10:55 18.11.2020
Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:
10:28 18.11.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին: Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Արման Թաթոյանն իր ելույթում բարձր է […]
10:11 18.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի եւ այդ վիճակի մանրամասների մասին: Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ […]
08:09 18.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Եր․ Քոչարի փ. 24/4 շենք, Տիգրան Մեծի պող. 1, 2, 3, 23, 29Ա շենքեր և 5-15 սեփական տներ, Ֆիրդուսի փ. 1 շենք, Լիպկնեխտի փողոց, Սուրենյանց, Ադամյան փողոցների սեփական տներ մասնակի, Հանրապետության փ. 20 […]
23:57 17.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:55 17.11.2020
Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա, վերադարձի հարցը զգայուն և կարևոր է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Սա շատ կարևոր հարց է։ Սա շատ զգայուն հարց է։ Հենց այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով էլ տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորակազմը», – ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում:
22:33 17.11.2020
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Տերյան փողոցի տնակներից մեկի 46-ամյա բնակիչը պատրաստում, պահում և օգտագործում է թմրամիջոց: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, նույն օրը բերման ենթարկեցին 46-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլային տոպրակի մեջ 170գ քաշով շականակագույն, կիսաչոր, յուրահատուկ հոտով կանեփանման բույսի զանգված, վերարկուի գրպանից՝ […]
21:50 17.11.2020
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտ անհայտ անձը քաշել է մազերը, բռունցքով խփել դեմքին և գրպանից հափշտակելով բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի: Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր […]
21:23 17.11.2020
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Աշտարակ ճանապարհի անշարժ պահակետում ստուգել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա, որը վարում էր Աշտարակում բնակվող 21-ամյա մի երիտասարդ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, ինքնաձիգի չորս պահունակ՝ լիցքավորված 5,45մմ տրամաչափի 12 փամփուշտով, ինքնաձիգի դատարկ պահունակներ, զրահաբաճկոն ու […]
21:03 17.11.2020
Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և շատ այլ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների կիրառման մասին բանաձևեր, ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար՝ ագրեսիային մասնակցելու համար»,- […]
20:48 17.11.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը քիչ առաջ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ԱԻ նախարար է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 4-ին։
20:38 17.11.2020
«Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկ ամիս էъ արցախցի պատանիների ու երիտասարդների ցերեկային ժամանցի կազամակերպման աշխատանքներ է տանում։ Տարբեր նախասիրություններ ունեցող պատանիները հաճախում են խմբակների, միջոցառումների ու էքսկուրսիաների են մասնակցում։ 16 տարեկան Արմեն Ասրյանը Ստեփանակերտից է։ Պատերազմի հենց առաջին օրն են ընտանիքով տեղափոխվել Գյումրի։ Արմենը տեղաշարժման խնդիրներ ունի, ներառական […]
20:06 17.11.2020
Հ ՊՆ-ըարձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարությանը: «Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն […]
19:53 17.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում Բալայանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներգրավմամբ՝ սեպտեմբերի […]
19:36 17.11.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ելույթում, խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին, նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից, հարկավոր է միավորել մտավոր ներուժը և այդկերպ կանխել արտաքին բոլոր սպառնալիքները։ «Մենք պետք է դիմակայենք արտաքին թշնամուն և հակառակը՝ չստեղծենք ներսում թշնամիներ մեր եղբայրների շրջանում։ Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից, […]
19:21 17.11.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի […]
19:07 17.11.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նրանից պահանջեց ներկայանալ ԱԺ ամբիոնի մոտ և հրաժարական տալ։ «Պարոն Ջանջուղազյան, Դուք նախարար եք, միակ էսօր, կառավարության անդամն եք, կմոտենաք էս ամբիոնին, Դուք մենակ ֆինանսների նախարար չեք, Դուք քաղաքական գործիչ եք և, հրաժարականը կներկայացնեք, պաշտոնյաները, նախարարները շարքով պետք է հրաժարական տան։ Սա […]
18:55 17.11.2020
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում խոսել է Արցախ կատարած իր այցից, ապա նաև անդրադարձել այն հարցին, թե ինչու որոշում կայացրեց հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից։ «Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո, իմ սիրելի և իմ ծննդավայր Վարդենիսը 36 գյուղերով, ըստ էության, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում։ Ու ես չեմ կարող այդ մասով և չէի կարող լռել։ Կայացրել […]
18:38 17.11.2020
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]
18:17 17.11.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները․ Դավոյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2000թ. Բալյան Ժիրայր Լևոնի, ծնվ. 1986թ. Հովհաննիսյան Արթուր Արայիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Գրիգորյան Վաղարշակ Արմենի, ծնվ. 1984թ. Սուքիասյան Արման Արտակի, ծնվ. 2001թ. Իսոյան Վազգեն Կարենի, ծնվ. 2000թ. Թոմբուլյան Սարգիս Հակոբի, ծնվ. 2000թ. Գասպարյան Արթուր Գարիկի, ծնվ. 1987թ. Սեդրակյան Ռաշիդ Արայի, ծնվ. 2001թ. Կամավորական Ղահրամանյան […]
18:14 17.11.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով բռնություն քարոզելու և տարածելու թեմային, իր խոսքն ուղղեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին։ «Տիկի՛ն Լենա Նազարյան, Դուք այստեղ ասում եք, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներին մեղադրում եք անօրինականություններ կատարելու մեջ։ Տիկի՛ն Նազարյան, Դուք կին եք, մայր եք, ինձ թվում էր՝ հեռացրած կլինեիք, Ձեր ֆեյսբուքյան էջում դուք «շեյր» եք արել բոլոր էն բանդաների […]
17:13 17.11.2020
ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ […]
16:50 17.11.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ելույթ ունեցավ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում այս նախագծերը ընդգրկելու համար Արտակ Մանուկյանը բոլորին խնդրեց կողմ քվեարկել՝ նախագծերի կարևորությունից […]