19:06 11.11.2020
ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
18:45 11.11.2020
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների հայտարարության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը։ «Իհարկե, Միացյալ Նահանգները տեղեկատվություն կստանա այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և […]
18:11 11.11.2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյալն է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։ Միաժամանակ […]
17:30 11.11.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, փամփշտատուփեր, տարբեր հրազենների և տրամաչափի […]
17:10 11.11.2020
Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հաղորդագրություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում: Անհրաժեշտ ու կարևոր են արյան […]
16:59 11.11.2020
Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները նույնպես ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
16:57 11.11.2020
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:19-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամուրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:39-ին, մարվել` 15:11-ին: Այրվել է 1 հա խոտածածկույթ և […]
16:56 11.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին: Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:
16:23 11.11.2020
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի:
16:17 11.11.2020
Վրաստանը Բաքվի և Երեւանի խնդրանքով թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքերով ՝ վրացական կողմը նախկինում էլ պատրաստակամություն է հայտնել նպաստել ԼՂ-ում խաղաղ գործընթացի իրականացմանը: «Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, […]
16:11 11.11.2020
Էջմիածնի Սպանդարյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից։ Հիմնանորոգումն իրականացվում է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ: Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը կազմում է 9680 քմ: Փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել է եզրաքարերի փոխարինում, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ասֆալտի նախկին շերտը: […]
15:35 11.11.2020
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները և նրանց աջակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարության շենք: 17 կուսակցության ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
15:24 11.11.2020
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ուղարկել է ռուս զինվորականներով ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «2020-ի նոյեմբերի 11-ին Ուլյանովսկի շրջանի օդանավակայանից թռիչք է կատարել ռազմատրանսպորտային ավիացիայի ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Զինվորական վարչությունը պարզաբանել է, որ օդանավերում են գտնվում […]
15:13 11.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար թեժ գծի հեռախոսահամարները՝ 8135, 012288980։ «Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի կազմում գործող թեժ գծի հեռախոսահամարներն են` 8135 և […]
14:58 11.11.2020
Աշխարհահռչակ SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայ ժողովրդին։ «Այսօր, ինչպես դուք բոլորդ, վշտացած եմ: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացվելու ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է […]
14:52 11.11.2020
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և […]
14:43 11.11.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ։ Նշանակված ժամին` 16:00-ին, […]
14:19 11.11.2020
Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «ժամը 13:30-ի դրությամբ 79 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեցին ոստիկանությունից: ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում […]
13:43 11.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, կձևավորվի հաշվետվողականության մեխանիզմների առավել […]
13:35 11.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնել. «Այսինքն՝ էդպե՞ս է եղել պայմանավորվածությունը՝ Շուշին կընկնի, նոր ես կհամաձայնե՞մ: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է, […]
13:28 11.11.2020
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կօգնի դադարեցնել մարդկային կորուստները և կարող է քայլ լինել տարածաշրջանում համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: «Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի […]
13:22 11.11.2020
Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ՝ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից՝ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
13:16 11.11.2020
Ազատության հրապարակում 17 քաղաքական ուժերի հանրահավաքի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում՝ պատճառաբանությամբ, որ ռազմական դրության ընթացքում չի թույլատրվում հավաքներ անցկացնելը: Այս գործողությունների ընթացքում բերման են ենթարկվել մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը: Բողոքի ցույցի մասնակից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետը սլաքները […]
12:28 11.11.2020
«Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը»,-այսպես է վերնագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական լայվը, որտեղ անդրադարձել է ստորագրված փաստաթղթին. «Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է: Ասվում է, թե ես համաձայնել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, […]
11:54 11.11.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, […]
11:39 11.11.2020
Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։ Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը […]
11:02 11.11.2020
Նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 448450 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք: […]
10:47 11.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Գրանցվել […]
10:33 11.11.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա նշել է նոյեմբերի 10-ով թվագրված հայտարարության մեջ: «Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները […]