21:56 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին` ժամը 18։53-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասից դեպի Պեմզաշեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ […]
21:47 30.10.2020
Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում: «Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։
21:27 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն […]
21:15 30.10.2020
The Washington Post-ն անդրադարձել է Արցախում ռազմական գործողություններին։ Լրատվամիջոցը հոդվածում հիշեցնում է, որ անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգները միջնորդել են, որպեսզի հրադադարի ռեժիմ սահմանվի պատերազմող հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ որոշ տվյալների՝ հրադադարը հազիվ մեկ ժամ է տևել: «Փոխարենը Կովկասում հակամարտությունը մոլեգնում է՝ բերելով տարածաշրջանում վերջին երեք տասնամյակների ընթացքում վայրագությունների վատթարագույն շրջանը: Քաղաքացիական զոհերը […]
21:04 30.10.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, շրջել բժշկական կենտրոններով և ծանոթացել վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժման ընթացքին։ Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների կարիքներով, ծանոթացել ծանր վիճակում գտնվող վիրավորների բուժման ընթացքին։ Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել […]
20:19 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստը , որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հակադարձել է Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաևի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին․ «Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, […]
20:04 30.10.2020
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա չմեկնելու պատճառը․ «Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։ Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև […]
19:23 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, […]
19:01 30.10.2020
ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում հայտնված բողոքներին, որոնք առնչվում են մաքսային միջնորդների գործունեությանը։ «Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, որ ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ցանկանում եմ տեղեկացնել, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող […]
18:37 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիրառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում […]
18:31 30.10.2020
Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է։ Նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել, խոցել է թշնամու 4 տանկ։ Նրա մարտական գործողությունների դրվագների մասին է ՊԲ-ի տեսանյութը։
18:19 30.10.2020
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում […]
17:50 30.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: Վարչապետը ողջունել է պարոն Արաղչիին Երևանում: Զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը: Իրանի […]
17:33 30.10.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
17:27 30.10.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ: Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ-ից՝ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր […]
17:20 30.10.2020
Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝ ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։ «Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակերպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես […]
17:03 30.10.2020
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan’s meeting with the Foreign Minister of Azerbaijan Jeyhun Bayramov commenced in Geneva.
16:49 30.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը. Հարց – Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս […]
16:35 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ […]
16:18 30.10.2020
Լեռնային Ղարաբաղի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը հայտնել է, որ երրորդ անգամ է վիրահատվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում: Վիրահատությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան: Կոտյոնոկը նշել է, որ բժշկական թիմը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը: […]
16:08 30.10.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև այլ հարցեր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել է Անդրկովկասում իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը: Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ «Խորհրդակցության […]
16:01 30.10.2020
Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: […]
15:52 30.10.2020
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր առավոտյան շրջայց է կատարել Երևանի մի շարք առևտրի կենտրոններում և ստուգել, թե արդյոք պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Ինչպես պարզվել է, քաղաքացիներն ու տնտեսվարողները ոչ բոլոր կանոններն են պատշաճ կատարում: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:41 30.10.2020
ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի […]
15:20 30.10.2020
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից։ Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով՝ Սիրիայի Համմա քաղաքից: Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների […]
14:49 30.10.2020
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ: Տվյալները հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ По последним данным о потерях противника были поражены еще 6 БПЛА, 17 единиц бронетехники, есть 60 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 6 UAVs, 17 armored vehicles, 60 […]