15:36 26.10.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը, ասել է, որ այդ հակամարտությունը չպետք է լինի մրցակցության տեղ: «Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության տեղ»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտում նման համաձայնությունը և արդյոք Միացյալ Նահանգներին հաջողվել […]
15:21 26.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։ Չելյաբինսկում բնակվող ծովասարցի մի խումբ բարերարների կողմից առաջնագծին նվիրաբերվել է FORD մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Արտերկրում բնակվող […]
15:06 26.10.2020
ՀՀ Սահմանադրական դատարանը ներկայացրել է որոշում «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։ Որոշումը հասանելի է այստեղ։
14:54 26.10.2020
Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։ Նրա խոսքերով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ․ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ […]
14:31 26.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դիմումներ է ստանում տարբեր կառույցներից` իրենց մասնագետների համար առաջին օգնության և քաղպաշտպանության թեմաներով արագացված ուսուցում կազմակերպելու խնդրանքով: 12 օրում ավելի քան 900 մարդ է վերապատրաստվել: Նրանց թվում են կրթության, առողջապահության, բանկային և այլ ոլորտների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասախոսական կազմը մի քանի խմբի է բաժանվել, որպեսզի ուսուցումն առավել […]
14:23 26.10.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ Facebook-ում կեղծիք է տարածվում․ «Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուքում» նման կեղծիք է տարածվում։ Նման բովանդակությամբ նամակների ոչ մի դեպքում պետք չէ հավատալ ու տվյալներ փոխանցել։ Առհասարակ, պատերազմական իրավիճակում անհրաժեշտ է զերծ մնալ որևէ անծանոթ հավելվածի, մարդու, ընկերության անձնական ու այլ տվյալներ փոխանցելուց։ Կարող եք հետևել Գործակալությանը նաև Telegram-ում՝ t.me/pdpa_Armenia»:
13:42 26.10.2020
Ամերիկացի աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Նա ասել է, որ աղոթում է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հարցի խաղաղ լուծման համար: «Խոր տխրությամբ իմացա վերջին շրջանում Արցախում ու Հայաստանում տիրող իրադարձությունների մասին: Ունեմ շատ հայ ընկերներ, այստեղ Միացյալ Նահանգներում: Նրանք բոլորը ինձ պատմել ձեր ծանր դրության և հարազատներին կորցնելու […]
13:33 26.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝ Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) • Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram […]
13:14 26.10.2020
Հոկտեմբերի 19-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 105 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 10 ինքնասպանության փորձի, 2 օձի հայտնաբերման դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ. տուժել է 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]
12:56 26.10.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում։ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արեւմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։ Ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական […]
12:39 26.10.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 6-ական, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, թմրանյութի հայտնաբերման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության […]
12:22 26.10.2020
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակցիայի են դուրս եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև՝ պահանջելով պատժել Ադրբեջանին և Թուրքիային։ Նրանք հանդիպում են պահանջել գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ իրենց նամակը փոխանցելու համար։ Ավելի ուշ ցուցարարներին պատասխանել են, որ նրանցից 3 հոգու հնարավոր կլինի ընդունել վաղը։ «Մենք սպասելու ժամանակ չունենք, […]
12:02 26.10.2020
Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:46 26.10.2020
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև բողոքի ակցիա են իրականացնում արցախցի կանայք ու երեխաները: «Ձեզանից պատասխան ենք պահանջում, պարտժե՛ք Ադրբեջանին և Թուրքիային, դատապարտե՛ք նրանց կողմից իրականացվող տեռորիզմը»,-ասացին արցախցիները: «Ինչու՞ չի պահպանվում հրադադարը, ինչու՞ գործուն քայլեր չեք կատարում: Ու՞ր են եվրոպական արժեքները, երբ մեզ խոշտանգում են, երբ խաղաղ բնակիչներին հրթիռակոծում են, Եվրոպակա՛ն միություն, դուք հանցավոր եք […]
11:29 26.10.2020
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։ Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։ Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է […]
11:04 26.10.2020
Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162-ն` առողջացած, 1196-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 379541 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք: Ունենք 254 առողջացած: Մահվան 16 դեպքերի վերաբերյալ […]
11:02 26.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը […]
10:50 26.10.2020
Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այն ուղղված էր թուրք-ադրբեջանական ոտնձգությունների դեմ: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։ Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական գործիչներ իրենց զորակցությունն են հայտել […]
09:51 26.10.2020
Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը կոպտորեն խախտել է արդեն երրորդ անգամ։
09:12 26.10.2020
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ վերջին զարգացումները: «Շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել հեռու մնալ հակամարտությունից և կողմ ենք հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերահսկման մեխանիզմների ստեղծմանը»,- նշված է Շամպայնի թվիթերյան գրառման մեջ: I spoke w/ @ZMnatsakanyan. Understand the U.S. facilitated negotiations will […]
08:57 26.10.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։ «Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կողմերին լիարժեք և առանց հապաղելու, ըմբռնմամբ իրագործել համաձայնությունը և վերսկսել առարկայական, առանց նախապայմանների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։ Գլխավոր քարտուղարը կոչ է […]
08:45 26.10.2020
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են […]
08:41 26.10.2020
ՀՀ ԱԳՆ-ն աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեագրած վիրավորական արտահայտությունների ֆոնին։ «Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, աջակցությունն ահաբեկչությանը, ատելության հրահրման համար կրոնական հարցերի գործիքավորումը քաղաքակիրթ աշխարհում տեղ չունեն»,- նշված է ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: Notre entière solidarité avec la France et le Président […]
08:11 26.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։ Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում […]
08:04 26.10.2020
Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես երեկ երեկոյան SHANTNEWS-ը հայտնել էր, Երևանի և Բաքվի միջև հրադադարի նոր համաձայնություն է ձեռք բերվել։
00:30 26.10.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն […]
00:00 26.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:55 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Կոնստանտին Վալենտինովիչ, արդեն գրեթե մի ամիս է, ինչ շարունակվում է պատերազմը։ Ինչպես շատ փորձագետներ են նշում, այն աննախադեպ է իր ծավալով, կիրառվող զինտեխնիկայի քանակով ու ծավալով։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ -Այդքան էլ չէ։ […]
23:48 25.10.2020
Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հայտարարության տեքստն ամբողջությամբ, […]