Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցներ կպարգևատրվեն. նախագահի շնորհավորական ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցներ կպարգևատրվեն. նախագահի շնորհավորական ուղերձը

10:16 30.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:

Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։

Թանկագի՛ն բարեկամներ,

Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:

Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»,-ասված է ուղերձում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 26.07.2025

SHANTNEWS

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել  է

19:55 26.07.2025

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Սահմանվելու է նաև հերթապահություն: ...

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

19:50 26.07.2025

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

Մեծ Բրիտանիան պլանավորում է մասնակցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու միջազգային ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնելով և հոսպիտալացման կարիք ունեցող երեխաներին տարհանելով։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Երեք առաջնորդները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը՝ համաձայնելով, որ այն ծանր է, և […] ...

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

19:40 26.07.2025

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

Սերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […] ...

Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին

19:32 26.07.2025

Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին

Թաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

19:20 26.07.2025

Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումը

Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...

BACK_TO_TOP