TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:40 09.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Իսրայելյան փ. 37 շենք, Հերացի փ. 2ա շենք, Թումանյան փ. 12 շենք, Տպագրիչների փ. 5 շենք, Փարպեցի փ. 22, 24 շենքեր, Պուշկինի փ. 21/3 շենք, Հյուսիսային […]

̰
Վերջին երկու օրերին մեր երկնքում բավականին արտահայտված երևում է Հայկ/Օրիոն համաստեղությունը․ Գ․Սուրենյան

00:59 09.11.2020

Վերջին երկու օրերին մեր երկնքում բավականին արտահայտված երևում է Հայկ/Օրիոն համաստեղությունը։ Այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկար հրապարակել։ #Հաղթելուենք

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 08.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
̰
Հանուն Արցախի և հանուն բանակի. գյումրեցի հայտնի ու պատանի նկարիչները իրենց աշխատանքների վաճառքի հասույթը փոխանցում են հիմնադրամին

22:00 08.11.2020

Հանուն Արցախի և հանուն բանակի. այս խորագիրը կրող նախաձեռնության շուրջ են համախմբվել  գյումրեցի արվեստագետները. մեկտեղել կարողություններն ու որոշել վաճառել իրենց ստեղծագործությունները, իսկ ամբողջ հասույթը փոխանցելու են համազգային դրամահավաքին: Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսական կազմի ամենօրյա  ցուցադրություն- վաճառքին միացել են նաև բուհի ուսանողներն ու նկարչական դպրոցների պատանիները: Նախաձեռնող խմբի անդամներն ինքնուրույն են պատրաստում նկարների համար նախատեսված շրջանակները։ […]

̰
Մխիթարյանն իր հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին

21:43 08.11.2020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին։ «Իմ ազգի և իմ «Ռոմայի» համար»,-«Ֆեյսբուքում» գրել է Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Ջենոա»-«Ռոմա» հանդիպմանը Մխիթարյանը դարձել է հեթ-տրիկ-ի հեղինակ։

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

21:29 08.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Բայդեն, Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ […]

̰
Հայկական ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից

21:14 08.11.2020

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հայկական ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից։

̰
Հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է. Շուշան Ստեփանյան

20:42 08.11.2020

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը […]

̰
Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա. Արամ Ա կաթողիկոս

20:15 08.11.2020

Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա՝ ի գին ամեն զոհողության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Ա կաթողիկոսը:

̰
Հեթ-տրիկ․ Մխիթարյանը 3-րդ գնդակն է ուղարկել Ջենոայի դարպաս

19:52 08.11.2020

Իտալիայի Ա սերիայի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով, և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է հեթ-տրիկ-ի հեղինակ։

̰
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն

19:31 08.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից են եղել առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները; Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։

̰
Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից. Արծրուն Հովհաննիսյան

19:15 08.11.2020

«Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը. Հասմիկ Հարությունյան

17:55 08.11.2020

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։ Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։ Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ […]

̰
Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

17:08 08.11.2020

«ՌԻԱ Նովստին» հայտնում է. Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարները Բաքվում են: Նրանց ընդունել է Իլհամ Ալիևը:

̰
ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը

16:40 08.11.2020

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,-նշված է հրամանգրում: Մինչ այդ եղած հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։ […]

̰
Միքայել Համբարձումյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից

16:35 08.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Համբարձումյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի. Միքայել Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից»,-նշված է հրամանգրի […]

̰
Ահաբեկիչների ներկայությունը մեր սահմաններին չենք հանդուրժի. Իրանի Մեջլիսի պատգամավոր

16:20 08.11.2020

Սահմանային անվտանգության հարցն Իրանի համար «կարմիր գիծ» է համարվում,-հայտարարել է պատգամավոր Զաբիօլլահ Ազամի Սարդուին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքը։ Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղակայված ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերին, մասնավորապես նշել է. «Իրանը երբեք, ոչ մի պարագայում չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմաններին։ Ահաբեկիչների տեղակայումը Կովկասում չի […]

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

15:28 08.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

̰
Մեծ Բրիտանիայի դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ

15:17 08.11.2020

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, ամեն տարի նոյեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը կամ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին, Միացյալ Թագավորությունը և Համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Հայաստանում ՄԹ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ այսօր Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին դիվանագիտական առաքելությունների և միջկառավարական […]

̰
Մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

15:07 08.11.2020

«Մարտերը շարունակվում են…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով

14:46 08.11.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: «Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք: Մենք այսօր ամենաառաջինն ենք […]

̰
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը. Շուշան Ստեփանյան

14:36 08.11.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը:

̰
Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից

14:31 08.11.2020

Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել […]

̰
Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են. Արտակ Բեգլարյան

14:15 08.11.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ»:

̰
Մեր զինվորների ներդաշնակ ժպիտն ու անվախ աչքերը անսահման ուժ են փոխանցում. Մարիամ Փաշինյան

13:44 08.11.2020

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «Պատերազմի մեջ գտնվող մեր զինվորների ներդաշնակ ժպիտն ու անվախ աչքերը անսահման ուժ են փոխանցում: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,-լուսանկարին կից գրել է նա։

̰
Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. Արծրուն Հովհաննիսյան

13:33 08.11.2020

«Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին»,-«Ֆեյսբուքում» գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Գերության մեջ հայտնված ևս վեց զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան

13:32 08.11.2020

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հայտարարություն են տարածել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին։ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել […]

̰
Հայ պատմաբանները կոչով դիմել են Շուշիի հերոսական պաշտպաններին

13:28 08.11.2020

Հայ պատմաբանները կոչով դիմել են Շուշիի հերոսական պաշտպաններին։ «Թանկագին ՀԱՅ ԶԻՆՎՈՐ. Ավելի քան 28 տարի է, ինչ թուրքի պիղծ կճղակը մաքրվել է մեր հինավուրց Շուշիից։ Քո թիկունքում Սբ Ղազանչեցոց եկեղեցին է, մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք ավելի քան համոզված ենք, որ դու թույլ չես տա անարգ թշնամուն ներխուժելու մեր քաջարի բերդաքաղաքը և նրա մատույցները կվերածես գյոռբագյոռի։ Հարստացրու […]

̰
Սա շատ նման է սադրանքի. Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանի հյուպատոսարանի վրա կրակոցների մասին

13:12 08.11.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը` Խարկովի «հրաձգության» վերաբերյալ․ «Ես չգիտեմ, Խարկովում հրաձգություն եղել է, թե ոչ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց […]

̰
BACK_TO_TOP