00:38 10.11.2020
2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու […]
23:29 09.11.2020
Սիրելիներս, արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում, գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան, ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի, թե հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ»,- գրել է նա։
23:20 09.11.2020
Իմ երախտիքն եմ հայտնում սահմանը պահող զինվորներին, ասել է դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։
23:16 09.11.2020
«Ռուսական ուղղաթիռը կատարել էր թռիչք՝ ուղեկցելով ռուսական բազայի ավտոշարասյանը և խոցվել է Նախիջևանի կողմից արձակված հրթիռով»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտ, ռուսական Ми-24 ուղղաթիռ է կործանվել։ Հաղորդվում է, որ դեպքը […]
22:56 09.11.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության […]
22:41 09.11.2020
Ֆիլհարմոնիկը հանում է իր գանձերը։ Բացառիկ վաճառք, որի հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ «Ձայնասկավառակի արժեքը ՝ սկսած 10.000 ՀՀ դրամից (Ցանկության դեպքում կարող եք նվիրաբերել ավելին): Ձայնասկավառակը ձեռք բերելու համար կատարեք փոխանցում՝ Բանկ՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Հաշվեհամար՝ 19300990622600 AMD 19300978429201 USD Գումարը կուղղվի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Առաքումը Երևանում՝ անվճար 1. Դիրիժոր Էդուարդ […]
21:34 09.11.2020
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը քննություն է անցկացնում՝ պարզելու, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:
21:03 09.11.2020
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու համար»։
20:39 09.11.2020
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Նա ունեցել է ճնշման տատանումներ, և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը: ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:
20:15 09.11.2020
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն […]
19:56 09.11.2020
«Մատ տեռորին»․․․ երեկ այս խորագրով գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանի և Արցախի երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել: Հանուն հաղթանակի ու առաջնագծում կռվող զինվորի համար շախմատային ու բարեգործական նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Գյումրիի շախմատի դպրոցը։ Միջազգային գրոսմայստեր՝ Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը գյումրեցի սաների հետ միաժամանակյա սեանս […]
19:44 09.11.2020
«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։
19:33 09.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 9-ի ժամը 15։00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 401 դեպք, որոնցից 196-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 235-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 76-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ 400 հազար դրամի չափով, 61-ը՝ […]
19:20 09.11.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում […]
18:45 09.11.2020
Ներկայումս բնագիտական մասնագիտությունների զարգացմանն ուղղված ծրագիր է մշակվում, որը թույլ կտա զգալի ուժեղացնել ռազմարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ուղղությունները` ավելացնելով նաև ֆինանսավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այսօր ԱԺ-ում ներկայացված բյուջեն նախապատերազմյան է։ Այս օրերին արվում են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, կարվեն նաև դրանցից բխող փոփոխությունները։ Գրեցի այս մասին, որովհետև […]
18:20 09.11.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հունաստանի նախագահության ներքո կազմակերպված Արդարադատության նախարարների հեռավար խորհրդաժողովին։ Շնորհավորելով Հունաստանի իշխանություններին Եվրոպայի խորհրդում Նախագահության ստանձման առթիվ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ Հունաստանի նախագահությունը կենտրոնանում է օրենքի գերակայության առջև ծառացած մարտահրավերների վերհանմանն ու լուծմանը: Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է […]
17:15 09.11.2020
Հովհաննես Թումանյանի թանգարանը և «Զինուժ» մեդիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվական աջակցությամբ, իրականացնում են նոր նախագիծ՝ «Սրանով կհաղթես» խորագրով։ Նախագծի շրջանակում մերօրյա մշակութային գործիչները կներկայացնեն Ամենայն հայոց բանաստեղծ, դիվանագետ ու հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Հովհաննես Թումանյանի խոհերն ու գործերը հայ ժողովրդի հաղթական ոգու մասին, որոնք այսօր էլ խիստ արդիական են: «Իմացեք, որ […]
16:50 09.11.2020
«Դանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով: Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով: Մեր ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է»: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան […]
16:44 09.11.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։ «Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։ Տվյալները վերցված […]