TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ․ ՀՀ ՄԻՊ

21:32 01.11.2020

Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը: «Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը […]

̰
Ադրբեջանում մահացած Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին

20:39 01.11.2020

Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին»,- նշեց Ամատունին:

̰
Էրդողանը հաստատել է, որ ինչպես Սիրիայում և Լիբիայում, Թուրքիան նաև Լեռնային Ղարաբաղում է

20:22 01.11.2020

Այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել Թուրքիայի պատվիրակությունը, որի կազմում են եղել Թուրքիայի արտգործնախարարը և խորհրդարանի նախագահը։

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը

20:05 01.11.2020

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը: «Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Զինվորի մայրը ոտաբոբիկ եկել էր եկեղեցի` օրհնելու իր պատրաստած գաթան բոլոր զինվորների համար

19:11 01.11.2020

«Աստված պահապան հայ զինվորին». զինվորի մայրը ոտաբոբիկ եկել էր եկեղեցի` օրհնելու իր պատրաստած գաթան բոլոր զինվորների համար: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարիչ` Արեգ Բալայան

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

18:59 01.11.2020

Եվս մեկ անգամ հաստատվում է այն փաստը, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում Թուրքիան անմիջական մասնակցություն ունի։

̰
Սփյուռքն անցնող շաբաթվա ընթացքում` Արցախի անկախության պահանջով

18:51 01.11.2020

Սփյուռքն անցնող շաբաթվա ընթացքում` Արցախի անկախության պահանջով․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել։    

̰
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր

18:41 01.11.2020

Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին տեղեկացրին Արցախի Պաշտպանության բանակից։

̰
Իսպանացի պատգամավորը հայտնել է Հայաստան և Արցախ այցի նպատակների մասին

18:11 01.11.2020

Ջոն Ինառիտուն Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառման մեջ նշել է, որ պատվիրակությունը Հայաստան ժամանել՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։

̰
«Էրդողանն այն սուլթանն է, ով հագուստ չի կրում»․ E Kathimerini օրաթերթի անդրադարձը Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը

17:57 01.11.2020

Հոդվածագրի կարծիքով՝ դիվանագիտական նախաձեռնությունները չեն ազդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, քանի որ նման բազմաթիվ փորձեր եղել են։

̰
Թևնոցների վաճառք և դաշնամուրային պարապմունքներ․ սփյուռքահայերը գումար հավաքելու այլ տարբերակներ են գտել

17:43 01.11.2020

Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ […]

̰
Ադրբեջանի հանրությունն այդ լուրը չի ստանալու․ Փաշինյան

17:30 01.11.2020

Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ «Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք […]

̰
Երևանի Բուսաբանական այգու ջրանցքում 60-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

17:17 01.11.2020

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգու ջրանցքում դի է նկատվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։

̰
Հռոմի Պապը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել

16:51 01.11.2020

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողբերգություն է անվանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այս օրը բոլոր սրբերի տոնն է (նշվում է կաթոլիկների կողմից նոյեմբերի 1-ին-խմբ․), չմոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ավելի ու ավելի մեծ ոչնչացման են ենթարկվում տները, […]

̰
«Ժամանակն է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից»․ The Spectator-ի անդրադարձը Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությանը

16:38 01.11.2020

Ըստ հոդվածի հեղինակի՝ լավագույն լուծումը կլիներ Թուրքիային Դաշինքից հանելը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ երկրրը կարող է սեփական ցանկությամբ դուրս գալ Դաշինքի կազմից, սակայն անախորժություններ պատճառող երկրին ստիպողաբար հեռացնելու մեխանիզմներ չկան։

̰
Հայրենիքի պաշտպանները․ Արցախի տեղեկատվական շտաբը նոր ֆոտոշարք է ներկայացրել

16:08 01.11.2020

Հայրենիքի պաշտպանները․ Արցախի տեղեկատվական շտաբը նոր լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

̰
«Ալիևը կկանգնի Հաագայի դատարանի առջև»․ Սերժ Թանկյան

15:59 01.11.2020

Թանկյանն Ադրբեջանի ղեկավարությանն անվանել է ստախոսներ և մարդասպաններ։

̰
Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար․ եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկո

15:52 01.11.2020

Ադրբեջանցիների և թուրքերի վախեցնող վերաբերմունքը բոլոր ինստիտուտների, բոլոր քաղաքապետարանների և քաղաքային խորհրդի նկատմամբ, որոնք այս օրերին սպառնալիքներով նամակներ են ստանում Արցախի Հանրապետությանը սատարելու համար, ցավալի է, անընդունելի Իտալիայում: Այս մասին ասել է եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկոն։ «Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար: Այս մութ ժամանակներում մենք պետք է միասնական կանգնենք նրանց […]

̰
Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

15:42 01.11.2020

Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ «Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։ Դպրոցներ՝ Երևան […]

̰
Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

15:31 01.11.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։ «Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ […]

̰
Հրթիռակոծվել է Շուշի քաղաքը․ վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը

15:22 01.11.2020

Հայկական միասնական կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել […]

̰
Սիրիացի ահաբեկչին $100 «պարգևավճար» են խոստացել յուրաքանչյուր գլխատված «անհավատի» համար․ Շուշան Ստեփանյան

15:16 01.11.2020

Շուշան Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել սիրիացի հերթական վարձկան ահաբեկչի գերավարման մասին։

̰
Բացենք մեր դռները և սրտերը․ Շիրակի մարզպետը դիմում է արտերկրում բնակվող շիրակցիներին

15:12 01.11.2020

Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների փակ դռները բացելու և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով: Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց: […]

̰
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ իր ընկերների հետ. ԱՀ նախագահի խոսնակ

15:05 01.11.2020

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ […]

̰
Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ Նուրլան Իբրահիմովի կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ. ԿԳՄՍՆ

15:01 01.11.2020

Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։ Այս մասին գրված է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում։ Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները […]

̰
Սպասենք գերեվարված վարձկան ահաբեկչի առավել մանրամասն ցուցմունքներին. Փաշինյան

14:49 01.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր  էջում հրապարակել է ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված հերթական վարձկան ահաբեկչի հարցաքննության տեսանյութը, որին կից գրել է․ «Ահավասիկ՝ ևս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:

̰
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

14:38 01.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև. Al Jazeera – Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարոն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Al Jazeera – Պարոն վարչապետ, կխնդրեի ներկայացնեիք Հայաստանի և […]

̰
Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

14:16 01.11.2020

Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը: Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել:

̰
Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը

13:51 01.11.2020

Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: Այս մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
BACK_TO_TOP