TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար պետք է դիմել վարչական շրջանների աշխատակազմեր. քաղաքապետարան

16:23 09.11.2020

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար պետք է դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ): Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարություններին

16:13 09.11.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները։ «Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ […]

̰
Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը

16:04 09.11.2020

Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել. Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- (4-րդ բացասական): Անհրաժեշտ ու կարևոր են […]

̰
Հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար

16:00 09.11.2020

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է Մեհրիբան […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները շարունակվում են

15:48 09.11.2020

Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է յուրաքանչյուր պետության համար: Միանշանակ է, որ մարդկային ռեսուրսները կարևոր դերակատարություն ունեն համավարակի դեմ պայքարում: Ուստի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» շարունակում է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները՝ նպատակ ունենալով բարելավելու բուժաշխատողների գիտելիքները և հմտությունները COVID-19-ի վերաբերյալ: Դասընթացներն իրականացվում են հետևյալ  թեմաներով՝ «Արտահիվանդանոցային պայմաններում СOVID-19 դրական հիվանդների բուժում»՝ նախատեսված է […]

̰
Ադրբեջանի բանակի ո՞ր «հաջողությունների» մասին է խոսքը․ պետք է ամաչել նման «հաջողություններից», ոչ թե ուրախանալ դրանցով. Ալեքսանդր Բորոդայ

15:46 09.11.2020

«Ես դիտել եմ Ալիևի հարցազրույցը, որում նա պատմում է պատերազմում իր «հաջողությունների» մասին: Ես մի մարդ եմ, որը երկու պատերազմ եմ տեսել. ապշած եմ: Ի՞նչ «հաջողության» մասին կարող է խոսք լինել»,- ասել է ինքնահռչակ ԴԺՀ -ի առաջին վարչապետ, «Դոնբասի կամավորների միության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը: «Երբվանի՞ց է քիմիական զենքի օգտագործումը, եկեղեցու և ծննդատան ռմբակոծումը, հիվանդանոցում կրակոցները […]

̰
Եղեք զգոն․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում բնակվող հայերին չտրվել սադրանքներին

15:36 09.11.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, դիմելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, նշում է. «Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես […]

̰
«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար». Գարեգին Բ

15:28 09.11.2020

«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար՝ Ամենակարող Աստծուց հայցելով զորավոր պահել հայոց բազկի ուժը՝ հանուն հաղթանակի ու հարատև խաղաղության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

̰
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը

15:19 09.11.2020

Արցախի ԱԳՆ-ն ներկայացրել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը, որը ներկայացնում ենք ստորև․ «Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով, Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը, Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և […]

̰
Էջմիածնում ընթացքի մեջ են Արամ Մանուկյան 1-ին թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները

15:13 09.11.2020

Ընթացքի մեջ են Արամ Մանուկյան 1-ին թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից։

̰
Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ կդադարեցվի

15:09 09.11.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը ս.թ. նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից։ «Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում: Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում կցանկանան գրանցվել […]

̰
Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

14:57 09.11.2020

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։

̰
Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվեք․ ԱՆ

14:46 09.11.2020

Այս օրերին հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում մյուս խնդիրները կարծես մղվում են հետին պլան: Միևնույն ժամանակ, Հայաստանի ողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը: Առողջապահական համակարգի […]

̰
Պեսկովը հաստատել է` Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

14:44 09.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ: «Շաբաթ օրը մենք զեկուցեցինք այն թեմաների մասին, […]

̰
Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների

14:36 09.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են․ «Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետևյալ աշխատանքները. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում / հեռ․ 093541844 / Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում / հեռ․ 093537833 / Իրավաբանական անձանց և […]

̰
Փոփոխություն ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում

14:20 09.11.2020

ՀՀ տարածք մուտք գործելիս հնարավոր է ներկայացնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:

̰ ̰
Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը

14:02 09.11.2020

Թեև աշնանային արձակուրդներ են, սակայն մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում: Իրենց իսկ ցանկությամբ նրանք միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը` նպատակ ունենալով իրենց մասնակցությունն ունենալ Արցախին և առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, այս նախաձեռնությանը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Դպրոցից տեղեկացանք, […]

̰
Ծրագրավորման անվճար դասընթացներ Արցախից ժամանած հայրենակիցների համար

13:52 09.11.2020

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար: Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ […]

̰
Աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Հայաստանի, Արցախի ժողովրդին. Քերոլայն Քոքս

13:28 09.11.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամ ու նվիրյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստանում է` կրկին ամենադժվար պահին մեր կողքին։ Պատերազմի առաջին իսկ օրից բարոնուհի Քոքսի իրականացրած աշխատանքն անգնահատելի է, համամարդկային արժեքներին ու արդարությանն անմնացորդ նվիրումն անհնար է առանց հուզմունքի ընդունել։ Երեկ շատ հարցերի շուրջ ենք […]

̰
«Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության. ընթացիկ հարցերում աջակցելու համար հաշվեհամար է բացվել

13:19 09.11.2020

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․ «Սիրելի երևանցիներ Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության: Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով: Միևնույն ժամանակ, բացվել է «Երևան ջոկատ» ՀԿ-ն, որի բանկային հաշվեհամարին կարող եք անել ձեր դրամական փոխանցումները՝ մայրաքաղաքի կամավորական […]

̰
Համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են որոշ առարկաների ուսուցիչներ․ ԿԳՄՍՆ

12:49 09.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման […]

̰
Երևանի թիվ 189 դպրոցում իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկում

12:29 09.11.2020

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:30-ին փորձարկվելու է Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի էլեկտրաշչակը: Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»։

̰
ԱԱՏՄ-ն հանգստյան օրերին շարունակել է ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում

12:17 09.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը հանգստյան օրերին շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: ԱԱՏՄ տեսուչներն անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել նշված քաղաքների բժշկական կենտրոններում, դեղատներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում և առևտրի կետերում: Տեսչական մարմնի աշխատակիցները փաստում են, որ պատերազմական դրությամբ պայմանավորված` անվտանգության կանոնների […]

̰
Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է

12:06 09.11.2020

Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը՝ քիչ անց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Անցած շաբաթ գրանցվել է 318 դեպք, որից 145-ն՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

12:04 09.11.2020

Նոյեմբերի 2-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 318 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 73 հրդեհի, 2 փլուզման, ինքնասպանության 10 փորձի, երկու օձի հայտնաբերման դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]

̰
ԱԺ-ն հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021 թվականի բյուջեն՝ 503.6 մլրդ դրամ

12:00 09.11.2020

Ազգային ժողովում քննարկվել և հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021 թվականի բյուջեն՝ 503.6 մլրդ դրամ: Սա շուրջ 10.7 մլրդ դրամով կամ 2.2 %-ով գերազանցում է նախարարության 2020 թվականի բյուջեն: Հաստատված բյուջեի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր՝ 99 միջոցառումներով: Բյուջեի նախագծով նախատեսվում է 7.2 մլրդ դրամով ավելացնել «Ժողովրդագրական […]

̰
Համավարակի հետևանքների չեզոքացման համար ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է ավելի քան 35 մլն եվրոյի դրամաշնորհ

11:36 09.11.2020

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ​​ֆինանսական կառավարման և պետական ​բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է: Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության […]

̰
Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել․ ԶԼՄ-ներ

11:30 09.11.2020

Լրատվամիջոցի տվյալներով՝ Էրդողանը նման առաջարկ է արել նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք, 21 մահ

11:01 09.11.2020

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և մահվան 21 դեպք: […]

̰
BACK_TO_TOP