16:22 12.11.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ` կազմելով ավելի քան 1,4 մլն: […]
15:59 12.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին: Հրամանագիրը ստորագրվել է Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հիման վրա: Հրամանագրի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի ռազմական կազմը, որի թվաքանակը հասնում է 1960 զինծառայողի, հինգ տարի ժամկետով կուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ ժամկետի […]
15:48 12.11.2020
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում: Տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների ՝ «Հյուսիս» և «Հարավ», որտեղ տեղադրվելու են 16 դիտակետեր: Ավելին՝ ТАСС-ի ինֆոգրաֆիկայում:
15:22 12.11.2020
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
15:08 12.11.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ […]
14:52 12.11.2020
Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին»,- ասել է Լավրովն առցանց մամուլի […]
14:46 12.11.2020
Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ […]
14:42 12.11.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ […]
14:31 12.11.2020
Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ընդգծել է վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին […]
14:16 12.11.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցում ներգրավվելու թուրքական նկրտումներին։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով, հայտնում է ТАСС-ը։ «Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման […]
14:06 12.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց […]
13:55 12.11.2020
«Որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում. հակառակ դեպքում կարող էր սկսվել պրոցես, որը կավարտվեր 10, 20 հազար զինվորների զոհողությամբ կամ գերեվարությամբ»,- ֆեյսբուքյան էջով իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու հրաժարական չտվեց։ «Դա կնշանակեր դասալքություն, ուրիշի ուսերին թողնել»,- ասաց նա։ «Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում էր, հետևյալն է՝ […]
13:47 12.11.2020
Այսօր ՀՅԴ գրասենյակում ասուլիս են անցկացրել 17 կուսակցություններից մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մասնակցել են «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ», ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների անդամները: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ ասուլիսից առաջ ԱԱԾ-ն ՀՅԴ գրասենյակի տարածքից բերման է ենթարկել ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգի» քաղաքական խորհրդի […]
13:15 12.11.2020
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ այս դժվարին օրերին ևս Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:
12:54 12.11.2020
Չնայած բազմաթիվ հերքումներին, Թուրքիայում կրկնել են, որ Թուրքիայի զինված ուժերը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության մաս կկազմեն։ «Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների պահպանման վերահսկման ու մշտադիտարկման գործընթացին։ Թուրք զինվորականները կգործեն համատեղ խաղաղապահական առաքելության կազմում»,-Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքար Հուլուսիի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
12:45 12.11.2020
Մարդու իրավունքների պաշտպանն շարունակում է ներգրավված լինել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նախաձեռնված ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին։ Պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև գերիների ընտանիքների անդամների և նրանց փաստաբանների հետ։ Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու […]
12:37 12.11.2020
ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց զինելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Հանցակազմի առկայության […]
11:37 12.11.2020
«Մենք չպետք է ընդունենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքը», – գրել է Շերմանը։
11:24 12.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։ […]
11:14 12.11.2020
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին […]
11:04 12.11.2020
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ՝ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են […]
11:02 12.11.2020
Նոյեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 112680 դեպք, որոնցից 70130-ն` առողջացած, 1668-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40452 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 453033 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4583 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2132 նոր դեպք: Ունենք 1794 առողջացած և մահվան 32 դեպք: […]
09:21 12.11.2020
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու մասին։
08:41 12.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տպագրիչների փ. 9 շենք, Մաշտոցի պող. 35, 48 շենքեր, Բայրոնի փ. 3 շենք, Թումանյան փ. 30, 38 շենքեր, Պուշկինի փ. 62, 72 շենքեր, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ազատության […]
08:32 12.11.2020
ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կվերահսկեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ Նշվում է, որ դրանք գործի կդրվեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գորողությունների և կրակի դադարեցման վերահսկման շրջանների ավիամոնիթորինգի իրականացման համար։ ՊՆ-ից հայտնել են նաև, որ ուղղաթիռները կգործածվեն դժվարհասանելի շրջաններում խաղաղապահ զորախմբի անձնակազմի և […]
08:07 12.11.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության […]
01:00 12.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։ «Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
00:46 12.11.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը․ «Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ, Խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը, Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է – Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը […]