TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ․ ԱԳ նախարար

13:34 01.11.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sputnik International»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ […]

̰
AP-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական ԶՈՒ-ի պատերազմական հանցագործությունների մասին․ ՄԻՊ

13:21 01.11.2020

Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության մասին: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք

13:14 01.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։ Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով […]

̰
Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն․ Զ․ Մնացականյան

13:05 01.11.2020

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով […]

̰
ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի․ ՊՆ խոսնակ

12:49 01.11.2020

ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Մանրամասները` առաջիկայում»,- գրել է ՊՆ խոսնակը։

̰
Սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ․ Փաշինյանը՝ ձերբակալված սիրիացի ահաբեկչի վկայությունների մասին

12:39 01.11.2020

Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Սա միջազգային հանցավոր ցանց է և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել ձերբակալված Մուհհռաբ Մուհամմադ Ալ […]

̰
Քննչական կոմիտեն ներկայացրել է Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից հատված

12:11 01.11.2020

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Սույն թվականի […]

̰
Ամերիկահայերի հերթական ցույցը Կապիտոլիումի առջև

11:41 01.11.2020

Ցուցարարները կանգնել են Կոնգրեսի շենքի առաջ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով և ցուցապաստառներով։

̰
«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում». ՊՆ խոսնակի պարզաբանումը

11:29 01.11.2020

«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում».ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք․ 22 մարդ մահացել է

11:03 01.11.2020

Նոյեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Ունենք […]

̰
Պատերազմ է, և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել․ Արծրուն Հովհաննիսյան

10:53 01.11.2020

«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»: Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի […]

̰
Հրազդան քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

10:51 01.11.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 7:00-15:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր և Ջրառատ թաղամասերի, Միկրո թաղամասի 15-ից մինչև 54 շենքերի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ

10:17 01.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ» հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է և վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»,- նշել է նա:

̰
Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին

09:35 01.11.2020

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտորեն համագործակցել Լեռնային […]

̰
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը` քողարկող ցանցեր պատրաստելու վայր

23:55 31.10.2020

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը` քողարկող ցանցեր պատրաստելու վայր։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան

̰
̰
Հայոց աշխարհը, անկախ այլ երկրների օգնությունից և կարեկցանքից, միևնույն է հաղթանակելու է․ Ռոբերտ Ամիրխանյան

23:34 31.10.2020

Հայոց աշխարհը, անկախ այլ երկրների օգնությունից և կարեկցանքից, միևնույն է հաղթանակելու է: Այս մասին ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։

̰
Գեղարքունիքի մարզում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն 61 ծրագիր

23:23 31.10.2020

Գեղարքունիքի մարզի համայնքներում 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 61 ծրագիր։ Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ են ընթանում Զոլաքար, Լիճք, Մադինա, Երանոս, Սարուխան, Աստղաձոր, Շողակաթ, Վերին Գետաշեն, Վարդենիկ, Գեղհովիտ, Կարմիրգյուղ, Ծովինար, Գանձակ, Ծաղկունք, Ծովագյուղ, Լանջաղբյուր, […]

̰
ԱԱՏՄ համաժամանակյա ամբողջական ստուգայցը Երևանում անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր, սակայն նաև խնդիրներ է գրանցել

23:17 31.10.2020

Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․  ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երևանի տարածքային կենտրոնի և մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր […]

̰ ̰
Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ. Արամ Ա

21:30 31.10.2020

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից անցել է գրեթե մեկ ամիս։ Ադրբեջանն անտեսել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից հրադադարի բազմաթիվ կոչերը։ Ինչ մեծամտություն։ Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը։

̰
Վանաձորում բախվել են «ՊԱԶ»-ն ու մոտոցիկլետը․ տուժածի վիճակը միջին ծանրության է

21:23 31.10.2020

Հոկտեմբերի 31-ին` ժամը 17։21-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու և Նաիրի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Նաիրի փողոցի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Վ․, ծնված 1966 թ․) և մոտոցիկլետը […]

̰
Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով, արգելված է միջազգային իրավունքով. ՀՀ ՄԻՊ

21:19 31.10.2020

Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին: […]

̰
Հանուն Արցախի անկախության․ ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել

20:17 31.10.2020

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» […]

̰
Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ

20:11 31.10.2020

Ադրբեջանական զինուժն սկսել է միջազգային նորմերով արգելված՝ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ կիրառել Արցախի Հանրապետության դեմ։ Այդ զինատեսակի կիրառման ապացույցները բազմաթիվ են։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։

̰
Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում կամավորները 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր են գործել Արցախ ուղարկելու համար

19:55 31.10.2020

Ռազմաճակատին օգնելու համար կամավորական աշխատանքներին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում մասնակցում են գյուղովի։ Գյուղի դպրոցի շենքը վերածվել է արտադրամասի, որտեղ պատրաստվում և Արցախ են ուղարկվում քողարկիչ ցանցեր։ Նախաձեռնությունը Նոր Կյանքի երիտասարդներինն է։  Գյուղովի դրամահավաք են կազմակերպել, ցանցեր ու հումք գնել։ Օգնել են նաև հարակից գյուղերի, Արթիկի ու Գյումրիի բնակիչները, որոնք տեղափոխել մեծ քանակության սպիտակ կտոր։ […]

̰
Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին պատերազմական իրավիճակում․ԱՆ

19:35 31.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել ուղղված բժշկական կենտրոններին , ինչպես նաև ներկայացրել է  կենտրոնացած ձեռքբերումները և մարդասիրական օգնությունը․ «Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ, Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված […]

̰
Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

19:16 31.10.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ,իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Հակամարտությունն  էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչությանը շարունակ թիրախավորելու  ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված […]

̰
Իջևանի ԲԿ-ում ծնվել է Արցախում զոհված հերոս Սերյոժա Վիրաբյանի որդին

19:02 31.10.2020

«Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։ Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։ Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին»,-այս մասին գրառում է […]

̰
Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

18:40 31.10.2020

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի […]

̰
BACK_TO_TOP