TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

System of a Down խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար

13:56 13.11.2020

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար, նշված է Rolling Stone-ի Twitter-ում կատարած հրապարակման մեջ: Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ Protect The Land և Genocidal Humanoidz խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Խումբը հասույթն ուղղել է Արցախին […]

̰
Պատերազմի ամբողջ ընթացքում զոհվել է 28 ոստիկան․ անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող

13:33 13.11.2020

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների

12:24 13.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. […]

̰
Պատերազմի դադարեցումը, որին զոհ գնացին հազարավոր երեխաներ, շատ կարևոր է. Ռուբեն Վարդանյան

12:10 13.11.2020

Հայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI ալիքին, որում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք երեքշաբթի գիշերը տեղի ունեցածն ու դրա հիման վրա արված հայտարարությունը Հայաստանի համար պարտություն էր, նա պատասխանել է. «Հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ սա միջոց է, որը… ինձ համար […]

̰
Թուրքիան աջակցել է ԼՂ-ում ուժային սցենարին. Պեսկով

12:07 13.11.2020

Թուրքիան աջակցել է ԼՂ-ում ուժային սցենարին։ Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի ՊԵսկովը։ Նա նաև նշել է, որ այդ հարցում ՌԴ-ի կարծիքը լրջորեն տարբերվում է Անկարայի կարծիքից։ «Բայց դա չի խանգարում երկու երկրների միջև կապերին»,-ասել է Պեսկովը։

̰
Նոյեմբերի 12-13-ը բացահայտվել է հանցագործության 35 դեպք

11:20 13.11.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք։ Մասնավորապես՝ զենք-զինամթերքի առգրավման՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ծեծի ու ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1703 նոր դեպք, 29 մահ

11:03 13.11.2020

Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք: Ունենք 1986 առողջացած և մահվան 29 դեպք: […]

̰
Բորելն ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը

09:24 13.11.2020

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։ Բորելը հույս է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա ձեռնարկել ջանքեր՝ ուղղված […]

̰
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 37 զինծառայողի անուն

09:10 13.11.2020

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 37 զինծառայող։ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները՝ Դերիկլյան Հայկ Արթուրի, ծնվ. 2002թ. Նազարյան Գալուստ Մանուկի, ծնվ. 1999թ. Մախմուրյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2002թ. Գաբրիելյան Վոլֆիկ Վախթանգի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Շամամյան Սարգիս Հրաչիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Պողոսյան Մանուկ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Դովլաթբեկյան Էդվարդ Գագիկի, ծնվ. 1984թ. Սահակյան Արմեն […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

08:32 13.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 2, 4, 6, 8, 10, 12, 14շենքեր, Զաքյան փ. 6 շենք, Հանրապետության փ. 51-53 շենքեր, Տիգրան Մեծի պող. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 52 շենք, “Հայաստանի ԴՕՍԱԱՖ” համահայկական […]

̰
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը ևս ազատ է արձակվել

08:19 13.11.2020

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց` գնում ենք ՀՔԾ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես տեղեկացնում է, որ Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը դատական նիստերից հետո հրավիրվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։

̰
Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել

08:09 13.11.2020

Դատարանից ազատ է արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել:

̰
Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

00:10 13.11.2020

Նոյեմբերի 12-ին` ժամը 21։21-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C-Class» և «ՎԱԶ-2108» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:29 12.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 12-ի ցերեկը և 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

22:43 12.11.2020

15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ռուսական խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Այսօր ՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման և մարտական գործողությունների մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների կատարմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- […]

̰
ԼՂ-ում թուրք խաղաղապահներ չեն լինի, Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. Սերգեյ Լավրով

22:06 12.11.2020

Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, իսկ Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցեր են հնչել նաև ԼՂ կարգավիճակի մշակութային արժեքների պահպանության ու խաղաղության դերակատարների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե ՌԴ-ն հետևեր «պատերազմը պատերազմ է» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ․ ՌԴ ԱԳՆ-ը՝ Մի-24-ի խոցման առթիվ Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

21:51 12.11.2020

Գերատեսչությունում հույս են հայտնել, որ Բաքուն «այլևս իրեն թույլ չի տա ոչ մի երկիմաստ հայտարարություն ողբերգական դեպքի առնչությամբ»։

̰
Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածների վիճակը միջին ծանրության է

21:44 12.11.2020

Նոյեմբերի 12-ին` ժամը 16։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus LX470» (վարորդ` Յուրի Ս., ծնված 1961 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների […]

̰
Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

20:56 12.11.2020

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի մոտակայքում բախվել են «ԶԻԼ» […]

̰
Ոստիկանությունը հորդորում է Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել

20:45 12.11.2020

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ: Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

20:34 12.11.2020

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ […]

̰
Ընդդիմադիր քաղաքական ուժերի հավաք-երթի ավարտին տեղի է ունեցել հրմշտոց, միջամտել է ոստիկանությունը

20:21 12.11.2020

Երթով Երևանի Մատենադարանից ԱԱԾ շենք, այնուհետև Ազատության հրապարակ ժամանած 17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով: Ելույթներ են ունեցել «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը  պնդել է իրենց պահանջն ու խոսել իրավիճակից դուրս գալու սահմանադրական ուղիների մասին: Ժամը 19:30-ին հանրահավաքն ավարտվել է, բայց քաղաքացիների միջև սկսվել է հրմշտոց, որին միջամտել […]

̰
ԵԱՀԿ-ն պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանին պարտադրված զինադադարի առնչությամբ․ ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չու

19:39 12.11.2020

Պատերազմի վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ջուդի Չուն բազմիցս մտահոգություն էր հայտնել Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։

̰
17 կուսակցությունների նախաձեռնած երթի մասնակիցները ԱԱԾ շենքի մոտից շարժվել են Ազատության հրապարակ

19:14 12.11.2020

17 կուսակցությունների նախաձեռնությամբ հավաք-երթի մասնակիցները Երևանի Մատենադարանի մոտ  մեկ ժամ տևած ելույթներից հետո շարժվել էին Ազգային անվտանգության ծառայության շենք։ ԱԱԾ շենքի մոտ ելույթներ են ունեցել իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանն ու Ռուբեն Մելիքյանը: Նա, հիշեցնենք, եղել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Իր խոսքում ներողություն է խնդրել արցախցիներից, որ չի հաջողվել պաշտպանել նրանց իրավունքները: Այնուհետ երթի մասնակիցները շարժվել […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

18:50 12.11.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է ոստիկանության Երևանի […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ

18:42 12.11.2020

  Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

̰
17 կուսակցությունների նախաձեռնած երթի մասնակիցները Մատենադարանից շարժվում են ԱԱԾ

18:23 12.11.2020

Երեկոյան 17 կուսակցությունների նախաձեռնությամբ հավաք-երթ է անցկացվել Երևանի Մատենադարանի մոտ, բացի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ներկա են գտնվել հոգևորականներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց կազմավորած ջոկատները ևս մասնակցել են պատերազմին: Մինչ երթը, ներկաները հանդես են եկել ելույթներով ու կոչերով, հայտարարել, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է, որից հետո, ըստ բանախոսների, պետք է նոր հնարավորություններ փնտրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու […]

̰
Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները. Լենա Նազարյան

18:14 12.11.2020

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը […]

̰ ̰
Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում

17:40 12.11.2020

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ հատվածում բախվել են Mercedes, Opel, ГАЗ 5310 և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ […]

̰
BACK_TO_TOP