TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

16:39 14.11.2020

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

15:46 14.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ռուս խաղաղապահները սկսել են պարեկություն իրականացնել Արցախի «Հյուսիս» և «Հարավ» գոտիներում

15:23 14.11.2020

Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները սկսում են պարեկային ծառայություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը իրականացվում է ուղիղ […]

̰
Վարչապետը հանդիպել է ԱԳ և պաշտպանության նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի հետ

15:18 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները:

̰
Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը. ՀՀ ՊՆ

15:03 14.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ: Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով կանխել մշակութային վանդալիզմը

14:45 14.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով կանխել մշակութային վանդալիզմը: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու […]

̰
Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ

14:05 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք […]

̰ ̰
Չարենցավանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

13:30 14.11.2020

Նոյեմբերի 14-ին, ժամը 10:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ երեք օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]

̰
Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս. Երևանի քաղաքապետարան

13:10 14.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում […]

̰
Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների. Արմեն Սարգսյան

12:54 14.11.2020

Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: «Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տևելու: Բայց […]

̰
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

12:36 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը՝ Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում նա մեծ ջերմությամբ էր խոսում հայրենիք այցելելու ցանկության մասին: […]

̰
ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

12:21 14.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում նոյեմբերի 14-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում։ Անվանի դերասանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերնդից։ […]

̰
Բարոնուհի Քերոլայն Քոքսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:15 14.11.2020

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նոյեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից տեղեկացնում են, որ բարոնուհուն դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Բարոնուհին շրջայց է կատարել Հիշողության պուրակում և ջրել իր տնկած եղևնին:

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

12:13 14.11.2020

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները: Նախարար Մնացականյանն ընդգծեց ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր […]

̰
«Բերիձե վայ»․ Բերձորում խանութներից մեկում աշխատող տատին սուրճի գումար չի վերցնում ռուս զինվորից

12:08 14.11.2020

Բերձորի խանութներից մեկում աշխատող տատին զինվորից, կապ չունի ազգությունը, սուրճի փող չի վերցնում։ Ասում է․ «Չէ, ինչ քարտով վճարել, բերիծե վայ»։

̰
ԿԲ-ն՝ անցնող շաբաթ բանկերի կատարած արտարժույթի գործարքների մասին

11:29 14.11.2020

Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ը բանկերը գնել են 65 մլն 407 հազ. 114 ԱՄՆ դոլար 492.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 78մլն 967 հազ. 699 ԱՄՆ դոլար 496.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  ԿԲ-ի փոխանցմամբ՝ միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,781,905 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494,19 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1472 նոր դեպք, 41 մահ

10:58 14.11.2020

Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և մահվան 41 դեպք: […]

̰
Կյանքից հեռացել է Արմեն Ջիգարխանյանը

10:29 14.11.2020

Կյանքի 86-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանը։ Մահը վրա է հասել գիշերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա անունը կրող թատրոնի ներկայացուցիչներին։ Վերջին տարիներին նա հաճախ է հոսպիտալացվել, խնդիրներ ուներ սրտանոթային համակարգի հետ։  

̰
Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակ է ուղարկվում Հայաստան

10:00 14.11.2020

Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են: «Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա […]

̰
Ռուսաստանը մեկ օրում ԼՂ է ուղարկել խաղաղապահներով 20 ինքնաթիռ

08:54 14.11.2020

Ռուսաստանը մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 20 Իլ-76 ինքնաթիռ՝ ավելի քան 170 խաղաղապահներով, 20-ից ավելի ծանր ավտոտեխնիկայով ու նյութատեխնիկական ապահովության միջոցներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ արդեն ավելի քան 1100 ռուս խաղաղապահներ ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ, իրականացվել է 73 […]

̰
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում 6 ժամ լույս չի լինի

08:31 14.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մոսկովյան փ. 8 շենք, Նալբանդյան փ. 27/25, Սայաթ Նովա պող. 23, Աբովյան փ. 34 շենքեր, Տերյան փ. 62 շենք, Բայրոնի փ. 3 շենք, Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ավան` […]

̰
Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից․ Ռոմանոս Պետրոսյան

08:09 14.11.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են… Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, Բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է: Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ […]

̰
Սպանդարյանի ջրամբարի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած

22:47 13.11.2020

Նոյեմբերի 13-ին` ժամը 19:06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32–րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Բ․, ծնված 1976 թ.) դուրս է […]

̰
Ստեղծված իրադրությունից դուրս գալու ինչ ելքեր կարող են լինել. զրույց Թևան Պողոսյանի հետ

22:35 13.11.2020

Ստեղծված իրադրությունից դուրս գալու ինչ ելքեր կարող են լինել: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմավիրի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:40 13.11.2020

Նոյեմբերի 13-ին` ժամը 17:57-ին. Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ֆրիդա Հ․-ի (ծնված 1944 թ.) դին իջեցրել և մոտեցրել են […]

̰
Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է․ Ոստիկանություն

21:28 13.11.2020

Հանցագործությունների կանխման ու բացահայտման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներից զատ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Այս համատեքստում հաշվի է առնվում հանրության հոգեբանական վիճակը, ուստի վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելուց զատ ոստիկանության ծառայողները մեր համաքաղաքացիներին զգուշացնում, հորդորում ու բացատրում են, որ ոչ մի պարագայում չի կարելի անտեսել հակահամավարակային անվտանգության կանոնների պահպանումը։ […]

̰
Հայաստանը պաշտոնապես կոչ է անում Ադրբեջանին՝ կատարելու Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները․ՀՀ ԱԳՆ

20:59 13.11.2020

2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները: Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, […]

̰
ԲՀԿ-ականներին հրավիրեցին ՀՔԾ` հարցաքննության

20:58 13.11.2020

17  արտախորհրդարանական և խորհրդարանական   ուժերի  կողմից  հրավիրված  հանրահավաքն այսօր ավարտվեց: Հիշեցնենք,նրանք  պահանջում  են  վարչապետի հրաժարականը և  նոր բանակցություններ՝ հայտնի  համաձայնագրի վերաբերյալ: Հանրահավաքի ավարտին  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները  տեղեկացրին հանրահավաքի մասնակիցներին, որ հենց  այդտեղ, Ազատության հրապարակում, ստացել են ծանուցագրեր ՀՔԾ-ից և հրավիրվել են հարցաքննության:  

̰
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

20:45 13.11.2020

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10֊ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը […]

̰
BACK_TO_TOP