TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում և 4 մարզի համայնքներում

08:30 27.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Արճիս, Հաղթանակ, Այրում, Դովեղ, Բերդավան, Զորական, Լճկաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Կոթի, Դեբեդավան գյուղերի գազասպառողների, «Դիալոգ Մ», «Ա.Ա.Հ.Ավտոգազ», «Զևս», «Գազարդի» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների […]

̰
Ռադիոկապի միջոցով զինվորի քաջալերող կատարումը իր ծառայակից ընկերների համար

01:00 27.10.2020

Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորը ռադիոկապի միջոցով իր ծառայակից ընկերների համար երգում է՝ քաջալերելով նրանց։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ջերմուկում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

00:00 27.10.2020

Հոկտեմբերի 26-ին` ժամը 20:21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրանտ Մ․, ծնված 1971 թ.) դուրս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:59 26.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով, 29-ին նույնքան կբարձրանա։   Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰ ̰
Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. ԿԳՄՍ նախարար

23:09 26.10.2020

Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր: Աշխատել ու մտածել բացառապես հաղթանակի մասին, և արդյունքը կլինի: Բոլորս՝ մեր դիրքում, բոլորս՝ դիրքերում»,- գրել է նախարարը:  

̰
Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը

22:11 26.10.2020

Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ «Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ […]

̰
Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից․ ՀՀ ոստիկանության պարզաբանումը

21:44 26.10.2020

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել: Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում: […]

̰
Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ ժողովրդի նոր ցեղասպանության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է. Արամ Ա

21:35 26.10.2020

Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ ժողովրդի նոր ցեղասպանության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Արամ Ա Կաթողիկոսը։ The recognition of the Republic of #Artsakh by the #international community is the only effective way of preventing a new #genocide against the #Armenian people. Catholicos Aram I

̰
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է

21:31 26.10.2020

«Հաջորդ սերնդին խաղաղ հայրենիք պիտի ժառանգենք»,- Տավուշի մարզպետարանի հաղորդմամբ՝ այս մասին ասել է տավուշեցի աշխարհազորականը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է: Տավուշի մարզի սահմաններն ավելի ապահով են, աշխարհազորականները կազմ-պատրաստ են, ասում են՝ մեր երիտասարդները հաղթանակած առաջ են գնում, մենք էլ իրենց հետևից՝ մեր բաժին հաղթանակի համար:

̰ ̰
Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից․ ԱՀ ՄԻՊ

21:12 26.10.2020

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար: Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք

20:59 26.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 26-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 76-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 49-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 39-ը՝ […]

̰
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

20:51 26.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: […]

̰
Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը, այդ թվում` ես, կսկսենք զինվորական պարապմունքներ․ Ա․ Հակոբյան

20:37 26.10.2020

Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է Աննա Հակոբյանը։

̰
Արցախյան պատերազմը չի կարող երկար տևել, քանի որ Ադրբեջանը չունի այդքան ռեսուրսներ․Եվսեև

20:32 26.10.2020

Արցախյան պատերազմը չի կարող երկար տևել, քանի որ Ադրբեջանը չունի այդքան ռեսուրսներ: Այսպիսի տեսակետ է հայտնել ռուս ռազմական փորձագետ « ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ: Ներկայացնենք զրույցից մի հատված․

̰
Նիկոլ Փաշինյանը՝ երրորդ անգամ հրադադարը չպահպանելու, Ադրբեջանի գործողությունների ու կամավորագրվելուց խուսափողների մասին

20:24 26.10.2020

Կարելի է արձանագրել, որ հրադադարը երրորդ անգամ չհաջողվեց պահպանել, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է  հրադադարի ձախողման հետ կապված ԱՄՆ-ի հնարավոր արձագանքին, խոսել է նաև Ադրբեջանի դիրքորոշման մասին, հայտարարել, որ Հայաստանը չի պատրաստվում թույլ տալ, որ Արցախը կապիտուլյացիայի ենթարկվի: Իսկ դրա միակ ճանապարհը զինվորագրվելն է: Վարչապետը նշել է, […]

̰
 «Հայաստան» համայկական հիմնադրամի նվիրատվությունները հատել են 150 միլիոն դոլարի սահմանը

20:19 26.10.2020

 «Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»համազգային դրամահավաը հատել է 150 միլիոն դոլարի սահմանը ։Հաջորդ նպատակակետը 200 միլիոնն է։Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։

̰
Մենք առյուծի նման տղերք ունենք․ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք․ Նիկոլ Փաշինյան

19:49 26.10.2020

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության համար։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Այսօր ամբողջ Հանրապետությունը պիտի այս ռեժիմի մեջ լինի, այսօր պիտի զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի՝ դիմակներով հերթեր գոյացած լինեն։ Շատ լավ է, կամավորագրումը գնում է, շնորհակալ եմ արձագանքած քաղաքացիներին, բայց ես ուրիշ բան եմ […]

̰ ̰
ԲԴԽ-ն COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով դատական նիստերը կարող է անցկացնել հեռավար 

18:20 26.10.2020

«Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է COVID-19-ի և պատերազմի պատճառով ստեղծված բարդ իրադրությունը

18:10 26.10.2020

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ: Կողմերը քննարկել են COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված առողջապահական բարդ իրադրությունը և երկկողմ համագործակցության հնարավորությունները: Բարձր գնահատելով մինչ այժմ Չինաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը Հայաստանի առողջապահական համակարգին, մասնավորապես` COVID-19-ի դեմ պայքարում` նախարարի առաջին տեղակալը նշել է, […]

̰
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են իրավիճակը Արցախի շփման գծում

18:04 26.10.2020

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: «Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության […]

̰
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը արցախցիներին այսօր չլսեց․ բողոքի ակցիան կշարունակվի վաղը

17:42 26.10.2020

Հայաստանի տարբեր բնակավայրերից առավոտյան ժամը 08:00-ին Երևան հասած արցախցի կանայք ու երեխաները Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև նախ հնչեցրին Արցախի հիմնը, ապա հանդես եկան պահանջներով։ Նրանք պահանջեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչությունը պատժելուն ուղղված գործողություններ իրականացնել: Նաև նամակ հանձնելու նպատակով պահանջեցին հանդիպում ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցներին մոտեցան գրասենյակի անվտանգության աշխատակիցները և […]

̰
ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունի

17:30 26.10.2020

ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ՀՀ նախագահը  հրամանագիր է ստորագրել  Վաղինակ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՝ վարչապետի առաջարկությամբ, Արման Մարալչյանը նշանակվել է  Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

̰
Էրդողանի խոսնակը կրկին խոսել է Ղարաբաղի մասին

17:00 26.10.2020

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Տեղեկացնում է ermenihaber-ը: Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․ «Դիվանագիտության անվան տակ […]

̰
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան

16:43 26.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»:  

̰
Թուրքիայի մեջլիսի հատուկ հանձնաժողովի անդամները կայցելեն տեղի հայկական կառույցներ

16:16 26.10.2020

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Այսօր նշված հանձնաժողովի անդամները կայցելեն Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար, Թուրքիայի իշխող «Արդարություն և […]

̰
Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները

16:00 26.10.2020

Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները։ ՀՀ ՊՆ-ը լուսանկարներ է հրապարակել։

̰
Թշնամու ԱԹՍ-ի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը

15:57 26.10.2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:   «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները […]

̰
BACK_TO_TOP