TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Ա. Բեգլարյան

16:50 24.10.2020

«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Հարց է ուղղում, թե ինչ նպատակ է դա հետապնդում, նշում է. • Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկներին

16:39 24.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: «Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և […]

̰
Պաշտպանության նախարարն այցելել է երեկ վիրավորված զինծառայողներին

16:15 24.10.2020

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:   https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3356724607697009

̰
Բելառուսում Հայաստանի դեսպանը մասնակցել է Արմեն Սարդարովի գրքի շնորհանդեսին

16:08 24.10.2020

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովի «Храм. Традиции мировой и белорусской архитектуры» գրքի շնորհանդեսին։ Ըստ Արմենպրեսս-ի՝  այս մասին հայտնում են Բելառուսում ՀՀ դեսպանությունից: Ներկայացնելով հեղինակած աշխատությունը որպես քրիստոնեական և այլ կրոնական շինությունների գեղագիտական ընդհանրացում՝ ճարտարապետության դոկտոր Ա․Սարդարովն Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու […]

̰
Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը. ՊԲ

15:55 24.10.2020

ՀՀ պաշտպանության  բանակը ներկայացրել է «Զինուժ Մեդիա»-ի պատրաստած՝ Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցման տեսանյութը:  

̰
Մահճակալները դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Արսեն Թորոսյանի կոչը

15:44 24.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչով է դիմել քաղաքացիներին. Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական […]

̰
Հայերն առավոտվանից փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին

15:34 24.10.2020

Հայերն առավոտվանից փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին, ակցիայի մասնակիցները՝ ձեռքերին հայկական դրոշ, կոչ են անում Իսպանիային ճանաչել Արցախի անկախությունը: Մանրամասները՝ հետևյալ հղումով.   https://www.facebook.com/watch/live/?v=3606614902735594&ref=watch_permalink

̰
Պաշտպանության բանակը ներկայացրել է մարտի դաշտում սխրանքներ կատարած մերօրյա հերոսներին

15:26 24.10.2020

Պաշտպանության բանակը ներկայացրել է մարտի դաշտում սխրանքներ կատարած մերօրյա հերոսներին, որոնք արժանացել են պարգևների: Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի: Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ […]

̰
«Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից». ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար

15:20 24.10.2020

Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի […]

̰
Պաշտպանության բանակը հրապարակել է ևս 36 զոհված զինծառայողի անուն

15:08 24.10.2020

Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 36 զինծառայողների անունները Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. 1997թ. Ծատուրյան Սարգիս Դավթի, ծնվ. 2001թ. Մարտիրոսյան Ժորա Ալիկի, ծնվ. 2001թ. Գևորգյան Էդմոն Թելմանի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Միսակ Մասիսի, ծնվ. 1997թ. Բաբայան Վահան Գագիկի, ծնվ. 1987թ. Հայրապետյան Խաչատուր Սիմոնի, ծնվ. 1989թ. Տռուզյան […]

̰
Այրվածքաբանության ազգային կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է

14:57 24.10.2020

ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է բուժհաստատությունում կորոնավիրուսային հիվանդությամբ դիմողների և ազատ մահճակալների թիվը: Գրել է. «Առավոտվա դրությամբ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվ` 388: Ազատ մահճակալների թիվ` 336»:

̰
Ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

14:21 24.10.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկություններ է հայտնել ադրբեջանցի զինծառայողի վիճակի մասին, գրել է. «Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»:

̰
Հարսանիք պատերազմի ժամանակ. Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

13:51 24.10.2020

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում, լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցող հարսանիքի արարողությունից: Կից գրել է. «Հարսանիք Շուշիում. Ես չգիտեմ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա…»: Համացանցում տարածվել է նաև հարսանիքի տեսանյութը: https://www.facebook.com/narek.adamyan.7/videos/3297299583714383

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում Հանրապետությունում առաջիկա օրերին. ԱԻՆ

13:34 24.10.2020

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Եվգենի Կիսինը իր առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

13:22 24.10.2020

«Armenian Assembly»-ի` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Armenian Assembly»-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։ Այս մասին տեղեկացրել են «Armenian Assembly»-ից, հայտնում է Արմենպրեսս-ը: «Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթոմ եմ ուժ և կորով, […]

̰
Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունն «անժխտելի պատերազմական հանցագործություն» է․ Թաթոյան

12:52 24.10.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես որակել է Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը «անժխտելի պատերազմական հանցագործություն»: «Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,-գրել է նա Facebook-ում: Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, […]

̰
Մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ․ ԱԱՏՄ հորդորը

12:31 24.10.2020

Դիմակով դեպի հաղթանակ․ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող սուբյեկտների կողմից, այլապես նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամենուր և ամեն օր։

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

12:21 24.10.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին […]

̰
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

12:04 24.10.2020

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է […]

̰
ԱԱԾ-ն կոչ  է անում զերծ մնալ վարձավճարի դիմաց տեսաձայնագրություններ անելու, բջջային համարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց

11:35 24.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում,  իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ […]

̰ ̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, 12 մահ

11:04 24.10.2020

Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք: Ունենք 425 առողջացած: Մահվան 12 դեպքերի վերաբերյալ […]

̰
Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

10:53 24.10.2020

Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։ Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

10:37 24.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 27 շենք, Պուշկինի փ. 3 շենք, Հյուսիսային պող․ 3 շենք, Փարպեցի փ. 26 շենք, Դեմիրճյան փ. 33 շենք, Բելյակովի փ. 5 շենք, Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Ալեքսիս Օհանյանը ԼՂ հարցով տեսաուղերձ է հղել ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին

10:24 24.10.2020

Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել՝ հասցեագրված ԱՄՆ-ի և Գերմանիայի իշխանություններին։ Նա կոչ է արել երկու երկրների առաջնորդներին վերջապես խաղաղություն հաստատել Հայաստանի համար։ «Արցախում տեղի ունեցողը ողբերգություն է: Առանց իրական հրադադարի տառապանքները կշարունակվեն: Կոչ եմ անում ԱՄՆ-ում իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի ու […]

̰
Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները

01:42 24.10.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում: «Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի […]

̰
Գյումրի-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

00:54 24.10.2020

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19։52-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայկաձոր-Ջրափի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Հ․, ծնված […]

̰
Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի․ Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը

00:32 24.10.2020

Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Շիֆը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ահա արդեն ավելի քան մեկ ամիս Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ են մղում Արցախի հետ, գնդակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցին, կատարում ռազմական հանցագործություններ: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել են ավելի քան 800 զինծառայող, տասնյակ խաղաղ բնակիչներ։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:54 23.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰ ̰
BACK_TO_TOP