18:33 31.10.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է կիրառել Արցախի անտառներում, որոնք մոտ են բազմաթիվ քաղաքացիներով բնակեցված բնակավայրերին: Ի՞նչ է անում Ադրբեջանը. բացարձակ անհարգալից վերաբերմունք իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության շրջանում ավերածություններ և արգելված զինատեսակների կիրառում»,- գրել է արտգործնախարարը: This time #Azerbaijan used […]
17:46 31.10.2020
Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։ Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում: Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը […]
16:52 31.10.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական […]
16:45 31.10.2020
Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ […]
16:38 31.10.2020
Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: «Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի […]
16:28 31.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացված է վարչապետի պաշտոնական կայքէջում: Al Arabiya – Պարոն Փաշինյան, բարի գալուստ Al Arabiya: Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար: Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում՝ հատկապես նկատի առնելով, որ Դուք օրերս կոչ արեցիք համընդհանուր ռազմական և քաղաքացիական պատրաստության: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով […]
16:23 31.10.2020
Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը: Նշվում է, որ կառավարությունը հոգում է հումքի ապահովման հարցերը, որ Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չլինի: Անգամ հրթիռահրետակոծության ժամանակ արտադրամասերը շարունակում են աշխատել: Հաց թխող կանայք հացի հետ նաև լավատեսություն են փոխանցում բոլորին:
16:08 31.10.2020
Ռուսաստանի Դաշնությանը ուղղված Երևանի դիմումը, ի թիվս այլ բաների, ներառում է նաև հնարավոր ռազմական օգնություն, որի մասշտաբները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում, РИА Новости- ին ասել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը ՝ անվտանգության ապահովման գործում Հայաստանի օժանդակության հարցով խորհրդատվություններ սկսելու խնդրանքով: «Նման հնարավորություն կա»,-ասել է […]
15:03 31.10.2020
Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։
14:50 31.10.2020
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:57-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
14:41 31.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրել է. «Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները: Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, և Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա հիմնական թշնամին է և թիրախը»: Despite agreement reached not to target civilians & […]
14:28 31.10.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»:
14:25 31.10.2020
Պաշտոնական Երևանը դիմել է ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրի շրջանակներում անվտանգության մասին խորհրդատվության համար: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ,- պարզաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհդատվության ընթացքում կարող է քննարկվել նաև ՌԴ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը: «Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում կատարելով երկկողմանի պայմանագրին»,-պարզաբանել է դեսպանը՝ որպես […]
14:13 31.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկությամբ է հանդես եկել: «Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։ Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է […]
14:05 31.10.2020
Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով: Հոդվածագիրը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշվի ընթացքում Հարավային Կովկասում […]
13:42 31.10.2020
«Զինուժ Մեդիան» պատմում է ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպման մասին: Նորածինը Հայաստանում ծնվցած 30-րդ արցախցին է: Հայրը ասել է. «Ինքս 93թ-ին ծնվել եմ պատերազմում և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»: Տեսանյութը՝ այստեղ:
13:18 31.10.2020
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
12:43 31.10.2020
Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի նկատմամբ դաշնակցային, ներառյալ՝ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորություններին: Ինչպես արդեն հայտնել ենք, հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ […]
12:39 31.10.2020
Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրեց 140 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։ «Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա պայքարը […]
12:20 31.10.2020
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի […]
11:46 31.10.2020
ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովի ո՛չ պատգամավորները, ո՛չ աշխատակազմը որևէ պարգևատրում չեն ստացել։ Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ ևս փնտրել բարոյականության նշույլներ իրենց […]
11:03 31.10.2020
Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։ […]
10:47 31.10.2020
Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
10:44 31.10.2020
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։ Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին […]
10:15 31.10.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանհը թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում ՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները», – գրել է Նաղդալյանը՝ հավելելով, որ բժիշկներն աշխատում են ռմբակոծության […]
09:57 31.10.2020
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական գործողությունների […]
09:55 31.10.2020
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հայերը կկարողանան ամբողջ կամքը, ուժն ու զորությունն ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ալեքսանդր Բոժկոն նշել է «Ֆեյսբուք» […]