվեց ԱԺ շենքը և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, և ուզում եմ փաստել, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, նույնիսկ ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարտեց, և դատապարտման կոչեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից, այս համատեքստում կարևոր եմ համարում, […]

̰
Ի՞նչ էր նշանակում վարչապետի երեկոյան գրառումը. ասուլիսի առաջին անդրադարձը

11:25 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս առցանց ասուլիսով՝ պատասխանելով 12 լրատվամիջոցների հարցերին: Մինչ դրանց անդրադառնալը, նա խոսել է երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում արած իր գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Նա մեկնաբանել է, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են մանիպուլյատիվ մեխանիզմները գործում: Պարզաբանել է, թե ինչ է ցանկացել ասել […]

̰
Իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում․ ՊՆ

11:17 16.11.2020

Հաշվի առնելով զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. «Չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին, զինված ուժերի ստորաբաժանումները, ողջ անձնակազմով, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, 25 մահ

11:02 16.11.2020

Նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ն` առողջացած, 1788-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 465551 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1550 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 549 նոր դեպք: Ունենք 881 առողջացած և մահվան 25 դեպք: […]

̰
Շրջակա միջավայրի փոխնախարարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

10:58 16.11.2020

Իրինա Ղափլանյանը շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել․ «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ. Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետությանը և ազգին ծառայելը իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

̰
Խաղաղապահների ուղեկցությամբ 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ

10:43 16.11.2020

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փախստականների երկրորդ խումբն է տեղափոխվել Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում:

̰
Կադաստրի կոմիտեի «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակներն առայժմ փակ կմնան

10:22 16.11.2020

Կադաստրի կոմիտեից հայտնում են. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվանից Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները, բացառությամբ՝ «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակների, բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին։ ✅Հիշեցնում ենք, որ այսօրվանից Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գործում է նոր, առավել հարմարավետ տարածքում՝ Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։ Ցանկացած տեսակի դիմում կարող եք ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով, […]

̰
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով

10:10 16.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների մուտքը Վրաստան […]

̰
BACK_TO_TOP