TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին․ Հակոբ Արշակյան

10:27 11.11.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի […]

̰
Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միություն

09:40 11.11.2020

Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ հայրենակիցներին օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներրի համակարգմանն ուղղված քննարկումներից բացի, նիստի մասնակիցներն Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան: «Ուկրաինայի Հայերի Միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:11 11.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենց, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս […]

̰
Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում

00:00 11.11.2020

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում։ Այս մասին հայտնում է «Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջը:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:43 10.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի, 12-ի, 15-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի, 12-ի, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  7-8 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Երևանի ավտոտնակներից մեկում այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա

23:30 10.11.2020

Նոյեմբերի 10-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 17:22-ին: Պարզվել է, որ ավտոտնակում այրվել […]

̰
ՍԴ դատավորները չեն ստացել պարգևավճարներ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին

23:23 10.11.2020

2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները չեն ստացել որևէ պարգևավճար։ Հոկտեմբեր ամսվա համար պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։ Այս մասին գրել էՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ «Այս քայլը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «ՀՀ-ում Ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ՝ ՍԴ-ում իրականացվող ֆինանսական օպտիմալացման աշխատանքներով։ Միևնույն ժամանակ, 2020 թվականի […]

̰
Այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ․ Արամ Ա կաթողիկոս

22:41 10.11.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն […]

̰
Իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի համար ձերբակալվել է 6 անձ

22:32 10.11.2020

Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ […]

̰
ՄԱԿ-ը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության ընդունումը

22:17 10.11.2020

ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Բաքվի և Երևանի՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության ընդունումը և կանի ամեն ինչ պայմանավորվածությունների կատարման հարցում կողմերին աջակցելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է ՄԱԿ […]

̰
Արցախյան զարգացումները ռազմական գործողությունների դադարեցման առաջին օրը

22:03 10.11.2020

Արցախում 44 օր անց իրավիճակը հանգիստ է, դադարել են կրակոցները, իսկ քաղաքական ղեկավարությունը փորձում է լուծումներ գտնել իրավիճակին ու պարզաբանել կայացրած որոշումը: Արցախի նախագահը ներկայացրել է հանգամանքներն ու հայտարարել, որ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է համատեղ ճիշտ քայլեր ձեռնարկել: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

21:49 10.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

21:41 10.11.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը:

̰
Այսօր, առավել քան երբևէ, մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը. Կոմանդոս

21:28 10.11.2020

ՀՀ Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու հայտնել, թե իր կարծիքով  ինչ քայլեր պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակում: Կոմանդոսի խոսքով՝ զգացմունքայնությանը տուրք տալու դեպքում է՛լ ավելի կբարդանա իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ

21:16 10.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես […]

̰
Գիշերն անհանգիստ էր հատկապես կառավարական ու խորհրդարանական շենքերում

21:04 10.11.2020

Ամբողջ գիշեր իրավիճակը լարված է եղել մայրաքաղաքում, հատկապես՝ կառավարության ու ԱԺ գլխավոր մասնաշենքերում: Մարդիկ հավաքվել են բողոքի ակցիայի, որը վերածվել է բռնությունների ու պետական գույքը վնասելու դեպքերի: Դաժան ծեծի է ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարներին

20:50 10.11.2020

Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի […]

̰
Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է

20:38 10.11.2020

Ֆեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝  գրառմամբ, թե իբրև Շուշիի բնակիչները այրում են իրենց տները, որպեսզի այն չհասնի թշնամուն։ Որոշ օգտատերեր էլ նշում են, թե այրվող տունը գտնվում է Քարվաճառ քաղաքում։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող նկարը հին է։ Այն համացանցում հայտնվել է դեռ 2012 թվականին։ Ըստ աղբյուրի՝ այն արվել է Պետերբուրգ քաղաքին կից […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ

20:31 10.11.2020

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ ԳՄ անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ

20:28 10.11.2020

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր […]

̰
Նախագահը քաղաքական խորհրդակցություններ է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

20:08 10.11.2020

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի […]

̰
Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ

19:30 10.11.2020

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի նախագահի լրատվական ծառայությանը։ Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական […]

̰
Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում

19:16 10.11.2020

Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 Ил-76 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղ են հասցրել 80-ից ավելի զինծառայողների, զրամեքենաներ և կապի միջոցներ։ Հայաստան է տեղափոխվել նաև ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմը։ Բացի դրանից՝ այսօր Լեռնային Ղարաբաղ է հասել ռուս խաղաղապահների տեղափոխող 5 ինքնաթիռ։ Ընդհանուր […]

̰
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

18:21 10.11.2020

Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց  երկուշաբթի Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է, որ Բրյուսելը վերլուծում է համաձայնագրերի հետևանքները: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։   «Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի վերաբերյալ զեկույցները: Եվրամիությունը […]

̰
ԿԽՄԿ-ն պատրաստակամ է գերիների փոխանակման հարցով. ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից

18:15 10.11.2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Անդրադառնալով հարցին, […]

̰
Ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելվում են. ՀՀ ոստիկանություն

17:48 10.11.2020

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց […]

̰
Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

17:29 10.11.2020

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ից դեպի Էրեբունի տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra G» […]

̰
17 կուսակցությունները հայտարարություն են տարածել

17:15 10.11.2020

17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատելով իրավիճակը՝ կտրուկ անհամաձայնություն է հայտնել ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ այս պահին խիստ անհրաժեշտ են հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Կուսակցությունների խորհուրդը նաև վաղը՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաք է հրավիրել Երևանում:

̰
Սամվել Բաբայանը հրաժարվել է  Արցախի հերոսի կոչումից

16:54 10.11.2020

ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության […]

̰
Ճշտվել է իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը. ՀՀ ոստիկանություն

16:29 10.11.2020

Ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ:  ՀՀ ոստիկանության տեսանյութը:

̰
BACK_TO_TOP