TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախում հաշվառված անձանց նոյեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ

15:30 10.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկություններ է հրապարակել Արցախում հաշվառված անձանց 2020-ի նոյեմբերի կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ․ «Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։ Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։ Կենսաթոշակ և (կամ) […]

̰
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ և ամենայն պատասխանատվությամբ ամուր պահել պետության ողնաշարը․ ԲԴԽ նախագահ

15:19 10.11.2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ուղերձը․ «Ծանր, դժվարագույն օրեր է ապրում մեր ազգը, պետությունը: Արցախի դեմ սանձազերծված մարդասպան պատերազմի առաջին իսկ օրվանից դատական իշխանությունը, հավատարիմ իր սահմանադրական բարձր առաքելությանն ու կոչմանը, իրեն զերծ պահելով քաղաքական զարգացումներին և ամենատարբեր գործընթացներին ներգրավվելուց, զուսպ կանգնած է եղել մեր զինվորի, մեր ժողովրդի, մեր պետության թիկունքին, գործադրել բոլոր հնարավոր […]

̰ ̰
Կրթամշակութային աջակցություն՝ արցախցի դպրոցականներին

15:02 10.11.2020

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ցանկը՝ ստորև. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում […]

̰
Այսօր, առավել քան երբևէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին. Զ․ Սինանյան

14:34 10.11.2020

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը. «Սփյուռքի սիրելի´ հայրենակիցներ Մեր պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է: Այժմ հայ զինվորի, սպայի ու բանակի առջև խոնարհումի ժամանակն է, և ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ: Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար […]

̰
Պեսկովը հերքել է Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը

14:19 10.11.2020

Ղարաբաղում թուրք խաղաղապահների գտնվելու հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի նշվում, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես կարող եմ սա մեկնաբանել հետևյալով. հրապարակված հայտարարության տեքստում այս մասին ոչ մի բառ չկա, այդ մասին պայմանավորվել են երեք կողմերը, և Ղարաբաղում թուրք զինվորների […]

̰
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը

13:53 10.11.2020

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են․ վարչապետի խոսնակ

13:42 10.11.2020

ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը: Փաստաթուղթը […]

̰
ՊԲ-ն հրապարակել է նահատակված 81 զինծառայողի անուն

13:30 10.11.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 81 զինծառայողի անուն․   Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ. Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ. Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ. Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ. Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ. Բարխուդարյան Արմեն Կարենի, ծնվ. […]

̰
Նոյեմբերի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 30 դեպք

13:15 10.11.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության` 4, ընտանեկան բռնության` 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, շորթման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, բնակարանային անձեռնմխելիությունը […]

̰
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը

12:59 10.11.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ այժմ ինտենսիվ հաղորդակցություն կա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև: Մենք պարզապես հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի […]

̰
Արկադի Տեր-Թադևոսյանը կոչ է արել երկրի ներսում դերակատարում ունեցող անձանց բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից

12:55 10.11.2020

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել է հայրենակիցներին՝ նշելով հետևյալը. «Այսօր առավել քան երբևէ մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։ Ես տեսնում եմ մեր հասարակության […]

̰
ԶՈՒ գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվեր, բայց գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչները փակել են. Փաշինյան

12:49 10.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է ստորագրված հայտարարության մասին ու նշել այն պատճառները, թե ինչու դրա մասին հանրային իրազեկում չի կատարվել: Փաշինյանի խոսքով՝ մեր բանակը և Արցախի ղեկավարությունը խնդիր էր ձևակերպել, որ պետք էր ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեին ավելի ծանր: Վարչապետը նշել է, որ սա ծանր որոշում է եղել և […]

̰
Արցախցի կանայք Գյումրիում ժենգյալով հաց են թխում, հասույթի մի մասը փոխանցվում է հիմնադրամին

12:25 10.11.2020

Արցախի համն ու հոտը Գյումրիում։ Ով երբևէ եղել է Արցախում, գիտի, որ Ժենգյալով հացն Արցախի ամենահայտնի ու ազգային ուտեստն է, ավանդական խոհանոցի խորհրդանիշը։ Արցախցի երկու կանայք՝ Անուշ Համբարձումյանն ու Անուշ Ղարիբյանը, որոնք պատերազմական այս օրերին Արցախի տարբեր շրջաններից ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, ժենգյալով հացի բուրմունքն ու համն են իրենց հետ բերել։ Այստեղ թխում են, ոչ […]

̰
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում

12:08 10.11.2020

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա 2 ձերբակալված անձ․ Փաշինյան

11:50 10.11.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության և ԱԺ շենքեր, ջարդուփշուր արել գույքը, շրջափակել էին Միրզոյանին տեղափոխող ավտոմեքենան և ծեծի ենթարկել ԱԺ նախագահին: Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանը վիրահատվում է:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1221 նոր դեպք, 29 մահ

10:54 10.11.2020

Նոյեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ն` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Ունենք 1925 առողջացած և մահվան 29 դեպք: […]

̰
Կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին․ Գարեգին Բ

09:29 10.11.2020

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձով դիմել է ժողովրդին․ «Սիրելի հավատավոր զավակներ, Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց […]

̰
Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր

09:15 10.11.2020

Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով․ «Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր էին հայտնվել կառավարական առանձնատուն կատարված ներխուժումից։

̰
Ռուս խաղաղապահներով 6 ինքնաթիռ ուղևորվել է Արցախ

09:00 10.11.2020

Ռուս խաղաղապահների տեղափոխող առաջին 4ինքնաթիռներն ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ։ Մեկնումն իրականացվել է Ուլյանովսկից։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 2 ինքնաթիռի մեկնման մասին։ ՌԴ ՊՆ-ն հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղարար զորակազմի տեղակայման համար կուղարկվի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ […]

̰
Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք․ Թաթոյան

08:49 10.11.2020

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ […]

̰
Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար․ Ինչու՞ և ո՞վ է մեղավոր

08:40 10.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԼՂ պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։ «Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար։ Ես պլանավորում եմ առավել մանրամասներ ասել, թե ինչու, ինչն էր պատճառը։ Այս վերջին մեկ ամսում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել մանրամասն հիմա ես […]

̰
Որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը․ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը

08:27 10.11.2020

ՀՀ ՊՆ-ը և ԶՈՒ ԳՇ-ը համատեղ ուղերձ են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական […]

̰
Ցուցարարների կողմից ծեծի ենթարկվելուց հետո Արարատ Միրզոյանը վիրահատվում է. կյանքին վտանգ չի սպառնում

08:16 10.11.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Աղաջանյանը։ Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության և ԱԺ շենքեր, ջարդուփշուր արել գույքը, շրջափակել էին Միրզոյանին տեղափոխող ավտոմեքենան և […]

̰
Ես, իհարկե, Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը․ Նիկոլ Փաշինյան

08:08 10.11.2020

Ես, իհարկե, Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ, մեկ այլ գրառմամբ՝ վարչապետը հանձնարարել էր ազգայնացնել ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը, ինչպես նաև ցուցակագրել ջարդարարներին և պարզել՝ նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում՝ քրեական պատասխանատվության […]

̰
Ինչու՞ են ջարդարարները թիկունքում, գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել

08:04 10.11.2020

«Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչու՞ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

̰
Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել․ վարչապետ

08:00 10.11.2020

Ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա կոչ էր արել այն քաղաքացիներին, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ, տուն գնալ։ «Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ և հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։ Հանկարծ վայրկյան անգամ […]

̰
ՊՆ-ն հաստատել է պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը

07:50 10.11.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։

̰
Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ ԱՀ նախագահ

02:27 10.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ […]

̰
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել․ Փաշինյան

01:51 10.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել․ «Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության […]

̰
BACK_TO_TOP